Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի նշաններ, որոնք երբեք դասեր չեն քաղում իրենց սխալներից

14.11.2023

Ինչպե՞ս կարելի է անընդհատ կանգնել նույն փոցխի վրա և կրկնել նույն սխալները։ Պարզապես հարցրեք այս ֆանտաստիկ հինգյակին. այդ հարցում նրանք պրոֆեսիոնալներ են:

Խոյ

Տիպիկ Խոյը, հավանաբար, ուրախ կլինի ինչ-որ բան սովորել, նույնիսկ սխալների վրա. այս նշանի ներկայացուցիչները հարյուր տոկոսով բաց են ամեն ինչի համար և միշտ ուրախ են ավելացնել իրենց գիտելիքների բազան: Բայց կա խնդիր. դա անելու համար նախ պետք է գիտակցեն սխալը, վերլուծեն այն և հատկապես դրա հետևանքները, հստակ հասկանան, թե ինչ արարքներ են եղել սխալ...

Սակայն նորմալ Խոյը նույնիսկ բավարար ժամանակ և համբերություն չի ունենա անհրաժեշտ գործողությունների ցանկը մինչև վերջ կարդալու, առավել ևս՝ այն ավարտելու համար: Նա կրկին ու կրկին կհանդիպեի իր սիրելի փոցխին և նորից՝ ինչպես առաջին անգամ:

Ցուլ

Ցուլը հավելյալ համբերություն և հաստատակամություն ունի, բայց նա չի կարողանում բաժանվել հին փոցխից։ Նախ՝ լավ գործիք է, այն անպայման օգտակար կլինի այգում: Եվ երկրորդ՝ փոցխը սովորական ճանապարհից պարզապես վերցնելու ու հեռացնելու համար պետք է ընդունել, որ այն այստեղ դնողը սխալվել է։

Սակայն ինչպե՞ս կարող է Ցուլը սխալված լինել: Ավելին՝ ինչպե՞ս կարող է նա դա ընդունել։ Ահա և վերջ։

Լավագույն դեպքում, Ցուլը փոցխի շուրջը ծաղկանոց կսարքի, որպեսզի տրորելն ափսոս լինի, բայց հեռացնելը՝ ոչ, նա դա չի կարող անել։

Այծեղջյուր

600x400

Համառություն, նպատակասլաություն, միշտ հաստատված ծրագրին հետևելու մոլագար ցանկություն՝ այս ամենը, իհարկե, մեծապես օգնում է Այծեղջյուրին իր հաջող աշխատանքային կյանքում: Բայց արի ու տես, որ այս նույն հատկանիշները մեծապես խանգարում են իրենց տերերին փոխել իրենց սովորական վարքագծի ձևերը: Եվ չնայած, ի տարբերություն Խոյի, Այծեղջյուրը հիանալի է վերլուծում իր սխալները և եզրակացություններ անում, սակայն դա հազվադեպ է հանգեցնում գործնական քայլերի. ինչ-որ բան պետք է փոխել, և սա այն է, ինչ Այծեղջյուրներին դուր չի գալիս:

Առյուծ

Իսկական Առյուծը միշտ ունի լավագույնը, և փոցխը բացառություն չէ: Ինչպե՞ս կարող ես ինքնակամ բաժանվել ինչ-որ իդեալական բանից: Այսպիսով, Առյուծը չի բաժանվում, այլ ետ ու առաջ է քայլում  իր յուրահատուկ փոցխի վրայով՝ մխիթարելով իրեն այն փաստով, որ ոչ ոք իր ճակատին այդքան գեղեցիկ բշտիկներ չունի։ Դա էլ է չէ՞ ուշադրություն գրավող։

Ձկներ

Դուք լսու՞մ եք այդ բարձր «Գըմփը»: Դա հերթական փոցխն է հարվածել խեղճ փոքրիկ Ձկան հենց ճակատին։

Եվ այդ հարվածը կրկնակի վիրավորական է, քանի որ հորոսկոպի ամենամեծ ինտուիցիա ունեցողը, նախ, դա զգացել էր մեկ շաբաթ առաջ, երկրորդը, նա հիանալի տեսել էր ճանապարհի վրա ընկած այգու գործիքը և երրորդը, նրա ճակատը դեռ նախորդ անգամից չի բուժվել:

Ձկները հիանալի են վերլուծում իրենց սխալները, բայց ո՞րն է իմաստը: Հոսանքի հետ գնալու սովորությունն ու հավելյալ ջանք թափել չսիրելը հանգեցնում են նրան, որ նրանք նորից ու նորից նույն սխալն են անում, թեև շատ լավ գիտեն, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1155 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 642 անգամ
15.05.2024
Դիտվել է 179 անգամ
17.05.2024
Դիտվել է 112 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster