Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 11-17-ը 2024 թ․
11.03.2024
Շաբաթը սկսվում է Նորալուսնից անմիջապես հետո, իսկ դա նշանակում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար հեշտ չի լինի՝ հազվադեպ բացառություններով։ Որոշ ժամանակ մի կողմ թողեք ամենալուրջ գործերը և մի ապրեք այն պատրանքի մեջ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի՝ առանց հավելյալ ջանքերի։
Բայց սա լավ ժամանակ է բնակարանում, գրասենյակում և սեփական մտքերում մաքրությունն ու կարգուկանոնը վերականգնելու համար։
Խոյ
Շաբաթվա սկզբին ձեզ մի ծանրաբեռնեք։ Գործեք ուժերի ներածին չափով, բայց ձեզ հարկավոր կլինի արագ որոշումներ կայացնել, հակառակ դեպքում ռիսկ կա, որ բաց կթողնեք ստեղծված հնարավորությունը: Աշխատեք վերադարձնել հին պարտքերը՝ անախորժություններից խուսափելու համար։ Շաբաթվա կեսը բարենպաստ ժամանակ է առողջական հարցերով զբաղվելու համար։ Անցեք ստուգում կամ այցելեք մասնագետի, ում այցը երկար ժամանակ հետաձգում էիք։ Շաբաթվա երկրորդ կեսին անսպասելի առաջարկներ կստանաք ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում։ Մի մերժեք անմիջապես, դադար վերցրեք և հանգամանալի մտածեք ամեն ինչի մասին։ Դրանց թվում է ձեր հաջողակ հնարավորությունը:
Ցուլ
Ցուլերի համար այս շաբաթ ստեղծված աստղաբաշխական իրավիճակը ոչ մի անակնկալ չի ենթադրում։ Բայց մի փորձեք ամեն ինչ անել միայնակ՝ առանձնանալով թիմից: Այս շաբաթ ձեզ արդյունքներ են պետք, ոչ թե անկախության համար պայքար։ Ստացեք խորհուրդներ փորձառու գործընկերներից կամ ընկերներից: Հինգշաբթի օրվա համար ոչ մի կարևոր բան մի պլանավորեք, մեծ է առողջական խնդիրներ ունենալու հավանականությունը։ Հանգստյան օրերին ժամանակ թողեք ստեղծագործելու կամ ոգեշնչում փնտրելու համար:
Երկվորյակ
Աստղերը խոստանում են, որ այս շաբաթ Երկվորյակները կունենան ուժի, եռանդի և էներգիայի ալիք: Իրականացման նոր ուղիներ կբացվեն գաղափարների և նախագծերի համար: Չորեքշաբթի օրը երկարամյա ընկերությունը կարող են սասանվել։ Նայեք դրան սթափ ու առանց զգացմունքների։ Համոզվեք, որ ձեզ չեն օգտագործում: Կյանքի նյութական կողմն այս շաբաթ ձեզ հաճելիորեն կզարմացնի, իսկ գումարի չպլանավորված մուտքերը հնարավոր են արդեն հինգշաբթի կամ ուրբաթ։ Հանգստյան օրերին մի նստեք չորս պատի մեջ, այցելեք մարդաշատ վայրեր՝ կարող է տեղի ունենալ հետաքրքիր ծանոթություն, որը մեծ դեր կխաղա ձեր հետագա ճակատագրի վրա։
Խեցգետին
Այս շաբաթ ամենահաջողակները կլինեն այն Խեցգետինները, ովքեր աշխատավայրում կարող են իրենց վրա վերցնել ուրիշների պատասխանատվությունը։ Ցույց տվեք ձեր զգացմունքները բացահայտ և ներկայացրեք ձեր մտադրությունները: Նշանի ավելի զուսպ ներկայացուցիչները ռիսկի են դիմում փոքր-ինչ փչացնել իրենց հեղինակությունը գործընկերների և հաճախորդների աչքում: Իսկ լավ համբավը վերականգնելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի։ Հավակնոտ ծրագրերն ու վիթխարի նախագծերը, որոնք վաղուց էիք ցանկանում իրականացնել, կյանքի կկոչվեն մինչև շաբաթվա կեսը։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին ձեռնպահ մնացեք մեծ ծախսերից և փնտրեք ցանկալի ապրանքի կամ ծառայության բյուջետային տարբերակները։ Հանգստյան օրերին որոշ ժամանակ անցկացրեք ձեր ընտանիքի կամ ընկերների հետ:
Առյուծ
Այս շաբաթ աստղերը Առյուծներին խորհուրդ են տալիս ուշադիր հետեւել ֆինանսական հոսքերին։ Մեծ գայթակղություն կլինի ծախսել ոչ միայն դրամապանակում եղածը, այլեւ պարտքերի տակ ընկնել։ Ավելի լավ է խուսափել դրանից։ Երեքշաբթի օրը ձեզ կհետապնդի անցյալի տհաճ իրավիճակը։ Մի քայլեք նույն սխալների վրայով, ժամանակին եզրակացություններ արեք։ Այս շաբաթ ոչ մի կարևոր որոշում մի կայացրեք: Հանգստյան օրերի կարճատև ճանապարհորդությունը ձեզ ոգեշնչման լավ չափաբաժին կտա և թույլ կտա թարմ հայացք նետել ընթացիկ իրադարձություններին:
Կույս
Այս շաբաթ Կույսերն աշխատելու, արդիականացնելու և բարելավելու բան ունեն: Այսպիսով, անելիքները շատ կլինեն: Երեքշաբթին կարող է լինել բարդ և նյարդային։ Ուղիղ ասեք ուրիշներին, թե ինչ եք ուզում, ակնարկները սխալ կհասկանան: Հինգշաբթի օրը բարենպաստ է անշարժ գույքի հետ կապված հարցերը լուծելու համար։ Բայց անպայման այս հարցում մասնագետների ներգրավեք, և թույլ մի տվեք, որ ամեն ինչ իր հունով գնա։ Ուրբաթ օրը լավ օգտագործեք դրական էներգիայի ներհոսքը ձեր անձնական կյանքում, այժմ ժամանակն է որոշել, թե ուր են գնում ձեր հարաբերությունները: Կիրակի օրը սահմանափակեք ձեր շփումները և օրը նվիրեք ինքնավերլուծությանը։
Կշեռք
Այս շաբաթ աստղերը խորհուրդ են տալիս պաշտպանել ձեր շահերը, իսկ հետո ձեզ համար դժվար չի լինի իրականացնել ամենահամարձակ ծրագրերն անգամ։ Երեքշաբթի և չորեքշաբթի կարող եք ավելի ուժեղ զգալ ձեր ինտուիցիայի ազդեցությունը: Բախտը ձեր կողքին կլինի: Հինգշաբթի օրը մեծ է հավանականությունը, որ Կշեռքները կբախվեն եղանակային պայմաններին։ Նվազեցրեք ձեր ծանրաբեռնվածությունն այդ օրը և բարդ գործերը հետաձգեք: Շաբաթ օրը մի սկսեք մեծ մաքրություն, ավելի լավ է այցելեք համախոհներին և մտերիմներին:
Կարիճ
Արդեն շաբաթվա սկզբին ձեր գլխում կարող է հասունանալ մի նոր փայլուն ծրագիր, որը մոտ ապագայում կարող է շոշափելի արդյունքների բերել ու ձեզ մղել դեպի հաջողություն։ Բայց դուք պետք է բազմաբնույթ առաջադրանք կատարեք՝ առանց ընդհատումների անցնելով մի գործունեությունից մյուսը: Չորեքշաբթի օրն ազատ զգացեք օգտվել ձեր բոլոր կապերից և նոր գործնական կապեր հաստատեք։ Հատկապես, եթե այս հարցերը վերաբերում են առևտրի և գնումների գործունեությանը կամ տրանսպորտի հետ կապված խնդիրներին: Հանգստյան օրերին ձեռնպահ մնացեք էքստրեմալ սպորտաձևերից և տնից հեռու մի գնացեք։
Աղեղնավոր
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ վերագնահատել ձեր առջեւ դրված նպատակը։ Դուք շատ երկար եք գնում դեպի այն: Արժե՞ արդյոք: Լսեք ձեր ներքին ձայնին և փորձեք հետևել նրա խորհուրդներին։ Ամենայն հավանականությամբ, այս ճանապարհը կլինի ամենաճիշտը։ Երեքշաբթի օրը հետևեք ձեր խոսքերին. երեք անգամ մտածեք նախքան խոստումներ տալը, որոնք դժվար կլինի կատարել: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Բայց ձեզանից պահանջվում է գրագետ շփվել բիզնես գործընկերների հետ։ Հետևեք ձեր առողջությանն ամբողջ շաբաթվա ընթացքում: Մրսածության զարգացման մեծ ռիսկ կա։
Այծեղջյուր
Այծեղջյուրներին առջևում բավականին կայուն շաբաթ է սպասվում։ Բայց պայմանով, որ աշխատանքային խնդիրների կամ նախկին նախագծերի հետ կապված պարտքեր չունեք։ Երեքշաբթի օրը զգույշ եղեք գործընկերների հետ, ոչ բոլորն են ձեզ լավը ցանկանում։ Հինգշաբթի կարող են հաջող գործարքներ լինել՝ կապված տարածքների առքուվաճառքի կամ վարձակալության հետ։ Բայց հատկապես զգույշ եղեք փաստաթղթերի հետ, որպեսզի փորձանքի մեջ չընկնեք: Շաբաթ օրը ավելի լավ է նեղացնեք ձեր սոցիալական շրջանակը նվազագույնի։ Ձեզ չհասկացողներին ոչինչ մի ապացուցեք։ Փորձեք լսել ձեր կողքին գտնվողների խորհուրդները։
Ջրհոս
Ջրհոսներին աշխատանքային հարցերի առումով շատ հաջող շաբաթ է սպասվում։ Ամեն ինչ դինամիկ և ճիշտ ուղղությամբ կզարգանա՝ լինի դա գիտական, ստեղծագործական, թե առևտրային խնդիրների հետ կապված։ Բայց անձնական կյանքում չեղած տեղից կոնֆլիկտներ կծագեն։ Ստիպված կլինեք ընդհանուր լեզու ֆտնել սիրելիների հետ, հավասարակշռությաւն գտնել անդունդի եզրին և փորձել վերականգնել հարաբերություններում կորցրած ներդաշնակությունը։ Հանգստյան օրերին այցելեք սպա կամ վայրեր, որտեղ կարող եք պարզապես հանգստանալ և չմտածել: Ձեզ իսկապես անհրաժեշտ է վերալիցքավորվել:
Ձկներ
Այս շաբաթ Ձկները պետք է իմաստություն դրսևորեն և փիլիսոփայորեն մարդասեր լինեն։ Խուսափեք արմատականությունից ամեն ինչում՝ լինի դա թե զգացմունքների, թե շփման, թե ֆինանսական, թե կենցաղային հարցեր լուծելու ոլորտում։ Երեքշաբթի օրը մեծ է կոնֆլիկտի հավանականությունը։ Բայց դրանից կարելի է խուսափել, եթե պատրաստ եք արդարացնել ձեր գործողությունները: Ուրբաթ օրը պատրաստ եղեք լուծելու ամենաբարդ խնդիրներն ու խճճված իրավիճակները։ Մի ապավինեք արտաքին օգնությանը: Հանգստյան օրերին կցանկանաք թախծել, սակայն հին անավարտ նախագծերը ձեզ կհիշեցնեն իրենց մասին։ Ստիպված կլինեք հրատապ գործ ունենալ կուտակված գործերի հետ և բարդ որոշումներ կայացնել։
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 2474 անգամ
Читать на русском
|