Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2023 թվականի ամառվա ամենանորաձև լողազգեստները

30.06.2023

Լողափնյա սեզոնը մտնում է իր եռուն շրջանը, ուստի ներկայացնում ենք նորաձեւության հիմնական միտումները, որոնց պետք է հետեւել լողազգեստ ընտրելիս։

Լողազգեստ ընտրելիս նախ ուշադրություն դարձրեք ապրանքի որակին՝ ձևվածքին, կարերին, աքսեսուարներին։ Գործվածքը պետք է հաճելի լինի մարմնին, թեթև, լավ պահպանի իր ձևը, արագ չորանա, արևի տակ չխամրի և քլորին դիմացկուն լինի։ Որոշ մոդելներ ի վիճակի են նաև պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթումից:

Դիզայներներն արդեն ներկայացրել են արդի ոճերը, ուստի ձեր ուշադրությանն ենք 2023 թվականի ամառային լողափերի և հանգստավայրերի նորաձևության միտումները, որպեսզի կարողանաք ընտրել այն լողազգեստը, որը կցուցադրի ձեր անթերի ճաշակը և կընդգծի կազմվածքը։

Պրինտ

Արդեն մի քանի տարի ամառային սեզոնի ամենանորաձեւ լողազգեստներից է պրինտ ոճը, որի ընտրության մեջ որևէ տաբու չկա։ Ինչ-որ մեկը նախապատվությունը կտա արմավենու տերևների տեսքով նախշով բիկինիին, մեկն անտարբեր չի մնա կենդանական պատկերների նկատմամբ, իսկ մյուսը կցանկանա ընտրել բնապատկերներով զարդարված հավաքածու։ Եթե ձեզ համար դժվար է ճիշտ ընտրություն կատարելը, ապա ի գիտություն՝ գծերովը, պտավորը, ծաղկային տպագրությունը և աբստրակցիան միշտ արդիական են:

600x400

600x400

600x400

Մինիմալիզմ

Մինիմալիզմի սկզբունքն այն է, որ առավելագույն էֆեկտը ձեռք է բերվում հարթ գծերի և ձևվածքի պարզության միջոցով, որոնք նախատեսված են կազմվածքի արժանիքներն ընդգծելու և թերությունները թաքցնելու համար, եթե այդպիսիք կան: Որպես կանոն, նման լողազգեստները միագույն են, ինչը դեռ նորաձեւ է։ Ամառային սեզոնին կարող եք ընտրել երանգների լայն տեսականի, սակայն կապույտի և կանաչի երանգները համարվում են լավագույնները՝ ծովի ալիքի նուրբ գույնից մինչև կապույտ-սևը:

Ավելին, մինիմալիստական մոդելները նաև ֆունկցիոնալ են։ Օրինակ, հանվող կապիչները կարելի է կրել դասական եղանակով՝ խաչաձև կամ ընդհանրապես չկապել: Միաձույլ լողազգեստները հաճախ կրում են որպես բոդի՝ կիսաշրջազգեստով, շորտով կամ տաբատով՝ վրան գցելով թեթև շապիկ կամ լայն վերնաշապիկ։

600x400

600x400

600x400

Կտրվածքներ

Եթե ցանկանում եք տեսողականորեն երկարացնել ձեր ոտքերը, ազատորեն ընտրեք կոնքերի վրա ամենաբարձր կտրվածքով մոդելներ, իսկ եթե նախընտրում եք հատուկ ուշադրություն դարձնել դեկոլտեյի գոտուն, ապա օգնության կգան կրծքավանդակի հատվածում կտրվածքով մոդելները, որոնք կարող են հասնել մինչև գոտկատեղ։ Կերպարին գրավչություն կհաղորդեն նաև կողքերի, որովայնի և ողնաշարի հատվածներիի զանազան կտրվածքները:

600x400

600x400

600x400

Հյուսվածքային կտոր

Շատերն արդեն իսկ գնահատել են ծալքավոր գործվածքից պատրաստված լողազգեստները: Ամենից հաճախ նման մոդելներն արտադրվում են մեկ չափսով, քանի որ կտորի անսովոր հյուսվածքը կատարյալ նստում և հարմարավետություն է ապահովում ցանկացած կազմվածքի համար: Դիզայներների հավաքածուները ցույց են տալիս, որ այս միտումը ևս մեկ սեզոն մեզ հետ է, այնպես որ հնարավորություն ունեք կրկնելու նորաձև տրենդը և ձեզ զգալ հանգստավայրի ամենաոճային կինը:

600x400

600x400

600x400

Սպորտշիկ

Նույնիսկ նրանք, ովքեր ակտիվ հանգստի սիրահար չեն, ըստ արժանվույն կգնահատեն սպորտային ոճի լողազգեստները, որոնց վերնամասը հիշեցնում է ֆիթնեսի կամ հալտերի տոպ: Մոդելներն առանձնանում են օձիքով, շղթա-ճարմանդներով, երկար թևերով, որոնցով կարելի է հայտնվել ոչ միայն ծովափին կամ լողավազանի մոտ, այլ նաև քաղաքային միջավայրում։

Այս սեզոնին տարածված կլինեն հավերժական միագույն սև կամ սպիտակ լողազգեստները՝ դասականներ, որոնք միշտ ճիշտ ընտրություն են: Թրենդում են նաև հիմնարար գույների համադրությունները, օրինակ՝ պարզ գործվածքների համադրությունները՝ մակագրությունների, լոգոների կամ երկրաչափական պատկերների շեշտադրմամբ։

600x400

600x400

600x400

Դեկոր

Դեկորատիվ տարրերն օգնում են ստեղծել իրապես նորաձև և յուրահատուկ կերպար։ 2023 թվականի ամռանն արդիական են մետաղական դետալները, օրինակ՝ մեծ օղակները, ինչպես նաև երկար կապիչները, որոնցով լողազգեստները դեռ ամենասիրվածներից են։ Այնուամենայնիվ, վերջին միտումը որոշակիորեն փոխվել է. բարակ կապիչներին ավելացվել են լայն ժապավենները, որոնք կարելի է և պետք է փորձարկել:

600x400

600x400

600x400

Ռետրո

Լողազգեստների մեջ, ինչպես և մնացած նորաձևության աշխարհում, առկա է 00-ականների, 90-ականների և նույնիսկ 50-ականների հստակ նոստալգիա՝ «Մալիբուի փրկարարների»-ի Պամելա Անդերսոնի խորհրդանշական կարմիր մոնոկինին և «Վիշի» վանդակավոր մոդելը՝ ինչպես Բրիջիթի մոտ էր: Եթե ցանկանում եք ձեզ զգալ անցյալ դարաշրջանների գերաստղ, ընտրեք բարձր գոտիով կիսավարտիքով լողազգեստ և վերևում՝ տոպ:

600x400

600x400

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6279 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 765 անգամ
05.08.2026
Դիտվել է 492 անգամ
06.08.2026
Դիտվել է 392 անգամ
07.08.2026
Դիտվել է 356 անգամ
08.08.2026
Դիտվել է 320 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster