Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը երկրորդ անգամ մայր կդառնա
03.05.2023
Սերենա Ուիլյամսը սպասում է իր երկրորդ երեխային: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ թենիսիստուհին ամուսնու հետ Met Gala-ին ներկայացել էր կլորացած փորն ընդգծող զգեստով։
«Այնքան հուզվել էի, երբ Աննա Վինտուրը մեզ երեքիս հրավիրեց Met Gala-ին»,- գրել է Սերենա Ուիլյամսը Instagram-ում։
Սերենա Ուիլյամսն ամուսնացած է գործարար Ալեքսիս Օհանյանի հետ, ում հետ ծանոթացել է 2015 թվականին։ Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիան, ծնվել է 2017թ։ Դստեր ծնվելուց երկու ամիս անց Սերենան և Ալեքսիսն ամուսնացան Նոր Օռլեանում։
Սերենա Ուիլյամսը հայտարարել է սպորտից հեռանալու մասին։ Այս որոշման, ինչպես նաև կրկին մայրանալու մտադրության մասին մարզուհին խատմել է Vogue ամսագրին տված հարցազրույցում։
Սերենա Ուիլյամս և Ալեքսիս Օհանյան
40-ամյա Սերենա Ուիլյամսն աշխարհի ամենահայտնի և տիտղոսակիր մարզուհիներից է, իր կարիերայի ընթացքում եղել է աշխարհի առաջին ռակետը։ Նա ունի նաև չորս օլիմպիական ոսկե մեդալ, 38 հաղթանակ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, որոնցից 23-ը՝ մենախաղում։ Ուիլյամսը WTA-ի եզրափակիչների հնգակի չեմպիոն է և կանանց ռեկորդակիր ամենաշատ վաստակած մրցանակային գումարով:
Սերենա Ուիլյամսը միակ հայտնի մարդը չէր, ով Met Gala-ում հայտարարեց իր հղիության մասին. սուպերմոդել Կարլի Քլոսը նույնպես հայտնել է, որ սպասում է իր երկրորդ երեխային:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2256 անգամ
Читать на русском
|