Մայրն իր 18-ամյա աղջկան բերում է բժշկի մոտ: -Բժիշկ, աղջկաս սիրտն անընդհատ խառնում է: Բժիշկն ուսումնասիրում է գեղեցկուհուն և ասում. -Ձեր աղջիկը հղի է, հինգերորդ ամիսն է... -Ի՜նչ եք ասում, բժիշկ, իմ աղջիկը խոնարհ է, նա երբեք տղամարդու հետ չի եղել: Ճիշտ չէ՞, աղջիկս: -Նույնիսկ ոչ մի անգամ չեմ համբուրվել ,-վրա է բերում աղջիկը: Բժիշկը լուռ մոտենում է պատուհանին ու սկսում ակնապիշ նայել հեռուներին: Անցնում է հինգ րոպե: -Բժիշկ, ինչ-որ բան այն չէ՞,-հարցնում է մայրը: - Ոչ, ոչ: Պարզապես նման դեպքերում Արևելքում ծագում է պայծառ աստղը, և երեք մոգեր իջնում են բարձունքից: Ահա կագնել, սպասում եմ…
01-08-2026 12:10 Մոդել Թայլեն Բլոնդոն, ով մանկության տարիներին ճանաչվել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», իր երկրորդ հարսանիքն է կազմակերպել ամուսնու՝ 29-ամյա դիջեյ Բեն Աթթալայի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող մի ամրոցում, 25-ամյա հարսնացուն կրել է Miu Miu-ի ժանյակավոր հարսանեկան զգեստ։
01-08-2026 11:58 Օրերս ցուցադրվել է Մեգան Մարքլի մասնակցությամբ ավստրալիական «MasterChef» շոուի թողարկումը։ Տեսանյութն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն և դարձել առցանց քննարկման առարկա՝ ընդամենը մեկ տեսարանի պատճառով։ Նկարահանումների ժամանակ դքսուհին անսպասելի զանգ է ստացել արքայազն Հարրիից, որը ընդհատել է նկարահանումները։ Շատերը դրվագը համարում են բեմադրված և նույնիսկ կասկածում, որ սասեքսցիները փորձում էին մարել ամուսնական խնդիրների մասին լուրերը։ Դրվագը նկարահանվել է թագավորական ընտանիքի՝ ապրիլին Ավստրալիա կատարած այցի ժամանակ, որին Մարքլը մասնակցել է ամուսնու հետ։
31-07-2026 11:27 53-ամյա դերասան Բեն Աֆլեքը հաղթել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» սերիալի ամերիկյան տարբերակում։ Պոլիմաթիկոս Ջեյմի Դինգի հետ զույգ կազմելով՝ Աֆլեքը ճիշտ է պատասխանել բոլոր 15 հարցերին և շահել 1 միլիոն դոլարի չեկ։ Շոուից հետո դերասանը հայտարարել է, որ ինքը և Դինգը համաձայնել են իրենց շահումը նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը. ամբողջ հասույթը կփոխանցվի Աֆլեքի կողմից հիմնադրված «Արևելյան Կոնգոյի նախաձեռնություն» հիմնադրամին, որը օգնում է Կոնգոյի բնակիչներին։
31-07-2026 11:20 37-ամյա Ռիհաննան մասնակցել է լեգենդար կրիկետիստ սըր Գարֆիլդ Սոբերսի պետական հուղարկավորությանը հայրենի Բարբադոսում: «Օվացիա Բարբադոս» անվանումով արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Բրիջթաունի Քենսինգթոն Օվալում: The Times-ի տվյալներով՝ երգչուհուն իրենց վերջին հրաժեշտը մատուցելուն միացել են կրիկետի աստղեր Բրայան Լարան և սըր Քլայվ Լլոյդը, Սոբերսի հարազատները, ինչպես նաև Բարբադոսի բնակիչները:
31-07-2026 11:00 Սուպերմոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին նկարահանվել է ռուսական Ekonika կոշիկի և աքսեսուարների ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդային արշավում: Դերասան Ջեյսոն Սթեթհեմի 39-ամյա ընկերուհու լուսանկարները հայտնվել են ապրանքանիշի կայքում և սոցիալական ցանցերում: Լուսանկարներում Ռոզիին պատկերված է 18-րդ դարի Փարիզի պալատում՝ Ekonika-ի հագուստով: