Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ․
01.08.2023
Դիմացե ՛ք։ 2023 թվականի օգոստոսը լավ կցնցի Երկրի ողջ կենսոլորտը։ Ամառվա վերջին ամիսը, հատկապես երկրորդ կեսը, կլինի անհավասարակռված, տարաձայնություններով լի, շատերի համար՝ բարդ։
Արդեն 2023 թվականի օգոստոսի սկզբին թուլացած կենսունակությունը և նվաղած էներգիայան կարող են ստիպել մարդկանց գործել չմտածված և եսակենտրոն՝ ուշադրություն չդարձնելով հին պայմանավորվածություններին և անտեսելով օրենքները։
Այս ամենի հիման վրա կարող են ծագել հակամարտություններ ինչպես անհատների, այնպես էլ երկրների միջև։ Արդեն օգոստոսի 4-9-ը կանխատեսվում են ռազմական բախումներ և քաղաքական դաշտում առճակատումների սրացում։ Այս ամենը կարող է ցնցել բիզնեսի և ներդրումների ոլորտը։
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Խոյ
Օգոստոսի սկիզբը Խոյերի համար նոր ձեռքբերումների ժամանակաշրջան է։ Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան հասնել իրենց ուզածին ու ստանալ ակնկալած արդյունքը։ Բայց ֆինանսական հարցերում պետք է զգույշ լինել։ Հնարավոր են չպլանավորված ծախսեր, ուստի արժե խնայողաբար տնօրինել գումարը։
Սիրային հարաբերություններում աստղերը միայնակ սրտերին նոր ծանոթություններ են խոստանում։ Հավանական է, որ դուք կհանդիպեք ձեր ճակատագրին:
• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 10, 14, 20, 24, 29 • Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 17, 22, 27, 31
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Ցուլ
Օգոստոսը Ցուլերի համար անցյալի ջանքերի պտուղները քաղելու ժամանակ է: Առաջադրանքներն ու գործընթացները, որոնց վրա երկար ժամանակ աշխատել եք, կտան իրենց արդյունքը։ Ամսվա կեսին աստղերը խորհուրդ են տալիս չստուգված մարդկանց հետ զրույցներում չխոսել ձեր ծրագրերի, առավել եւս՝ գաղտնիքների մասին։
Մեծ է հավանականությունը, որ ձեր անկեղծությունն ու անմիջականությունը ձեզ խոցելի կդարձնեն: Նշանի ամուսնացած ներկայացուցիչներին անակնկալներ են սպասվում. ամենայն հավանականությամբ, սիրելին ձեզ կուրախացնի նվերով:
• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 18, 22, 28 • Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 14, 20, 24, 30
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Երկվորյակ
Օգոստոսին Երկվորյակները իրենց ճանապարհին փոքրիկ խոչընդոտների կհանդիպեն։ Ամենայն հավանականությամբ, դրանք կարող են հանկարծակի հայտնվել: Բայց աստղերը խորհուրդ են տալիս դժվարություններին հանդիպելիս չնահանջել ու դիմադրություն ցույց տալ։ Այժմ ձեր հաջողության գրավականը հաստատակամությունն է:
Օգոստոսի կեսերին Երկվորյակները գոհ կլինեն ֆինանսական հատվածից։ Ակնկալվում է, որ կգտնեք եկամտի լրացուցիչ աղբյուր։ Գլխավորը՝ պահը բաց չթողնելն է։
• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 11, 15, 21, 25, 29 • Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 13, 17, 23, 27, 31
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Խեցգետին
Օգոստոսին Խեցգետինները պետք է չափազանց ուշադիր լինեն իրենց հասած տեղեկատվության նկատմամբ։ Այն ամենը, ինչ ձեզ կասեն, մի ընդունեք: Որովհետև ձեզ կարող են ոչ միայն մոլորեցնել, այլև մղել սխալ գործողությունների։
Ընտանեկան հարցերում հնարավոր են թեթեւ տարաձայնություններ սիրելիների հետ։ Բայց եթե կարողանաք նրբանկատ լինել և երկխոսությունը ճիշտ ուղղությամբ տանել, ապա այդ տարաձայնությունները կարող են դրականորեն ազդել ձեզ վրա։ Համբերատար եղեք ձեր ընտանիքի հետ:
• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 18, 22, 28 • Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 20, 24, 30
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Առյուծ
Առյուծների ինքնավստահությունն այս ամիս կլինի նրանց հատուկ ուժը։ Մեծ է հավանականությունը, որ կփորձեն ձեզ մոլորեցնել կամ հետ պահել խոստումնալից ձեռնարկումներից։ Աստղերի խորհուրդն է՝ լսել ձեր ինտուիցիային։
Օգոստոսի վերջը կարող է խնդրահարույց լինել նշանի ներկայացուցիչների առողջության համար։ Քրոնիկ հիվանդությունների սրացումից խուսափելու համար աշխատեք ժամանակին ուշադրություն դարձնել այն ահազանգերին, որոնք ձեր մարմինն ուղարկում է։
• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 21, 25, 30 • Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 19, 23, 27
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Կույս
Աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս օգոստոսն ապրել յոթ չափիր՝ մեկ կտրիր սկզբունքով։ Հարկ է խուսափել հապճեպ որոշումներից, արագ եզրակացություններից և կտրուկ փոփոխություններից: Ամենայն հավանականությամբ, ձեր էմոցիոնալ վիճակը շատ անկայուն կլինի։
Իսկ զգացմունքներով գործելն ակնհայտորեն վատ ծրագիր է: Այնպես որ ժամանակ տրամադրեք և մի հապաղեք խորհուրդներ փնտրել սիրելիներից: Ամսվա վերջում աստղերը հուշում են անսպասելի շահույթների մասին՝ ժամանակն է հաճույք պատճառել ձեզ հաճելի ձեռքբերումով:
• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 13, 17, 22, 28 • Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 11, 15, 20, 26, 30
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Կշեռք
Օգոստոսին շատ Կշեռքներ կհասունանան կյանքի համարձակ փոփոխությունների համար: Այն, ինչին նշանի ներկայացուցիչները վաղուց էին ձգտում, կարող է իրականություն դառնալ։ Գլխավորը կասկածների վրա ժամանակ չկորցնելն է, այլ քայլ առ քայլ ճանապարհ հարթել դեպի նպատակը։
Անձնական ոլորտում նշանի միայնակ ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում չարագացնել իրադարձությունները։ Ձեր ճնշումը կարող է վախեցնել պոտենցիալ զուգընկերոջը կամ կասկածներ սերմանել նրա մեջ: Այնպես որ, թողեք ամեն ինչ իր հունով գնա:
• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 16, 21, 26, 30 • Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 19, 23, 28
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Կարիճ
Օգոստոսին Կարիճների հաջողության գլխավոր խոչընդոտը կարող է լինել սեփական համառությունն ու ուրիշների կարծիքը լսելու չկամությունը։ Աստղերի խորհուրդն է՝ անկախ նրանից, թե որքան եք ցանկանում խստորեն գործել ըստ պլանի, աշխատեք ավելի հաճախ նայել շուրջը:
Մտերիմների խորհուրդներն ու խմբագրումները կլինեն շատ իրավիճակներում ձեր փրկությունը: Ամսվա վերջում պետք է հատուկ ուշադրություն դարձնեք ֆինանսական հարցերին։ Մեծ է ոչ եկամտաբեր ներդրումների կամ վատնման հավանականությունը։
• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 17, 22, 27, 31 • Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 10, 14, 20, 25, 29
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Աղեղնավոր
Օգոստոսին Աղեղնավորները գոհ կլինեն ֆինանսական հատվածից։ Այս առումով փողը հեշտությամբ կգնա նշանի ներկայացուցիչների ձեռքը, ինչը թույլ կտա իրականացնել վաղեմի ցանկությունները։Գլխավորը՝ այստեղ և հիմա գործելն է, առանց հապաղելու:
Ամսվա կեսին ավելի ուշադիր եղեք սիրելիների նկատմամբ։ Ամենայն հավանականությամբ, նրանք իսկապես ձեր աջակցության և ուշադրության կարիքը կունենան։
• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 16, 20, 26, 30 • Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 13, 18, 22, 28
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Այծեղջյուր
Օգոստոսին բախտը կլինի Այծեղջյուրների կողմից։ Նշանի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ կլինեն ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին: Գլխավորը չշփոթվելն ու համարձակ գործելն է։
Բացի այդ, այս ամիսը լավ ժամանակ է ձեր հարաբերությունները հաջորդ մակարդակի հասցնելու համար: Ամենայն հավանականությամբ, ձեր զուգընկերը երկար է սպասում ձեզնից պատասխան քայլի։ Բաց մի թողեք պահը:
• Բարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 19, 23, 27, 31 • Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 16, 21, 25, 29
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ. Ջրհոս
Օգոստոսը Ջրհոսների համար բարենպաստ ժամանակ է երկարամյա գործերն ավարտին հասցնելու համար։ Այն դեպքերը, որոնց ընթացքում դուք ճանապարհին բազմիցս հանդիպել եք անհաջողությունների և խոչընդոտների, այժմ կանցնեն շատ սահուն: Աստղերը խորհուրդ են տալիս ոչ թե վախենալ, այլ գործել։
Այժմ ոչ միայն փորձն է ձեր կողքին, այլեւ հաջողությունը։ Ամսվա վերջում ավելի ուշադիր եղեք ձեր երազանքների և զգացմունքների նկատմամբ. ձեր ինտուիցիան կարևոր հուշումներ կտա:
• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 14, 20, 24, 30 • Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 18, 22, 27
Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2023 թ․ Ձկներ
Օգոստոսին Ձկները կկարողանան ծանոթ հանգամանքներին նայել բոլորովին այլ տեսանկյունից։ Եվ դա կօգնի գտնել դրական կողմերը նույնիսկ այնտեղ, որտեղ նախկինում նկատելի էր միայն բացասականը։ Զույգերի համար այս ամիսը կարող է զգացմունքների իսկական փորձություն լինել։ Քանի որ զուգընկերոջ հետ վեճերը կկարողանան բռնկվել նույնիսկ ամենաչնչին կայծից։
Աստղերը խորհուրդ են տալիս համբերություն. հիմա կծու արտահայտությունների ու ոչ կառուցողական քննադատության ժամանակը չէ։
• Բարենպաստ օրերը՝ 3, 9, 13, 19, 23, 28 • Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 16, 21, 26, 30:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 7329 անգամ
Читать на русском
|