Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Բաճկոն + սվիտեր ուսերին. աշնանային դուետ հանգիստ շքեղության ոճով

14.09.2023

Մանր դետալները շարունակում են իրենց հաղթարշավը նորաձեւությունում՝ իրենց մեջ պարունակելով մինիմալիզմի ողջ հմայքը և ստեղծելով իսկապես թանկարժեք կերպարներ։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում նորաձևության երկու միտումներ՝ հանգիստ շքեղությունը և old money-ն, այնքան տարածված դարձան, որ նորաձևությանը հետևող շատ կանայք արդեն կորցրել են այս թրենդների իրական իմաստը: Նրանք կարծում են, որ հաջող տեսք ունենալու համար բավական է ստեղծել սև և սպիտակ կամ բեժ իրերի համադրություն, բայց իրականում իսկական շքեղությունը մանրուքների մեջ է: Միայն դրանք են օգնում մեզ ստեղծել իսկապես գեղեցիկ տեսք:

600x400

Թրենդի վերջնական նպատակը պարանոցի և դեկոլտեի շուրջ շերտերի ստեղծումն է, որոնք ազատ, բայց կոկիկ են՝ հանգիստ շքեղության գեղագիտության շրջանակներում: Ուշադիր նայեք վերևում գտնվող լուսանկարին. մոդել Կոկո Ռոշան վառ նարնջագույն ջեմփերը գցել է տաբատավոր խիստ կոստյումի վրա՝ ստեղծելով հրաշալի հակադրություն: Նա նույնիսկ թևերը չի կոճկել՝ դրանով իսկ ստեղծելով արագ պատրաստվելու պատրանք։

Կոկոն, անշուշտ, հիանալի համադրություն է ստեղծել, բայց սվիտերը բլեյզերի վրայից կրելու ավելի շատ եղանակներ կան: Դուք կարող եք ջեմփերի թևերը կապել դասական հանգույցով, ինչպես դա անում էին լոնդոնյան պարուհիները 1960-ականների կեսերին, կամ փորձեք նոր մեթոդ՝ սվիտերի մի թևը քաշեք թեւատակի տակ, իսկ մյուսը՝ ուսի վրայով։

600x400

600x400

Աշունը լավագույն ժամանակն է այս տրենդը ձեր զինանոցում ներառելու համար՝ մի ամաչեք այն կիրառել կյանքում: Որքան ծավալուն ու հետաքրքիր լինի արդյունքը, այնքան լավ։ Մի մոռացեք տրենդի հիմնական առավելությունի մասին՝ այն թույլ է տալիս ձեր հետ ունենալ լրացուցիչ տաք հագուստ, որով կարող եք չմրսել վատ եղանակին։

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6894 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1869 անգամ
27.10.2026
Դիտվել է 412 անգամ
28.10.2026
Դիտվել է 345 անգամ
29.10.2026
Դիտվել է 282 անգամ
30.10.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster