Առաջին անգամ մոդելները ներկայացվել են ապրանքանիշի 2023 թվականի գարուն-ամառ ցուցադրությանը։
Արջի տեսքով բյուրեղպատ պայուսակները Gucci-ում վաճառվում են $43,000-ով, հայտնում է Hypebeast-ը:
Աքսեսուարը, որը նախագծել է ապրանքանիշի նախկին կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միքելեն, ունի երկու տարբերակ։ Առաջին մոդելը պատրաստված է արծաթագույն և սև արույրից՝ GG-ի ստորագրության տպագրությամբ, իսկ երկրորդ մոդելը մշակված է վեց գույնի գծերով բազմագույն արույրից:
Ավելի վաղ Kering կոնգլոմերատը հայտնել էր 2022 թվականի վերջին Gucci-ի և Balenciaga-ի աճի տեմպերի դանդաղեցման և ընդհանուր եկամուտների 7%-ով անկման մասին:
Gucci-ի եկամուտը երեք ամսում նվազել է 14%-ով: Kering-ը դրա մեղավոր համարում է ապրանքների բարձր գները և համաճարակի պատճառով Չինաստանում խանութների փակումը: Balenciaga-ում, որը անցած նոյեմբերին հակասություններ առաջացրեց երկու գովազդային արշավներով, չորրորդ եռամսյակում գրանցվել է եկամուտների 4% անկում:
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
21-05-2026 11:25 Վերջին տարիներին գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել՝ վստահորեն եզրակացնելու համար, որ սնունդը կարգավորում է մաշկի առաձգականությունը, փայլը և ծերացման արագությունը: Մաշկի վիճակի բարելավմանը նպաստում են ճարպոտ ձկները (սաղմոն, կարմրախայտ, սկումբրիա), լոլիկը, գազարը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը։
21-05-2026 11:20 «Ֆորսաժը» 25 տարեկան է։ 2028 թվականին էկրան կբարձրանա ֆիլմի ևս մեկ մաս. ռեժիսորները նշում են, որ այն վերջինը կլինի։ Վերջին 25 տարիների ընթացքում փողոցային մրցարշավների ֆրանշիզան Հոլիվուդում դարձել է իսկական պաշտամունք։
21-05-2026 11:15 Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։
21-05-2026 11:03 Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։ Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։