Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 27-ից ապրիլի 2-ը 2023 թ

27.03.2023

Այս շաբաթվա առաջին կեսին էներգիան կուժգնանա, կավելանա ոգևորվածությունը։ Այնուամենայնիվ, էներգիան ստեղծագործական նպատակներով օգտագործելը միշտ չէ, որ հեշտ կլինի։ Չափից դուրս ռիսկի, շտապողականության և անզգուշության հակումը կարող է հանգեցնել տխուր հետևանքների։ Այդ իսկ պատճառով կարևոր է չափազանց զգույշ լինել և չշտապել։

Չորեքշաբթի օրը պետք է առանձնահատուկ զգույշ լինել՝ կենդանակերպի բոլոր նշանների համար բավականին լարված օր է: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ կարող է այցելել ստեղծագործական ոգեշնչում, ինչի շնորհիվ կկարողանաք ձեր մեջ նոր կարողություններ բացահայտել։

Կմեծանա անձնական ազատության և անկախության ցանկությունը, նոր փորձառությունների, արկածների, այդ թվում՝ սիրային բնույթի, փափագը: Այս շրջանում չեն բացառվում անսպասելի հանդիպումները, ռոմանտիկ ծանոթությունները։ Խորհուրդ չի տրվում սիրային ժամադրություններ պլանավորել հանգստյան օրերին։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Խոյ

Խոյերն այս շաբաթ հակված կլինեն իրենց ըմբոստ էության վառ դրսևորմանը։ Դուք չեք հանդուրժի, եթե ինչ-որ մեկը փորձի սահմանափակել ձեր ազատությունը կամ ինչ-որ բան պարտադրել ձեզ։ Վարքագծի այս ոճը կարող է հանգեցնել բարդ, երբեմն էլ կոնֆլիկտային իրավիճակների՝ ղեկավար դիրքերում գտնվող մարդկանց հետ:

Ամենադժվարը կլինի երիտասարդ Խոյեր համար, ովքեր ստիպված են նույն հարկի տակ ապրել խստապահանջ ծնողների հետ։ Դժվարություններ կարող են լինել նաև վերադասի հետ հարաբերություններում։ Մինչդեռ հարմար պահ է ծանոթությունների շրջանակն ընդլայնելու, բարեկամների ու ընկերների հետ մտերմիկ հարաբերությունները վերականգնելու համար։ Հնարավոր են հաջող ճամփորդություններ հանգստի, ուսման, ժամանցի նպատակով։ Կմեծանան ձեր ինտելեկտուալ և ստեղծագործական ունակությունները։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Ցուլ

Ցուլերի համար այս շաբաթը բարենպաստ է ամուսնական հարաբերությունների ամրապնդման ու կայունացման համար։ Բավականին հետաքրքիր շրջան է նաև այն Ցուլերի համար, ովքեր տարված են հոգևոր պրակտիկաներով կամ էզոտերիկ գիտություններով: Կկարողանաք շատ նոր տեղեկություններ ստանալ, գուցե նույնիսկ վերանայեք կյանքի վերաբերյալ որոշ տեսակետներ։

Հաջող կընթանա հոգեբանության ուսումնասիրությունը. կկարողանաք ավելի լավ հասկանալ որոշակի գործողությունների իրական պատճառները, հասկանալ այլ մարդկանց մղող դրդապատճառները: Մինչդեռ ճամփորդությունների և օրենքի ներկայացուցիչների հետ շփվելու լավագույն ժամանակը չէ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Երկվորյակ

Երկվորյակներն այս շաբաթ կկարողանան գտնել ամենատարբեր խնդիրների լուծման լավագույն մոտեցումները։ Կկարողանաք կենտրոնանալ և հասնել ձեր նպատակներին։ Շաբաթը հատկապես հաջող կլինի այն Երկվորյակների համար, ովքեր կենտրոնացած են գործնական գործունեության վրա և հակված չեն էմոցիոնալ փորձառությունների։

Սիրային ոլորտում, ամենայն հավանականությամբ, ձեզ սպասվում է հանգստության շրջան, էական փոփոխություններ չեն ակնկալվում: Հարմար պահ է ընկերների ու ծանոթների հետ շփվելու համար։ Հավանաբար ձեզ կհրավիրեն մասնակցելու որևէ կոլեկտիվ միջոցառման։ Այս ընթացքում մեծանում են համախոհներ ու ընկերներ գտնելու հնարավորությունները, ընդլայնելու շփման շրջանակը, որտեղ ձեզ կհասկանան ու կաջակցեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Խեցգետին

Խեցգետիններն այս շաբաթ կկարողանան բարելավել գործընկերային ու սիրային հարաբերությունները: Եթե նախկինում չէիք կարողանում հասկանալ ձեր զուգընկերոջ պահվածքի դրդապատճառները, ապա այժմ կարող եք հանգիստ քննարկել բոլոր հարցերն ու փոխըմբռնման գալ։ Ամուսնական հարաբերություններում հատկապես կարևոր կլինեն այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ազնվությունն ու հավատարմությունը։

Հարմար պահ է հարսանիքի, պսակադրության արարողության, զուգընկերության օրինական գրանցման համար։ Հավանաբար ձեզ կհրավիրեն այցելելու ինչ-որ հանդիսավոր միջոցառման։ Աշխատանքում հնարավոր են փոփոխություններ՝ տեղաշարժեր կադրային բարձր պաշտոններում, պլանների ճշգրտում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Առյուծ

Այս շաբաթ ջանքեր գործադրելու ամենահաջող ուղղությունը ձեր տան բարեկարգումն է, նյութական ու կենցաղային խնդիրների լուծումը։ Ընտանիքում հարաբերությունները հիմնված կլինեն պատասխանատվության զգացման և փոխօգնության վրա: Այժմ կարող եք սկսել վերանորոգման աշխատանքներ, ընդհանուր մաքրում։ Ամենայն հավանականությամբ, ընտանիքի բոլոր անդամները կմիանան ընդհանուր գործերին, այնպես որ կարող եք շատ ավելի արագ կատարել գործը:

Հատկապես լավ կլինեն հարաբերությունները ծնողների ու տատիկ-պապիկների հետ։ Այս ընթացքում կարող եք քննարկել այնպիսի նուրբ հարցեր, ինչպիսին է ժառանգությունը։ Բարենպաստ ժամանակ է նաև առողջության խթանման, կանխարգելիչ տարբեր միջոցառումների համար։ Շատ ցավոտ ախտանիշներ ինքնըստինքյան կվերանան, երբ սկսեք հավատարիմ մնալ ձեր գրաֆիկին և ճիշտ սնվել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Կույս

Շաբաթը բարեհաջող կանցնի ամուսնացած Կույսերի համար։ Դուք կկարողանաք պայմանավորվել զուգընկերոջ հետ ցանկացած վիճահարույց հարցերի շուրջ, այնպես որ մի վախեցեք քննարկել ամենազգայուն թեմաները։ Փորձեք հարաբերությունները կառուցել ճկուն մոտեցմամբ՝ լսելով սիրելիի կարծիքը։

Այս շաբաթ մեծ է վնասվածք ստանալու հավանականությունը սեփական անխոհեմության և շտապողականության պատճառով: Զգույշ եղեք էլեկտրական տեխնիկայի հետ աշխատելիս, կենցաղային տեխնիկայի խափանման դեպքում մի փորձեք ինքներդ գտնել խնդիրը։ Հատկապես կսրվեն ձեր ռոմանտիկ հարաբերությունները, կմեծանա հետաքրքրությունը ինտիմ կողմի նկատմամբ։ Փորձեք ոչ թե մտածել ձեր մասին, այլ նրա, որ ձեր ընտրյալը լավ զգա․ այդ դեպքում հարաբերությունները ներդաշնակ կզարգանան։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Կշեռք

Այս շաբաթն ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Կշեռքների համար շատ անհանգիստ կլինի։ Մի կողմից կուժեղանա փոխադարձ սիրո զգացումը։ Մյուս կողմից՝ զուգընկերոջ գործողությունները կարող են ձեզ շփոթեցնել, անհանգստացնել։ Միության մեջ լարված խնդիրներից մեկը կարող է լինել ամուսնության մեջ վարքի ազատության և պատասխանատվության թեման:

Հարսանեկան արարողության համար բարենպաստ ժամանակ է, որը կօգնի ամրապնդել սիրային կապերը։ Այս ժամանակահատվածում կարող եք նաև գնալ զբոսաշրջային ճամփորդությունների։ Ճանապարհին դուք շատ հաճելի փորձառություններ կստանաք: Մասնագիտական գործունեության համար շաբաթը բարեհաջող կընթանա։ Ֆինանսական հնարավորությունները կավելանան, ինչը թույլ կտա անհրաժեշտ գնումներ կատարել ձեր տան ու ընտանիքի համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Կարիճ

Կարիճները ռոմանտիկ տրամադրություն կունենան ամբողջ շաբաթվա ընթացքում։ Սիրելիի հետ շփումը ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինի։ Դուք կարող եք գտնել ընդհանուր հետաքրքրություններ, ինչպես նաև ձեր ստեղծագործական ունակություններն օգտագործելու ուղիներ: Ցանկացած գործունեություն, որը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ ու լուծումներ, հաջողություն կունենա։

Շատ Կարիճներ, ովքեր երեխաներ ունեն, կբացահայտեն իրենց մանկավարժական տաղանդները և ճիշտ մոտեցում կգտնեն երեխայի դաստիարակության հարցում։ Այս ժամանակահատվածում աստղերին խորհուրդ է տրվում ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը։ Խորհուրդ է տրվում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, հավատարիմ մնալ առողջ ապրելակերպին։ Իմունիտետի նվազման պատճառով հնարավոր է մրսածություն։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Աղեղնավոր

Սիրահարված Աղեղնավորներն այս շաբաթ կարող են ակնկալել ուժեղ զգացմունքային տատանումներ: Միգուցե ռոմանտիկ հարաբերություններում անկայունության զգացում առաջանա։ Մի չափազանցրեք սիրելիին տեսնելու ձեր ցանկությունը։ Հնարավոր է, որ խուսափեք փոխադարձ պարտավորություններից ու պարտականություններից։ Այս պահվածքի պատճառը կարող է լինել ձեր ստեղծագործական գործունեության ավելացումը, արտիստիզմը, ազարտը։

Սա հիանալի ժամանակ է այն մարդկանց համար, ովքեր տարված են ստեղծագործական ինչ-որ գործընթացով, ունեն հոբբիներ, հաաքածուներ են հավաքում կամ զբաղվում են սպորտով: Հիշեք, որ ինքնաիրացումը ներառում է վարքի ազատություն և ազատ ժամանակի առկայություն: Փորձեք ապահովել ձեզ ստեղծագործելու բոլոր պայմանները, այդ դեպքում կարող եք շատ բանի հասնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրները սիրում են և գիտեն՝ ինչպես պլանավորել իրենց գործունեությունը։ Եվ այս շաբաթը շատ բարենպաստ է ապագա հեռանկարների մասին մտածելու համար: Այն ամենը, ինչ կպլանավորեք այս օրերին, հնարավոր կլինի իրականացնել նախատեսված ժամկետներում։ Հարմար ժամանակ է նաև ընկերների հետ շփվելու համար։ Եթե վաղուց չեք հանդիպել ձեր մտերիմների հետ, ժամանակն է թարմացնել հարաբերությունները նրանց հետ։

Նրանցից լսած խորհուրդներն ու պատկերացումները կօգնեն ձեզ հասկանալ և լուծել առկա խնդիրները: Շաբաթվա երկրորդ կեսին մեծանում է ընտանիքի անդամների ազդեցությունը։ Փորձեք ուշադրություն և հոգատարություն ցուցաբերել ձեր ընտանիքի նկատմամբ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ծնողներին: Հնարավոր է, որ նրանք ձեզ նյութական աջակցություն ցուցաբերեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը. Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ կարող են շատ ժամանակ տրամադրել ճանապարհորդություններին և շփվել այլ մարդկանց հետ: Հնարավոր է նրանք կփորձեն ներգրավել այնպիսի նախագծերի մեջ, որոնք անմիջականորեն կապված չեն ձեզ հետ։ Բացառված չէ նաեւ, որ սկսեք ձեր էներգիան ցրել շատ մանր բաների ու ավելորդ շփումների վրա, ինչի արդյունքում շաբաթն անարդյունավետ կանցնի։

Փորձեք կենտրոնանալ ձեր անձնական գործերը լուծելու վրա, այլապես ժամանակ ավելորդ վատնելու վտանգ կա։ Մինչդեռ սա լավ շրջան է ուսումնառության և շփումներն ընդլայնելու համար։ Մարդկանց հետ շփումը շատ հետաքրքիր գործընթաց կլինի։ Կկարողանաք ծանոթանալ ստեղծագործ մարդու հետ, ով կօգնի լուծել ձեզ անհանգստացնող մի քանի հարցեր։ Հաջողությունը սպասում է նրանց, ովքեր երկար ժամանակ սպասել են պաշտոնի բարձրացման։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը․ Ձկներ

Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ ավելի հաճախ լսել ձեզնից մեծ ու փորձառու մարդկանց կարծիքները։ Հանարավոր է հանդիպեք մի մարդու, ով շատ բան կսովորեցնի, ձեր աչքերը կբացի շատ բաների վրա։ Կմեծանա փիլիսոփայական, հոգևոր ու բարոյական թեմաների նկատմամբ հետաքրքրությունը։ Հնարավոր է, որ հետաքրքրվեք որևէ կրոնական ուսմունքով, ցանկանաք այցելել տաճար կամ եկեղեցի:

Շաբաթվա մյուս կարևոր թեման ֆինանսական ծախսերն են։ Միգուցե դժվար ընտրության առաջ կկանգնեք՝ մեծ գնումներ կատարե՞լ, թե ոչ։ Եթե խոսքը տան համար իրեր կամ սարքավորումներ ձեռք բերելու մասին է, ապա նման ծախսերն իրենց կարդարացնեն։ Հանգստյան օրերը խորհուրդ է տրվում անցկացնել ընտանիքի և մտերիմ մարդկանց հետ։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1638 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 27-ից հունիսի 2-ը 2024 թ․

27.05.2024
Արևը ոչ միայն տեղափոխվել է Երկվորյակների նշան, այլև ամբողջովին հարմարավել է այնտեղ։ Սկսվում է հիանալի շրջան ծանոթությունների, ժամադրության ու նոր հարաբերությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 20-26-ը 2024 թ․

20.05.2024
Լիալուսինը մայիսի 23-ին է, որն ուղիղ կիսում է շաբաթը: Ըստ այդմ՝ շաբաթվա կեսը խնդրահարույց կլինի, իսկ մյուս կեսը՝ բարենպաստ կենդանակերպի նշանների մեծ մասի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-05-2024 10:35
Սննդաբանները շաքարն անվանել են վնասակար՝ նշելով, որ դրա չարաշահումը հանգեցնում է ինսուլինի կտրուկ արտազատման և, որպես հետևանք, արյան շաքարի մակարդակի բարձրացման։ Նրանք նաև սպիտակ ալյուր պարունակող բոլոր մթերքները դասակարգել է նիհարելու համար վնասակարների շարքին։ Վնասակար են նաև արագ սնունդը, կետչուպը և մայոնեզը։ Խորհուրդ է տրվում դիետայի ընթացքում բացառել կծու, յուղոտ և աղի մթերքները, հատկապես՝ պահածոները, երշիկեղենը և կիսաֆաբրիկատները։
28-05-2024 10:06
Լյուքս դասի հաճույքների LELO ապրանքանիշը ներկայացրել է իր «Սեքսի ապագան 2024 թվականին» զեկույցը։ «Անկախ նրանից, թե ինչպես է մարդը վերաբերվում մարդկանց և տեխնոլոգիաների միջև հարաբերությունների հեռանկարին, մի բան անխուսափելի է թվում. մի աշխարհում, որտեղ սեքս-խաղալիքները կառավարվում են թվային կերպով, որտեղ մարդիկ հարաբերություններ են ստեղծում հավելվածների միջոցով, պարզ է, որ շուտով գրեթե բոլորը որոշ չափով կմասնակցեն այս իրականությանը»,-նշում են հեղինակները։
28-05-2024 09:10
Լյարդի ճարպային հիվանդությունը՝ ստեատոզը ժամանակակից բժշկության կարևոր խնդիրներից է։ Հիվանդացությունը տարեցտարի աճում է ոչ միայն մեծահասակների, այլև դեռահասների շրջանում։ Այս հիվանդության տարածվածությունը աշխարհի ամբողջ բնակչության շրջանում կազմում է 25-35 տոկոս, դիաբետով հիվանդների մոտ՝ 80 տոկոս։
28-05-2024 08:52
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի 15-ամյա դուստր Վիվիենը հրաժարվել է հոր ազգանունից։ Բրոդվեյի նոր՝ «Վտարվածները» մյուզիքլի պաստառում, որի վրա աղջիկն աշխատել է իր աստղ մոր հետ, նա նշված է որպես «Վիվյեն Ջոլի», այլ ոչ թե «Վիվիեն Ջոլի-Փիթ»: Դեռևս պարզ չէ, թե Վիվիենն իրավական կերպո՞վ է փոխել իր անունը, թե օգտագործում է այն որպես կեղծանուն:
28-05-2024 06:45
43-ամյա Քիմ Քարդաշյանը դարձել է չինական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Լուսանկարները հայտնվել են հրապարակման սոցիալական ցանցերում։ Գործարար կինն անճանաչելի կերպարանափոխվել է ստեղծագործական թիմի աշխատանքի շնորհիվ։ Առաջին շապիկին Քիմը կիսաշրջված կեցվածք է ընդունել կապույտ շուշաններից պատրաստված անսովոր գլխազարդով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.05.2024
Դիտվել է 394 անգամ
22.05.2024
Դիտվել է 297 անգամ
24.05.2024
Դիտվել է 253 անգամ
23.05.2024
Դիտվել է 247 անգամ
28.05.2024
Դիտվել է 65 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster