Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

5 լավագույն բույս-օդորակիչները ձեր տան համար

27.04.2023

Քրիզանթեմներ, ազալիա, քլորոֆիտում և այլ բույսեր, որոնք, պարզվում է, ոչ միայն զարդարում են ինտերիերը, այլև մաքրում այն։

1. Ազալիա

Ազալիան հիանալի պայքարում է օդի տարբեր վնասակար տարրերի դեմ։ Օրինակ՝ բույսն արդյունավետորեն չեզոքացնում է ամոնիակը, որն առատորեն առկա է կենցաղային մաքրող միջոցներում։

Այդ իսկ պատճառով ավելի լավ է ծաղիկը դնել այն վայրերում, որտեղ ամենից հաճախ անհրաժեշտ է օդը մաքրել։

600x400

Սա բավականին քմահաճ բույս է, որը նախընտրում է զով օդ և չի հանդուրժում շոգը: Ծաղկման ժամանակ ազալիան ավելի լավ է դնել մի սենյակում, որտեղ ջերմաստիճանը 12 աստիճանից բարձր չէ։ Հակառակ դեպքում այն շատ կարճ ժամանակով կծաղկի կամ ամբողջովին կթափի բողբոջները։

Ի դեպ, ավելի լավ է ծաղիկը տուն տանել հենց նոր ծաղկով բողբոջներով։

2. Քրիզանթեմ

Տանը քրիզանտեմները հիանալի աշխատանք են կատարում օդում առկա տրիքլորէթիլենի դեմ (այս նյութը սովորաբար պարունակվում է ներկերի և լաքերի մեջ):

Եթե վերջերս եք ներկել ձեր բնակարանի պատերը, ապա այնտեղ քրիզանտեմ դրեք, և օդի որակը նկատելիորեն կբարելավվի։

Ինչպես ազալիան, այս ծաղիկը նույնպես սիրում է զովություն: Տնային քրիզանտեմների բազմաթիվ տեսակներ կան, բայց բոլորը պահանջում են մոտավորապես նույն խնամքը:

600x400

Ծաղկած բույսը գնելուց հետո ավելի լավ է տեղափոխել, քանի որ խանութում այն սովորաբար տեղադրվում է սննդարար սուբստրատի մեջ, որն ի վիճակի չէ բույսին երկար կյանք ապահովել:

Ավելի լավ է քրիզանտեմով տարրան դնել մասնակի ստվերում: Բույսը լավ է տանում ցրված ցերեկային լույսը, բայց ուղիղ պայծառ ճառագայթները ծաղկին միայն կվնասեն:

Ջրե՛ք այն սովորականի պես՝ չթողնելով հողը չափից ավելի չորանա, բայց չափից դուրս ջուրն էլ ցանկալի չէ։

3. Ֆիկուս

Քչերը գիտեն, բայց ֆիկուսն իսկական օդորակիչ է տան օդի համար։ Լավագույնն այն է, որ այն ներծծում է ֆորմալդեհիդը՝ մի նյութ, որն առկա է բնակարանում գրեթե ամեն ինչում՝ շինանյութից սկսած մինչև փաթեթավորման տոպրակներ:

Ֆիկուսը շատ պահանջկոտ չէ, բայց օգտակար է: Բույսը պետք է խնամել դասական եղանակով՝ կանոնավոր ջրել ըստ անհրաժեշտության (ավելի հաճախ ամռանը, ավելի քիչ՝ ձմռանը):

600x400

Երբեմն ֆիկուսը սնուցում են՝ աճը խթանելու համար:

Այս բույսը սիրում է լավ լուսավորություն, բայց կարող է գոյատևել ստվերում ևս: Մի դրեք այն կիզիչ արևի տակ, տերևների վրա այրվածքներ կառաջանան:

4. Քլորոֆիտում

Քլորոֆիտումը հիանալի չեզոքացնում է աղտոտիչ տարրերի լայն տեսականի, ներառյալ, նույնիսկ, ածխածնի օքսիդը և ֆորմալդեհիդը: Ավելի լավ է բույսը պահել խոհանոցում, բայց այն արդյունավետ կաշխատի նաև այլ սենյակներում:

Սա մեծ խնամք չպահանջող ծաղիկ է, որը կարելի է դնել հեռավոր դարակի վրա և հանգիստ մի քանի շաբաթ մոռանալ:

600x400

Քլորոֆիտումը հատուկ խնամքի կարիք չունի, իսկ ձմռանն այն հիմնականում ջրում են բավականին հազվադեպ, ուստի ծաղիկը կատարյալ է սկսնակների և ծույլ մարդկանց համար։

5. Բաղեղ

Չնայած սնահավատությանը, շատերն իրենց բնակարանում բաղեղ են դնում, և դա ճիշտ ընտրություն է: Մինի լիանան մաքրում է ձեր շնչած օդը:

Բաղեղը քայքայում է բենզոլը՝ մի նյութ, որը սովորաբար հանդիպում է թանաքների, ներկերի և լվացող միջոցների մեջ։ Դրեք այն լոգարանում կամ աշխատավայրի կողքին և վայելեք մաքուր օդը։

600x400

Բույսը խնամքի նկատմամբ պահանջկոտ չէ և կարող է հեշտությամբ հանդուրժել միջանցիկ քամիները և հազվադեպ ջրելը:

Եթե բաղեղը մուգ կանաչ տերևներ ունի, ապա ստվերոտ անկյունը լավ կլինի: Եթե դրանք ունեն վառ բծեր, ապա նախընտրելի է բույսը դնել ավելի լուսավոր տեղում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 677 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ լվալ պատուհանները առանց հետքերի. շատ էժան և հուսալի միջոց

29.09.2023
Պատուհանների մաքրումը հեշտ գործ չէ, բայց կա միջոց՝ դրանք արագ, արդյունավետ և առանց մեծ գումար ծախսելու լվալ համար: 

Ինչպես ճիշտ լվանալ սալիկներն ու բաժանարար կարերը. պարզ եղանակ

07.09.2023
Ձեզ անհրաժեշտ կլինի միայն այն, ինչ առկա է յուրաքանչյուր տանը:

9 լավագույն գաղափար հարմարավետ և գեղեցիկ ննջասենյակի համար

18.08.2023
Ներկայացնում ենք լուծումներ ննջասենյակի համար, որոնք այն կդարձնեն ոճային և մաքուր։

Քուն ամառային գիշերը. ինչպե՞ս քնել նույնիսկ ծայրահեղ շոգին

08.08.2023
Քանի որ եղանակի կանխատեսումների համաձայն ամռան մնացած օրեին շոգ է լինելու, առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է հանգիստ քնել ամռանը:

Դեղատնից 2 հաբը կհանի լվացքի մեքենայի ողջ բազմամյա կեղտը

13.07.2023
Կրկնեք լվացքի մեքենան մաքրելու այս հեշտ, բայց արդյունավետ միջոցը, հատկապես, եթե դրանից արդեն տհաճ հոտ է գալիս։

Ինչպես պարզել, թե ինչ տաղանդ ունեք

23.06.2023
Որքան ավելի շատ հետաձգեք այս ընթացակարգը, այնքան երկար կշարունակեք մնալ անտեղյակության և կասկածի տակ ձեր կյանքի ուղու առնչությամբ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2023 10:00
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06
Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02
2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: 
29-09-2023 03:27
Բոնի Ռայթը, ով«Հարի Փոթերում» մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.09.2023
Դիտվել է 587 անգամ
26.09.2023
Դիտվել է 187 անգամ
27.09.2023
Դիտվել է 129 անգամ
28.09.2023
Դիտվել է 122 անգամ
29.09.2023
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster