Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ․
17.07.2023
Առաջիկա յոթ օրերը խոստանում են հարմարավետ և բարենպաստ լինել կյանքի բոլոր ոլորտներում։ Հնարավորություն կլինի տեղեկատվություն ստանալ ապագա միտումների և էներգիաների մասին։
Այս շաբաթը հատկապես նպաստավոր է ձեռներեց մարդկանց համար, հատկապես՝ խոշոր նախագծերի իրականացման, գնումների և հարաբերությունների ամրապնդման առումով:
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Խոյ
Խոյերի ձեռքբերումներն ակնհայտ են բոլորին։ Ինչու՞ է այդքան դժվար դրանք տեսնել ձեզ համար: Դադարեք համեստ ձևանալ և գիտակցեք, թե որն է ձեր արժեքը: Դուք ունեք հմտություններ, որոնք կօգնեն ձեզ հասնել հաղթանակի: Մի անհանգստացեք, եթե երկար ժամանակ չեք օգտագործել դրանք. այդ հմտությունները կարող են մի փոքր ժանգոտված լինել, բայց դեռ աշխատող են:
Դուք բավականաչափ համարձակություն ունեք լուրջ քայլ անելու՝ այն օգտագործեք ռոմանտիկ նպատակների համար։ Արդյունքը կարող է լրջորեն ազդել ձեր ապագայի վրա, և հետ նայելով միայն ուրախ կլինեք, որ ակտիվ եք եղել ու տեղում չեք նստել։
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Ցուլ
Ցուլերը երբեմն կարող են չափազանց կենտրոնանալ ակնկալվող մեծ արժեքի վրա՝ վայելելու փոխարեն այն ամենը, ինչ կատարվում է: Փորձեք ձեր գլխից հանել գինը՝ հաճույքն արժե ավելին, իսկ գումար դեռ կվաստակեք: Դուք գործ կունենաք այնպիսի մարդկանց հետ, ովքեր սովորություն ունեն կառչել ամեն բառից, բայց փորձեք չսրել հակամարտությունը:
Ձեզ արժանապատվորեն պահեք, բայց ոչ մեծամիտ ու մի տրվեք սադրանքներին։ Եթե ինչ-որ բանի վերաբերյալ կասկածներ ունեք, մի ապավինեք միայն ձեր ենթադրություններին. այդ պարագայում իրական ապացույցներ են անհրաժեշտ:
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Երկվորյակ
Եթե ձեր սոցիալական շրջապատում նոր մարդ հայտնվի, մի շտապեք անտեսել նրան։ Ի՞նչ վատ բան կա նրանում, որ ձեր շրջապատն ընդլայնվի: Աշխարհում շատ քիչ մարդիկ կան, ովքեր այնքան շատ ընկերներ ունեն, որ այլևս շրջապատի մեծացման կարիք չունեն: Այժմ Երկվորյակների համար շատ բարենպաստ ժամանակաշրջան է, որպեսզի ընդլայնեն շփումների շրջանակը, և այդ մարդիկ մոտ ապագայում ձեզ շատ օգտակար կլինեն։
Ավելին, այս նպաստը շատ գործնական կլինի՝ լավ խորհուրդ ֆինանսների վերաբերյալ, նոր աշխատանքի վերաբերյալ առաջարկություն կամ նման մի բան։
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Խեցգետին
Խեցգետիններն այս շաբաթ շատ բան կկարողանան անել, եթե կենտրոնանան աշխատանքի վրա, այնպես որ ազատվեք այն ամենից, ինչը շեղում է գործից։ Սա վերաբերում է նաև հեռախոսին, այնպես որ իջեցրեք ձայնը կամ ամբողջովին անջատեք այն: Ձեր համակարգչում տեղադրեք ծրագիր, որը սահմանափակում է սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակը:
Ընդհանուր առմամբ մտածեք բիզնեսի վրա կենտրոնանալու և ծուլությունը հաղթահարելու ձեր սեփական մեթոդի մասին։ Քրտնաջան աշխատանքի արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ և հավանաբար կբերի լավ դրամական պարգև:
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Առյուծ
Շատերը կցանկանան ներգրավվել Առյուծի կյանքի իրադարձություններին, և թեև դա կարող է մի փոքր նյարդայնացնել․ առնվազն կիմանաք, որ նրանք անկեղծորեն հետաքրքրված են դրանցով: Պարզապես մի կիսվեք անձնական մանրամասներով ցանկացած մեկի հետ, եթե չեք ցանկանում, որ դրանք հրապարակվեն բոլոր սոցիալական ցանցերում:
Եթե ինչ-որ կարևոր բան եք պլանավորում, ապա աշխատեք հնարավորինս գաղտնի պահել ձեր մտադրությունները, նույնիսկ ձեր ամենամտերիմ ընկերներից, հակառակ դեպքում ինչ-որ մեկը կարող է վնասել ձեր պլաններին՝ ոչ թե չարությունից, այլ բամբասանքի բնական սիրուց:
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Կույս
Այս շաբաթ Կույսերը պետք է դառնան իրենց գլխավոր երկրպագուն։ Եթե մոտակայքում չունեք աջակցող խումբ, գրեք ոգեշնչող գրառումներ և կպցրեք դրանք այնտեղ, որ տեսանելի լինեն, երբ խրախուսանքի կարիք ունենաք:
Հաճախ հիշեցրեք ինքներդ ձեզ ձեր տաղանդների, ձեռքբերումների և հավակնությունների մասին. դա կբարձրացնի ինքնագնահատականը և նոր ուժ կտա։ Այս պարագայում դուք նույնիսկ ամեն ինչի ընդունակ կլինեք:
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Կշեռք
Կանգ մի առեք, քանի դեռ չեք հասել ձեր նպատակին: Կշեռքները ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու տաղանդ ունեն, ինչը շատ կօգնի։ Հանգամանքները պահանջում են մի փոքր ավելի մեծ ուշադրություն դարձնել ինքներդ ձեզ, քան կցանկանայիք, և չնայած հեռու մնալու ձեր ցանկությանը, կարող եք հայտնվել իրադարձությունների հենց կենտրոնում։
Պատրաստ եղեք դրան և մի փորձեք խուսափել անխուսափելիից, եթե կարող եք պարզապես ասել ձեր խոսքը ու որքան հնարավոր է շուտ հեռանալ բեմից:
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Կարիճ
Կարիճները շատ են ցանկանում հասնել հնարավոր լավագույն արդյունքների, բայց ամբողջ օրն անկողնում պառկելու գայթակղությունը շատ մեծ է: Ի՞նչ անել։ Իհարկե դուք գիտեք, որ վաղ թե ուշ ստիպված կլինեք վեր կենալ, բայց, ի վերջո, կարելի է մեկ անգամ ևս զարթուցիչն առաջ տալ:
Այս շաբաթ ավելի հաճախ կատարեք ձեր փոքրիկ քմահաճույքները՝ կերեք սննդակարգով արգելված տորթ, հյուրասիրեք ձեզ ցանկալի մի նոր բան, կազմակերպեք հեռուստահաղորդումներ դիտելու երեկո՝ անցանկալի ինչ-որ տեղ գնալու փոխարեն:
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Աղեղնավոր
Այս շաբաթը կարող է սպասվածից շատ ավելի բարդ լինել, և Աղեղնավորները հաճախ կասեն «ինչո՞ւ ես» արտահայտությունը։ Ուրեմն՝ ինչո՞ւ։ Քանի որ դուք այն սակավաթիվ մարդկանցից եք, ովքեր կարող են գլուխ հանել դրանցից:
Եվ այն, թե ինչպես կկարողանաք դուրս գալ իրավիճակից, արժանի է հոտնկայս ծափահարությունների: Իսկ երբ այդ դժվարությունները մնան հետևում, անպայման ձեզ համար որակյալ հանգիստ կազմակերպեք։
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Այծեղջյուր
Ձեր վարկանիշը կարող է հարվածի տակ ընկնել, բայց Այծեղջյուրներն այն տեսակը չեն, որ տրվեն քննադատությանը: Ձեզ համար կարևոր է այլ մարդկանց կարծիքը, այնպես որ ամեն ինչ արեք ձեր հեղինակությունը լավագույնս պահպանելու համար:
Բացի այդ, սա հիանալի հնարավորություն է բարելավելու ձեր մասնագիտական որակավորումը կամ նոր բան սովորելու համար:
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ. Ջրհոս
Այս շաբաթը բոլորովին անսպասելի բան կբերի Ջրհոսներին, և թեև դրան պատրաստ չեք լինի, այնուամենայնիվ, կկարողանաք հիանալի գլուխ հանել ու վայելել այն, ինչ կատարվում է։
Անակնկալ երեկո՞ւյթ։ Արձակուրդի անակնկալ հետաձգո՞ւմ։ Անսպասելի շփում հեռավոր ազգականի հե՞տ։ Խնդրեմ՝ պատրաստ եղեք։
Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 17-23-ը 2023 թ․ Ձկներ
Ձկների շրջապատում քիչ են մարդիկ, ովքեր կիսում են ձեր մոտեցումներն աշխատանքի նկատմամբ, ինչը շատ ավելի դժվար է դարձնում առաջադրանքները ձեր ուզած ձևով կատարելը: Հնարավոր է, որ ուրիշների հետ շփումը չստացվի, բայց միայնակ անցկացրած ժամանակը շատ ավելի լավ արդյունքներ կբերի, քան կոլեկտիվ նախագծի վրա աշխատելը:
Եթե դուք ստիպված լինեք թիմի մաս կազմել, ապա կամավոր ստանձնեք դրա ղեկավարի, համակարգողի կամ կազմակերպիչի դերը: Դուք կարող եք հեշտությամբ մշակել համակարգ և հասնել նախատեսված նպատակին:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 2525 անգամ
Читать на русском
|