Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ․

11.09.2023

Կյանքը վերադառնում է իր սովորական հուն, ռիթմն արագանում է։ Մերկուրին դուրս է գալիս հետընթաց շարժումից. ամեն ինչ ավելի արագ է ընթանում, մտքերը դառնում են ավելի հստակ և պարզ:

Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք կարեւոր հայտարարություն կամ թանկարժեք ձեռքբերում անել, ապա ավելի լավ է այն հետաձգեք առնվազն հաջորդ շաբաթ։


Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Խոյ

Այս շաբաթը Խոյերին թույլ կտա ուժի և էներգիայի մեծ ալիք զգալ: Պլանավորվածի մեծ մասին կհասնեք առանց մեծ դժվարությունների, ինչը սովորաբար նկարագրվում է որպես «սահուն ընթացք»: Փորձեք լավագույնս օգտագործել այս ժամանակը աշխատանքի և ընտանիքի համար:

Աշխատանքում ամեն ինչ կայուն կլինի։ Ընտանիքում աշխատեք խուսափել տարաձայնություններից, թյուրիմացություններից ու վեճերից։ Համբերություն կպահանջվի նաեւ մտերիմների հետ հարաբերություններում, քանի որ նրանց տրամաբանությունը միշտ չէ, որ հասկանալի կլինի ձեզ համար։ Սեփական խնդիրները լուծելիս մի մոռացեք ուրիշների շահերը։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը պետք է կենտրոնանան իրենց կարիերայի վրա։ Բարենպաստ ժամանակ է բոլոր առումներով վստահորեն ոտքի կանգնելու համար: Ժամանակն է որոշել, թե ձեր գործնական կապերից որոնք են խոստումնալից, և որոնց կարող եք հրաժեշտ տալ: Եղեք համառ, մի ընկրկեք խոչընդոտների առաջ և մի վիրավորվեք ընկերներից։

Այս շաբաթը նաև հնարավորություն կտա ամրապնդել ձեր հեղինակությունը։ Աշխատանքում հնարավոր է ավելի շահեկան դիրք զբաղեցնելու հնարավորություն ունենաք։ Նախքան ձեզ համար ինչ-որ կարևոր խնդրի լուծման վերաբերյալ որոշում կայացնելը, այն դիտարկեք բոլոր կողմերից:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Երկվորյակ

Եկել է ժամանակը, որ Երկվորյակներն ինքնուրույն որոշումներ կայացնեն և պատասխանատու լինեն դրանց համար։ Ձեր գաղտնի ցանկությունը կիրականանա, եթե ամեն ինչ ձեր սեփական ձեռքերով չքանդեք։ Այս պահին դուք պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեր երեխաներին:

Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք ասում, եթե չեք ցանկանում պատանդ դառնալ ձեր իսկ խոսքերին: Ավելորդ շատախոսությունը, որը դուք ընկալում եք որպես պերճախոսություն, ոչ մի օգուտ չի բերի։ Հանգստյան օրերի հիմնական նպատակը առողջ քունն է։ Ավելի լավ է խուսափել աղմկոտ միջավայրից։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Խեցգետին

Խեցգետինները պետք է դադարեն ուշանալ և ստիպել մարդկանց սպասել իրենց, հակառակ դեպքում նրանք կդադարեն լուրջ վերաբերվել ձեզ: Հանգստյան օրերի պլանները կարող են կտրուկ փոխվել ձեր վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով:

Կկարողանաք տպավորություն թողնել ձեզ հետաքրքրող մարդկանց վրա։ Չպետք է շատ վստահել անծանոթ մարդկանց խոսքերին, նրանք պարզապես ուզում են կարևոր թվալ: Հանգստյան օրերն անցկացրեք ձեր տունը կարգի բերելով։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Առյուծ

Այս շաբաթն ամենահեշերից չի լինի Առյուծների համար։ Ձեր որոշ ծրագրեր պետք է հետաձգվեն մինչև ավելի հարմար ժամանակ: Հավաքեք ձեր ոգին և ուժերը, խորհրդակցեք ամենամոտ հարազատների հետ և միայն այդ դեպքում կկարողանաք իրականացնել ձեր մեծ ծրագրերը։ Հանգստյան օրերին խորհուրդ է տրվում խուսափել ալկոհոլից և աղմկոտ շրջապատից։

Ճանապարհորդությունները կարող են հարթ չընթանալ, բայց, ի վերջո, դուք կհասնեք ցանկալի արդյունքների։ Ընկերներն ու համախոհները ձեզ հիանալի տրամադրություն կպարգևեն։ Մի նստեք տանը, աշխատեք ավելի ու ավելի երկար քայլել մաքուր օդում։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Կույս

Կույսերի համար լավ ժամանակաշրջան է սպասվում։ Աշխատանքում, կարիերայում, գործնական հարաբերություններում հնարավոր են խոստումնալից առաջարկներ ու շահավետ պայմանավորվածություններ։ Շատ բանի հասնելու հնարավորություն կա։ Պետք է խուսափել շփումներից, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս։

Այս շաբաթ դուք հնարավորություն կունենաք նաև իրականացնելու ձեր վաղեմի ծրագիրը, որի համար երբեք ժամանակ չէիք ունենում կամ ինչի իրականացումն այս կամ այն պատճառով չէիք ցանկանում ստանձնել: Այս շաբաթավերջը նվիրեք խաղաղ հանգստին, հարկավոր է թուլանալ։ Թերևս ՍՊԱ-ն այն է, ինչ ձեզ հարկավոր է:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները հնարավորություն կունենան ավարտել աշխատանքային կիսատ մնացած գործերը: Կբարելավվեն նաև գործնական և ոչ պաշտոնական հարաբերությունները ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Փորձեք չտրվել սադրանքներին ու մանիպուլյացիաներին։

Կարգի բերեք ձեր փաստաթղթերը: Ժամանակն է ավելորդ ինֆորմացիայից մաքրել ձեր համակարգչը, բոլորովին անպետք իրերը շատ տեղ են զբաղեցնում: Անձնական հարցերում կարող եք հույս դնել հարազատների ու ազդեցիկ ընկերների աջակցության վրա։ Շաբաթ և կիրակի օրերը նվիրեք ակտիվ հանգստին։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Կարիճ

Իրենց գործունեության շատ ոլորտներում Կարիճների կյանքում լավ շրջան է սկսվել։ Շուտով ձեզ ինչ-որ կարևոր բան է սպասվում: Հանգստյան օրերին արժե մի փոքր հանգստանալ ամենօրյա եռուզեռից: Կարճ էքսկուրսիա կատարեք այն վայրերում, որտեղ նախկինում չեք եղել:

Եթե չսկսեք արգելակել, կկարողանաք մոտենալ անհնարինին։ Փոքր դժվարությունները միայն կավելացնեն հուզմունքն ու վստահությունը հաջողության մեջ: Մի շտապեք անսպասելի շարժումներ անել ձեր աշխատանքում, ավելի լավ է լցվել համբերությամբ և փաստարկներով:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորների համար ամեն ինչ կարող է չընթանալ այնպես, ինչպես իրենք են ակնկալում: Խուճապի մի մատնվեք, դա կարող է նույնիսկ ավելի լավ լինել: Վստահ եղեք ձեր գործողություններում և իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակներ մշակեք: Փորձեք չհյուծել ձեզ, մի անտեսեք պատշաճ քունն ու հանգիստը։

Աշխատավայրում կարիք չկա որոգայթներ փնտրել, քանի դեռ ամեն ինչ հանգիստ ու թափանցիկ է, ոչ ոք և ոչինչ ձեր դեմ չի լինի։ Միգուցե այս ընթացքում լավ աշխատանքի առաջարկ ստանաք, որն արժե ընդունել։ Հանգիստ եղեք, ավելորդ զգացմունքայնությունը խանգարում է օբյեկտիվորեն ընկալել իրավիճակը և կարևոր որոշումներ կայացնել։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները պետք է հատկապես զգույշ լինեն գործընկերների հետ շփումներում։ Դուք չպետք է ստորագրեք փաստաթղթեր, եթե դրանցում ամեն ինչ չեք հասկանում: Ուշադիր կարդացեք պայմանագրերի պայմանները:

Սա հիանալի ժամանակ է հաշտվելու մեկի հետ, ում հետ ձեր հարաբերությունները վերջերս լարվել կամ վատացել են: Կտրուկ ու շրջադարձային որոշումներ մի կայացրեք, եթե դրանք հղի են էական փոփոխություններով։ Հանգստյան օրերին ավելի լավ է հրաժարվել ալկոհոլից և ժամանակ հատկացնել մարմնին ու էսթետիկ հաճույքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ. Ջրհոս

Ջրհոսների համար շաբաթը քամու պես կանցնի՝ կապված այն բանի հետ, որ աշխատանքում չեք ձանձրանա։ Ընտանիքում ձեզ լավ կզգաք, մտերիմներն ու ընկերները ձեզ կաջակցեն։

Կատարեք միայն այն գործերը, որոնք արդեն սկսել եք և պահանջում են շարունակություն կամ հրատապ ավարտ: Ավելի շատ վայելեք կյանքը և աշխատեք ներդաշնակություն պահպանել ձեր ներսում ու շրջապատում: Աշխատեք հիմնականում առողջ սնվել:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ․ Ձկներ

Եթե դուք դադար չտաք, ապա ռիսկի եք դիմում ֆիզիկապես և մտավոր գերծանրաբեռնվել: Ավելորդ չի լինի լսել հարազատների խորհուրդները, որոնց վստահում եք։ Հանգստյան օրերին արժե գնալ բնության գիրկ։

Ամենամեծ սխալը, որ Ձկները կարող են թույլ տալ այս շաբաթ, միաժամանակ մի քանի գործ ձեռնարկելն է: Ոչ մի նոր բան մի սկսեք, քանի դեռ չեք զբաղվել այն ամենով, ինչ ունեք: Նաև խոստումներ մի տվեք, քանի որ կարող եք հիասթափեցնել մարդկանց:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2541 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 16-22-ը 2024 թ․

16.12.2024
Վերջապե՜ս։ Մերկուրիի նահանջի շրջանն ավարտվել է, և այժմ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ճիշտ է, ոչ բոլորի համար և ոչ անմիջապես, բայց եկեք ամեն ինչի մասին խոսենք հերթով:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2024 թ․

09.12.2024
Մերկուրիի նահանջի վերջին շաբաթն է, և այս երկնային թափառաշրջիկը կկատաղի: Հետևաբար, մենք կուտակում ենք համբերություն և նախուտեստներ՝ սթրեսից ազատվելու համար

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 2–8-ը 2024 թ․

02.12.2024
Նահանջող Մերկուրին շարունակում է դանդաղեցնել մեր բազմաթիվ գործեր, սակայն նրա ազդեցությունն աստիճանաբար թուլանում է:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը 2024 թ․

25.11.2024
Կենդանակերպի նշաններից շատերին հանգիստ շաբաթ է սպասվում, ինչը թույլ կտա ուժ ու էներգիա խնայել ոչ այնքան հեշտ տարվա վերջի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 18-24-ը 2024 թ․

18.11.2024
Այս շաբաթ սպասվում են հետաքրքիր և հագեցած իրադարձություններ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ մեր նպատակները և զարգացնել ռազմավարական մտածողությունը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 11-17-ը 2024 թ․

11.11.2024
Աստղերն ասում են, որ շաբաթը դժվար է լինելու կրակի նշանների, հեշտ՝ ջրային նշանների համար։ Բայց մի շտապեք անհանգստանալ դժվարությունների համար. կանխատեսումները մեզ տրվում են նրա համար, որպեսզի կարողանանք պատրաստվել հնարավոր դժվարություններին և նվազագույն կորուստներով հաղթահարել դրանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-12-2024 12:27
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 262,92 միավոր։  Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան՝ 223,92։
22-12-2024 11:30
Սելենա Գոմեսը ցուցադրել է իր նշանադրության մատանին, որը, ենթադրաբար, արժե մոտ 1 միլիոն դոլար։ Երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի ապագա կինը Լոս Անջելեսի իր առանձնատան հետնաբակում գտնվող լողավազանի մոտ ցուցադրել է իր մատանին։ «Ես ամբողջ կյանքում երազել եմ այս պահի մասին»,- մակագրել է նա լուսանկարը։
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1099 անգամ
17.12.2024
Դիտվել է 788 անգամ
18.12.2024
Դիտվել է 670 անգամ
18.12.2024
Դիտվել է 654 անգամ
19.12.2024
Դիտվել է 440 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster