«Կենդանական» գույներից մինչև Լեդի Դիի սիրելի նախշը: Ներկայացնում ենք այն հիմնական միտումները, որոնք դիզայներներն առաջարկել են Նորաձևության շաբաթներում։
Ընձառյուծի պրինտ
Ընձառյուծի պրինտն արդեն մի քանի սեզոն է, որ թրենդում է, իսկ 2024 թվականի գարնանն այն կշարունակի արդիական մնալ։ Եթե դուք տատանվում եք ընձառյուծի պրինտով վերարկուի կամ զգեստի հարցում, կարող եք ընտրել մեկ աքսեսուար (օրինակ՝ շարֆ), որպես ձեր ոճի միակ շեշտադրում: Կարող եք ընտրել նաև այդպիսի պրինտով կոշիկներ, որոնք կօգնեն պայծառացնել մոնոխրոմ տեսքը:
Մի վերապահում․ ընձառյուծի պրինտը կարող է ոճին շատ էժան տեսք տալ: Որպեսզի դա տեղի չունենա, ուշադիր նայեք պատկերինին. ցանկալի է, որ մուգ կետերը շատ մեծ չլինեն, իսկ ընդհանուր գույները խամրող լնեն:
Օձի պրինտ
2024-ի գարուն-ամառ պոդիումներում օձի պրինտը մյուսներից ավելի հաճախ էր հայտնվում, այնպես որ ավելի ուշադիր եղեք այս տարբերակի նկատմամբ: Այստեղ կանոնները նույնն են, ինչ «ընձառյուծի» դեպքում. եթե նախընտրում եք մինիմալիզմը, բայց ցանկանում եք լինել թրենդային, ապա ընտրեք այս գույնի աքսեսուարներ:
Ուղղահայաց շերտագծեր
Ուղղահայաց գծերը նույնպես սեզոնի հիթ են և, ի տարբերություն նախորդ պրինտների, դրանք անպայման կսազեն բոլորին և կհարստացնեն տեսքը։ Հատկապես արդիական են գրասենյակային խիստ կոստյումներն ու բարակ գծերով վերնաշապիկները։
Դիզայներներն առաջարկում են այս պրինտը կրել նաև առօրյա հագուստով, օրինակ՝ ազատ ամառային զգեստներով և տունիկներով։ Եվ այստեղ շերտագիծերը կարող են լինել լայն և բացարձակապես ցանկացած գույնի:
«Սագի ոտք»
«Սագի ոտք»-ը՝ արքայադուստր Դիանայի սիրելի պրինտը, որն այսօր հաճախ խորհուրդ են տալիս ոճաբանները old money ոճն ունենալու համար, նույնպես երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Հատկապես հայտնի են այդ տեսքի վերարկուները, բաճկոններն ու թվիդային կոստյումները, որոնք անմիջապես թանկացնում են տեսքը։ Կարևոր է միայն, որ տպագրության գույնը շատ վառ չլինի։
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։