Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ․

31.07.2023

Շաբաթը կթելադրի ամբողջ ամսվա տոնայնությունը: Նորալուսինը (օգոստոսի 1) և ակտիվ Մարսը թույլ չեն տա տեղում նստել։ Սա արդյունավետ ժամանակ է նոր նախագծեր սկսելու համար։ Այնուամենայնիվ, խստաբարո Սատուրնը վերահսկում է հաղորդակցության Մերկուրի մոլորակը և խոհեմության ու զսպվածության կոչ անում: Աստղերի ազդեցությունները հակասական կլինեն, բայց դրանք մեզ թույլ կտան մտնել հնարավորությունների դաշտ և ինքնութույնություն դրսևորվել:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Խոյ

Այս շաբաթ ձեր նախկին ողջ աշխատանքը, ջանքերն ու արժանիքները վերջապես կգնահատվեն: Հնարավոր է ստանաք բազմաթիվ տարբեր ու շահավետ առաջարկներ, սակայն անսխալ ընտրություն կատարելու համար անպայման մի փոքր ժամանակ հատկացրեք, որը թույլ կտա ամեն ինչ ուշադիր մտածել ու կշռադատել։

Չնայած բոլոր հաջողություններին, աշխատեք քիթը չցցել և շարունակել նախկինի պես բեղմնավոր աշխատել։ Շաբաթվա երկրորդ կեսին բացասական մտքերը կարող են տիրել Խոյերին, դրանից խուսափելու համար շրջապատեք ձեզ դրական և հաճելի մարդկանցով, ինչպես նաև ավելի շատ զբաղվեք ձեր սիրելի զբաղմունքներով:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Ցուլ

Փորձեք լինել բոլոր կարևոր իրադարձությունների կենտրոնում, պատրաստակամորեն կարևոր, բայց վիճելի հարցերում գնացեք գործընկերներին ընդառաջեք, կատարեք խնդրանքները և մի հրաժարվեք ձեր պարտավորություններից: Այս ամենը կօգնի ձևավորել համախոհների հուսալի թիկունք, որոնք շուտով կաջակցեն ձեզ ձեր բոլոր նախաձեռնություններում և գաղափարներում:

Սիրային հարաբերություններում խուսափեք արկածներից ու զուգահեռ հարաբերություններից։ Աստղերը Ցուլերին խորհուրդ են տալիս նաև ուշադրություն դարձնել իրենց ռեժիմին և փորձել հավատարիմ մնալ օրվա գրաֆիկին, կօգնի հավասար բաշխել ծանրաբեռնվածությունը մարմնի վրա։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Երկվորյակ

Հիանալի ժամանակաշրջան է բարելավելու համար ձեր որակները, կատարելագործելու հմտությունները, ընդլայնելու մասնագիտական հորիզոնները, ուսումնասիրելու ոլորտում առկա միտումները: Երկվորյակների համար լավագույն ժամանակը չէ նոր և ակտիվ ձեռնարկումների համար, ուստի ավելի լավ է կենտրոնանալ ընթացիկ գործերը հաջողությամբ ավարտելու և արդյունքներն ամփոփելու վրա:

Հարազատների հետ հարաբերություններում եղեք զուսպ, հաշվի առեք նրանց կարծիքներն ու շահերը, մի փոքր ավելի մեծ ուշադրություն ցուցաբերեք և մի վախեցեք արտահայտել ձեր զգացմունքները․ դա կօգնի խուսափել բազմաթիվ թյուրիմացություններից, որոնք կարող են լինել:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Խեցգետին

Այժմ, առավել քան երբևէ, Խեցգետինները պատրաստ են մտահղանալ և կյանքի կոչել ամենահամարձակ գաղափարները, բայց աշխատեք ոչ թե ամեն ինչ միանգամից շաղ տալ, այլ կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը ձեզ ամենաշատն է հետաքրքրում․ այդպես դուք շատ ավելի մեծ հնարավորություններ կունենաք հասնելու ցանկալիին:

Անձնական հարաբերություններում թվում է, թե ժամանակն է կողմորոշվելու և ձեզ համար կարևոր որոշում կայացնելու, որը կօգնի ձեզ առաջ գնալ:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Առյուծ

Մի փորձեք արագացնել կյանքի ընթացքը, քանի որ հենց հիմա այն ձեզ համար բացում է բազմաթիվ հնարավորություններ, և ձեր խնդիրն է փորձել դրանք օգտագործել առավելագույն օգուտով ինքներդ ձեզ համար, և շտապողականությունն այս հարցում միայն կվնասի ձեզ:

Իհարկե, ձեր արժեքավոր գաղափարները կընկալվեն շրջապատի կողմից, բայց, այնուամենայնիվ, փորձեք լսել այն մարդկանց կարծիքները, ում հարգում եք, նրանք ձեզ անգնահատելի խորհուրդներ կտան, եթե միայն պատրաստ եք ընդունել այդ տեղեկատվությունը: Մի մոռացեք կենցաղային պարտականությունների մասին, հյուրերի չպլանավորված ժամանումը կարող է հաճելի անակնկալ լինել Առյուծների համար, պատրաստ եղեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Կույս

Աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս այս շաբաթ իրենց թույլ տան մի փոքր հանգստանալ ու դանդաղեցնել իրենց ընթացքը։ Աշխատեք առանձնապես կարևոր և նշանակալից ոչինչ չպլանավորել, զերծ մնացեք գործուղումներից, փաստաթղթերի հետ պատասխանատու և բծախնդիր աշխատանքից, կարևոր հանդիպումներից, լայնածավալ միջոցառումներ կազմակերպելուց։

Ձեր ուշադրությունն ուղղեք կյանքի անձնական կողմին, ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր սիրելիին, միասին անցկացրեք ազատ ժամանակը, գտեք ընդհանուր հետաքրքրություններ: Անպայման սպորտով զբաղվեք, եթե, իհարկե, դա դեռ չեք արել։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Կշեռք

Չափավորություն ու չշտապողականություն, ահա թե ինչերը կօգնեն Կշեռքներին անել ամեն ինչ, և միաժամանակ ստանալ գերազանց արդյունքներ։ Հիշեք, շտապողականությունն ու թափթփվածությունը հղի են սխալներով, կոնֆլիկտներով ու թյուրիմացություններով՝ խուսափեք դրանցից։ Կարևոր գործերն ավելի լավ է ծրագրել շաբաթվա առաջին կեսին, որպեսզի նոր եռանդով մտնեք աշխատանքային ցիկլ։

Հանգստյան օրերին ամբողջությամբ նվիրվեք ձեր տան և ընտանիքի գործերին։ Կիրակի օրը հիանալի է տունը բարեկարգելու և թարմացնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Կարիճ

Կարիճները հնարավորություն կունենան ապացուցելու բոլորին, որ իրենց մասնագիտական գաղափարներն ու ծրագրերն ունեն հաջողակ կյանքի լիարժեք իրավունք։ Շարունակեք նույն ոգով, պարզապես փորձեք ստանալ ձեզ անհրաժեշտ մարդկանց աջակցությունը և բացահայտ առճակատման մեջ մի մտեք գործընկերների հետ, բոլոր թյուրիմացությունները լուծեք խաղաղ ճանապարհով։

Եթե դուք ղեկավար պաշտոնում եք, նախապատվությունը տվեք ժողովրդավարական կառավարման ոճին, հավատացեք, սա շատ ավելի լավ արդյունքներ կտա, քան բռնապետությունը։ Փորձեք՝ հաճելիորեն կզարմանաք։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին ձեռնպահ մնացեք երկար ճանապարհորդություններից, հատկապես եթե վարորդ եք։ Հանգստյան օրերին հոգ տարեք հանգստի մասին:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Աղեղնավոր

Ինչ էլ որ լինի ձեր շուրջը, համբերատար եղեք: Ոչ մի դեպքում չցուցադրեք ձեր դժգոհությունը, հատկապես վերադասների ներկայությամբ, դա կարող է բավականին երկիմաստ ընկալվել, բայց հաստատ ոչ ձեր օգտին: Աշխատեք ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում, ընդունել, այլև ամեն ինչ արժանապատվորեն հաղթահարել:

Եղանակի փոփոխությունն Աղեղնավորների մոտ կարող է դեպրեսիա առաջացնել, որի դեմ դուք կարող եք հաջողությամբ պայքարել ֆիզիկական վարժություններով և ձեր սիրելի հոբբիով։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Այծեղջյուր

Նախապես պլանավորեք այս շաբաթը, որպեսզի հնարավորություն լինի հավասարաչափ բաշխել ծանրաբեռնվածությունը, հակառակ դեպքում գերլարվածությունը և հուզական անհանգստությունը կառաջացնեն առողջության վատթարացում և գործունեության անկում, ձեր մարմինը ծայրահեղ մի ծանրաբեռնեք, հիշեք, որ դա հղի է տհաճ հետևանքներով:

Ձեզ ավելի շատ ժամանակ տվեք հանգստանալու և ձեզ ոգեշնչող բաներ անելու համար: Հանգստյան օրերին Այծեղջյուրների համար ավելի լավ է քաղաքից դուրս գալ, որպեսզի հանգիստ կարողանան վայելել լռությունը։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ. Ջրհոս

Չնայած այն հանգամանքին, որ ձեզ շատ լարված, իրադարձություններով լի և ակտիվ շրջան է սպասվում, այնուամենայնիվ, ձեր ստացած հսկայական արդյունքներն ու արժանիքներն արժանի փոխհատուցում կլինեն ծախսած ջանքերի և ժամանակի համար։ Հավատացեք ինքներդ ձեզ, ազատ սկսեք այն, ինչ առաջին հայացքից թվում է ամբողջովին անհաղթահարելի գործ:

Հավատացեք, դուք գլուխ կհանեք ամեն ինչից, իսկ վստահելի ընկերները, համախոհներն ու սիրելիները ձեզ կաջակցեն։ Ջրհոսները կենցաղային հարցերով կկարողանան զբաղվել միայն շաբաթվա վերջին, սակայն այդ առումով դուք չպետք է անհանգստանաք, հիմա ձեզ բոլորովին այլ բան պետք է հետաքրքրի։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը 2023 թ․ Ձկներ

Ձկների բոլոր քայլերն ու գործողությունները ավելի քան երբևէ պետք է լինեն կանխամտածված և հավասարակշռված: Չի կարելի զգացմունքներովներով առաջնորդվել նույնիսկ ամենասթրեսային իրավիճակներում։ Խորհուրդ է տրվում զգուշությամբ վերաբերվել նոր առաջարկներին՝ չվստահելով այն ամենին, ինչ ձեզ ասում են, եթե դա հաստատված չէ իրավական փաստերով։

Այս շաբաթ զերծ մնացեք նոր ու լայնածավալ գործերից՝ այն նվիրելով ընթացիկ խնդիրներին։ Անձնական հարաբերություններում ձեզ շատ նոր ու հաճելի անակնկալներ են սպասվում։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2701 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 16-22-ը 2024 թ․

16.12.2024
Վերջապե՜ս։ Մերկուրիի նահանջի շրջանն ավարտվել է, և այժմ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ճիշտ է, ոչ բոլորի համար և ոչ անմիջապես, բայց եկեք ամեն ինչի մասին խոսենք հերթով:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2024 թ․

09.12.2024
Մերկուրիի նահանջի վերջին շաբաթն է, և այս երկնային թափառաշրջիկը կկատաղի: Հետևաբար, մենք կուտակում ենք համբերություն և նախուտեստներ՝ սթրեսից ազատվելու համար

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 2–8-ը 2024 թ․

02.12.2024
Նահանջող Մերկուրին շարունակում է դանդաղեցնել մեր բազմաթիվ գործեր, սակայն նրա ազդեցությունն աստիճանաբար թուլանում է:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը 2024 թ․

25.11.2024
Կենդանակերպի նշաններից շատերին հանգիստ շաբաթ է սպասվում, ինչը թույլ կտա ուժ ու էներգիա խնայել ոչ այնքան հեշտ տարվա վերջի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 18-24-ը 2024 թ․

18.11.2024
Այս շաբաթ սպասվում են հետաքրքիր և հագեցած իրադարձություններ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ մեր նպատակները և զարգացնել ռազմավարական մտածողությունը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 11-17-ը 2024 թ․

11.11.2024
Աստղերն ասում են, որ շաբաթը դժվար է լինելու կրակի նշանների, հեշտ՝ ջրային նշանների համար։ Բայց մի շտապեք անհանգստանալ դժվարությունների համար. կանխատեսումները մեզ տրվում են նրա համար, որպեսզի կարողանանք պատրաստվել հնարավոր դժվարություններին և նվազագույն կորուստներով հաղթահարել դրանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1075 անգամ
17.12.2024
Դիտվել է 765 անգամ
18.12.2024
Դիտվել է 663 անգամ
18.12.2024
Դիտվել է 630 անգամ
19.12.2024
Դիտվել է 418 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster