Կապույտ ջինսերը վաղուց դասական են և երբեք դուրս չեն գա նորաձեւությունից: Բացի այդ, կապույտի համար կան բազմաթիվ տարբերակներ՝ բաց կապույտից, որը հատկապես արդիական է ամռանը և ուշ գարնանը, մինչև մուգ կապույտ, որը կատարյալ է ցուրտ սեզոնի համար:
Բայց եթե բազմազանություն եք ցանկանում, խորհուրդ ենք տալիս դիտարկել նաև ջինսերի այլ երանգներ ևս։
Ներկայացնում ենք, թե հատկապես որ գույների ջինսերն են թրենդային այս աշնանը և ձմռանը:
Մոխրագույն
Մոխրագույնը սեզոնի հիթն է: Այն կարող եք կրել ամբողջ կերպարով կամ լրացնել այլ երանգներով՝ կապույտ, վարդագույն, սև, սպիտակ, կարմիր։ Այս գույնի ջինսերը հարմար են աշնան համար և, ինչպես կապույտները, ունեն բազմաթիվ տարբերակներ՝ բաց մոխրագույնից մինչև մուգ, գրեթե սև։ Դուք կարող եք միանգամից մի քանի մոդել ընտրել:
Սեւ
Սև ջինսերը համադրվում են ամեն ինչի հետ և կատարյալ են աշուն-ձմեռ սեզոնի համար: Միաժամանակ, դրանք այնքան էլ ձանձրալի և պաշտոնական տեսք չունեն, որքան, օրինակ, սև տաբատը: Այս գույնի օգտին մեկ այլ դրականը վերջինիս գործնականությունն է:
Բեժ և շագանակագույն
Անձրևի և ցուրտ եղանակի պայմաններում նպատակահարմար է սպիտակ ջինսերը փոխարինել բեժով. դրանք շատ ավելի ներդաշնակ տեսք ունեն եղանակի հետ: Խորհուրդ ենք տալիս նաև ուշադրություն դարձնել շագանակագույն և, անգամ, պղնձե երանգներին. դրանք հաճախ են հայտնվել 2023 թվականի աշուն-ձմեռ ցուցադրություններում և հետաքրքիր տեսք ունեն։
Մետաղական
Այս աշնանը մենք շարունակում ենք կրել մետալիկ երանգների իրեր, այդ թվում՝ ջինսերը։ Ի դեպ, նման մոդելներն արդիական են ոչ միայն երեկոյան, այլեւ ցերեկային կերպարի համար։ Ոճավորեք դրանք առօրյա հագուստով և գնացեք սրճարան՝ նախաճաշելու։
Խակի
Եվս մեկ երանգ, որը հատկապես ներդաշնակ տեսք ունի աշնանը։ Դրական կողմերից մեկն այն է, որ ապրանքանիշերն առաջարկում են այս գույնի մի քանի տարբերակ՝ բացից մինչև մուգ:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։