Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 13-19-ը 2023 թ

13.02.2023

Ավանդույթներին հետևելու կարողությունը, հաստատված ապրելակերպը կարևոր դեր կխաղան սիրելիների հետ ներդաշնակ հարաբերություններում Կենդանակերպի բոլոր նշանների համար: Հետաձգված գործերը կամ երկարաժամկետ պարտավորությունները կպահանջեն անհապաղ կատարում:

Այս շաբաթ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից 19-ը, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, խնայեք ուժերն ու նյարդերը։ Հիշեք, երբեմն պետք է տալ, որպեսզի երկու անգամ ավելին ստանալ: Բիզնեսում մի բացառեք փոխզիջումային լուծումները։

Հաճելի երեկոներ անցկացրեք՝ գիրք կարդալով կամ ընկերների հետ: Անակնկալ մատուցեք ձեր սիրելիին՝ անսպասելի նվերով կամ գործողությամբ։ Այս շրջանը բարենպաստ է նաև ստեղծագործական գաղափարների մարմնավորման, տան վերանորոգման, վերակառուցման հետ կապված գործերի համար։ Այժմ գումար ներդնելը հաջող կլինի և շոշափելի շահույթ կբերի:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Խոյ

Շաբաթը կարող է սկսվել որոշակի վիրավորվածությամբ, հուզմունքով։ Ձեր մրցակիցները, ըստ երևույթին, ակտիվացել են, հասել հաջողության, նրանց պետք է հակազդել, բայց դուք բավարար ուժ չեք ունենա: Պետք է համբերատար սպասել, որ նրանք սխալվեն՝ իրավիճակից օգտվելու համար։ Նման բան հավանաբար տեղի կունենա փետրվարի 15-ին։ Այդ ժամանակ դուք լիովին կհամախմբվեք և պատրաստ կլինեք արդար պայքարի:

Շաբաթվա երկրորդ կեսն իրադարձություններով հագեցած ու շատ եռանդուն կլինի։ Դադար կառնեք միայն հանգստյան օրերին: Հետևեք ձեր առողջությանը, մի փորձեք հիվանդությունը հաղթահարել ոտքի վրա, առաջին նշանների դեպքում ավելի լավ է մնաք տանը և հաբեր խմեք: Այժմ մեծ է ռիսկը, որ մրսածությունը կվերածվի խրոնիկական հիվանդության։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Ցուլ

Ժամանակի մեծ մասը կանցնի լարվածության մեջ։ Սպասում եք նորությունների, կամ սիրելիի հետ հանդիպման, ցանկալի պաշտոնի նշանակման։ Հաջողությանը հասնելուն, թվում է, քիչ է մնացել, բայց... Համբերատար եղեք և կտրուկ շարժումներ մի արեք, շտապելը միայն վնաս կհասցնի ձեզ։

Լավ նորությունները կգան 17-18-ին: Մինչ այդ Ցուլերը կարող են տառապել ավելորդ դյուրագրգռությամբ: Դուք այժմ հակված եք փողի հետ կապված չարդարացված ռիսկի, ինչը կարող է հանգեցնել կորուստների:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Երկվորյակ

Շատ ժամանակ կհատկացվի սիրային հարցերին՝ ժամադրություններ, անկեղծ նամակագրություն սոցիալական ցանցերում, հաճելի ծանոթություններ. ահա թե ինչերը երկար ժամանակ կզբաղեցնեն ձեր մտքերը: Հնարավոր է դուք բավականին լուրջ եք ցանկանում կարգավորել անձնական կյանքը, քանի որ հոգնել եք միայնակ մնալուց։ Կամ պարզապես դուք՝ որպես օդային նշանի իսկական ներկայացուցիչ, բազմազանության կարիք ունեք։

Ինչ վերաբերում է կարիերային և բիզնեսին, ապա ամեն ինչ կընթանա սովորականի պես։ Կա ռիսկ, որ այս շաբաթ դուք կարող եք չափից շատ աշխատանք վերցնել, իսկ հետո զղջալ դրա համար: Այժմ լավ է ավարտել այն ամենը, ինչը սկսել եք, նաև՝ թարմացնել հիշողությունը: Միգուցե ձեզնից ինչ-որ բան են խնդրել, բայց դուք մոռացել ես դա անել: Պետք է շատ զգույշ լինեք ուրիշների փողերի և գաղտնիքների նկատմամբ, որոնք ձեզ վստահել են։ Հանգստյան օրերին սպասեք լավ նորությունների։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Խեցգետին

Ձեր դիրքերը գնալով ավելի կայուն են դառնում։ Դուք նման եք մի ճանապարհորդի, որը հաստատուն ուղի է գտել ավազների մեջ։ Առայժմ նա անորոշ է, բայց տրամադրությունն անընդհատ բարելավվում է, իսկ ապագայի ծրագրերը գնալով ավելի լավատեսական են դառնում։ Վճռական գործողությունների պահը դեռ չի հասունացել. Բայց մառախուղը մաքրվել է, և արդեն հստակ գիտեք, թե ինչ և ինչպես անել:

Դուք կարող եք ակնկալել, որ ամեն ինչ ավելի արագ և հեշտ կընթանա, քան թվում էր սկզբում, և հանգամանքների համադրությունը կխաղա ձեր օգտին: Հետևե՛ք ձեր առողջությանը՝ շաբաթվա կեսին մեծ է մրսածության, մկանային ցավի և վնասվածքների վտանգը։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Առյուծ

Շաբաթն, ամենայն հավանականությամբ, կարող է սկսվել թեթև սթրեսով կամ հանկարծակի փոփոխությամբ, որին պատրաստ չեք լինի: Սակայն Առյուծները համարվում են ամենաուժեղ նշանը, քանի որ նրանք կարողանում են հեշտությամբ հավաքել իրենց: Արագ գործողությունների ծրագիր կունենաք, որին հետևելով՝ մինչև շաբաթվա վերջ հաջողության կհասնեք, կլուծեք ձեր բոլոր խնդիրները և հաճույքով կվայելեք հաղթանակները։

Ամենակարևորը՝ մի հապաղեք։ Երկար մի հետաձգեք այն, ինչ ձեզ վստահված է կամ այն, ինչ մտքում ունեք։ Այժմ դուք հաջողակ եք, բայց բախտն անսահման չէ: Նրանք, ովքեր ուշանում են, բաց են թողնում հնարավորությունը։ Այս շաբաթ կարող եք թյուրիմացություններ ու վեճեր ունենալ երեխաների կամ ենթակաների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Կույս

Կույսերը պետք է ինչ-որ շահավետ առաջարկ կամ լավ նորություն ստանան։ Դուք կարող եք նույնիսկ անմիջապես չհասկանալ բոլոր առավելությունները, որոնք բացվում են այս առումով, ուստի առաջին մղումը կլինի ժխտման գնալը: Եվ այստեղ գլխավորը չշտապելն է։ Կույսերն առանձնապես փոփոխությունների սիրահար չեն, սակայն առաջիկա փոփոխությունները ձեզ համար նպաստավոր են։

Շաբաթվա առաջին կեսին ինչ-որ բանի կսպասեք, շատ ժամանակ կարելի է վատնել մանրուքների, աննշան բաների վրա։ Շաբաթվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող ու բեղմնավոր կլինի։ Շատ գործեր կկարողանաք իրականացնել, բայց ֆիզիկապես շատ ուժասպառ կլինեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Կշեռք

Ընդհանուր առմամբ, ձեզ մոտ ամեն ինչ լավ է: Ոչ աշխատավայրում, ոչ անձնական կյանքում առանձնահատուկ խնդիրներ չեն սպասվում։ Այո, ֆիզիկական ուժը ևս տեղը կլինի. դուք սովորականից ավելի քիչ կհոգնեք: Շաբաթը կսկսվի փողի, վաստակի, պայմանագրերի հետ կապված լավ նորություններով, որոնք էլ ավելի լավատեսություն կհաղորդեն։ Ցանկությունները կիրականանան ամեն ինչում, բացի ձեր անձնական կյանքից, որում ամեն ինչ կախված է ձեզանից։ Ավելի ճիշտ՝ նրանից, թե արդյոք ցանկանո՞ւմ եք ժամանակ գտնել ձեր անձնական կյանքի համար։ Դուք կարող եք և չցանկանալ:

Շաբաթվա միակ անբարենպաստ օրը փետրվարի 17-ն է։ Դուք կարող եք դյուրագրգիռ դառնալ, կվիճեք վերադասի հետ, իսկ հետո կզղջաք դրա համար։ Սակայն այստեղ եւս տհաճ հետեւանքներ չեն նախատեսվում։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Կարիճ

Փորձեք ձեր մեջ չպահել այն, ինչ ձեզ անհանգստացնում է։ Արժե կիսվել սիրելիների հետ, որոնցից խորհուրդներ կամ իրական օգնություն կստանաք։ Այն, ինչ նախկինում միայնակ չէիք կարողանում անել, այժմ հնարավոր է անել ընկերների և գործընկերների օգնությամբ: Միասին կարելի է հասնել մեծ հաջողությունների։

Դուք կարող եք զգալ, որ վերջերս ուժասպառ եք եղել, բայց մի շտապեք արձակուրդ գնալ, փորձեք ուժ գտնել: Դրա համար շատ ավելի նպասավոր կլինի շաբաթվա վերջը։ Միևնույն ժամանակ, պետք է կարգի բերել այն ամենը, ինչ սկսել էիք նախկինում։ Կարող եք օգտակար ծանոթություններ ունենալ: Հավանական է նաև, որ շաբաթը նպաստավոր լինի գումար վաստակելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Աղեղնավոր

Ձեզ հաջող և դրական շաբաթ է սպասվում։ Անձնական կյանքում խնդիրներ չեն նախատեսվում, ձախողումներ և սթրեսներ աշխատավայրում՝ նույնպես։ Հիանալի ժամանակ է առանց մեծ լարվածությամբ ձեր գործերով զբաղվելու, ընկերների ընկերակցությունից օգտվելու և ապագայի ծրագրեր կազմելու համար: Դուք այժմ ողջամտորեն եք գնահատում այն հանգամանքները, որոնցում գտնվում եք:

Ձեզ կհաջողվի խուսափել խնդիրներից ու կանխել ցանկացած սպառնալիք, ուստի այս շաբաթն ամեն առումով բեղմնավոր կլինի։ Գնումների և ցանկացած այլ դրամական ներդրման դեպքում հաջողակ կլինեք: Այնուամենայնիվ, երկուշաբթի դուք կարող եք ինչ-ինչ պատճառներով տխրել, բայց այդ վիճակն արագ կանցնի։ Այս շաբաթ կարող եք կարևոր ճանապարհորդություն ունենալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Այծեղջյուր

Շաբաթը կարող է նաև լավը լինել, բայց հիմա ձեզ դժվար է վստահել, կիսվել այլ մարդկանց հետ: Հանգամանքները ևս դա են պահանջում։ Երբեմն իրերին չափազանց սուբյեկտիվ, միակողմանի եք նայում։ Վտանգ կա, որ դրա պատճառով կարող եք սխալ որոշումներ կայացնել։ Ենթագիտակցորեն, ինքներդ էլ դա զգում եք, այնպես որ կարող եք հապաղել, մտածել:

Իրավիճակը կարող է շտկվել խորհուրդներով կամ պարզապես մտերիմ ընկերոջ թարմ հայացքով։ Բայց դուք չեք ցանկանա որևէ մեկին թույլ տալ ձեր ծրագրերի մեջ մտնել: Այդ իսկ պատճառով շաբաթը կարող է շատ բեղմնավոր չլինել։ Հաճախ է պատահում, որ մարդկանց դեպի ուրիշները ձգում են բարի նպատակները: Պետք չէ ամենուր խարդավանք փնտրել: Եթե այս ամենն ընդունեք, ապա շաբաթվա երկրորդ կեսին ձեր ծրագրերը կիրականանան, իսկ ցանկությունները՝ ի կատար կածվեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը. Ջրհոս

Շատ ակտիվ շաբաթ կունենաք, հատկապես դրա առաջին կեսը։ Բազմաթիվ ծրագրեր ու խնդիրներ կան, որոնք լիովին անհրաժեշտ է իրականացնել։ Բազմաթիվ բանակցություններ կլինեն, հավանական են նոր ծանոթություններ, ճամփորդություններ։ Հեռվից եկող որոշ նորություններ անպայման կուրախացնեն ձեզ։

Կարևոր է միայն ճիշտ հաշվարկեք ձեր ուժը։ Հակառակ դեպքում, մինչև շաբաթավերջին հասնելը, կհայտնվեք թեթև թմբիրի, ապատիայի մեջ և նույնիսկ կարող եք հիվանդանալ: Լավ է, որ այս ամենի հետ մեկտեղ դուք Ջրհոս եք, ինչը նշանակում է, որ ունեք շատ ընկերներ, ովքեր միշտ պատրաստ են ձեզ ոգևորել, բարոյապես աջակցել, և նույնիսկ՝ ավելին: Հետեւաբար, ինչ խոչընդոտներ էլ լինեն ձեր գործերում, ամեն ինչ բարեհաջող կավարտվի։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 13-19-ը․ Ձկներ

Շաբաթը կապված է ինչ-որ անձնական փորձի հետ։ Այժմ ձեր ցանկությունները կատարելու համար նախ պետք է ինքներդ ձեզ հասկանաք։ Դա այն է, ինչ դուք անելու եք առաջիկա օրերին։ Հավանաբար, վերջերս տխուր պահեր եք ունեցել։ Կամ անհանգստանում էիք ձեր հեռանկարները չհասկանալու համար և վախենում մտածել ապագայի մասին: Բայց իրավիճակն արագորեն պարզվում է, և այժմ կարող եք հանգիստ մտածել իրավիճակի մասին և պարզել, թե ինչ եք անելու ապագայում:

Շաբաթվա երկրորդ կեսին սպասեք լավ նորությունների։ Բացի այդ, հավանաբար ծանոթություն կամ հանդիպում կունենաք շատ ազդեցիկ ու հեղինակավոր մարդու հետ, որը շուտով զգալի օգուտներ կբերի։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4122 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 30-ից հուլիսի 6-ը 2025 թ․

30.06.2025
Այս շաբաթ կենդանակերպի շատ նշաններ կունենան հուզական տատանումներ՝ վերելքներ և վայրէջքներ։ Գլխավորը լավատես մնալն ու չհանձնվելն է, այդ դեպքում դուք կկարողանաք ցանկացած իրավիճակ ձեր օգտին շրջել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 23-29-ը 2025 թ․

23.06.2025
Պայծառ և արդյունավետ շաբաթ է, բայց շատ նշաններ անձնական կյանքում խնդիրների կբախվոեն՝ բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ։ Բայց կայծեր կլինեն, պատրաստվեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 16-22-ը 2025 թ․

16.06.2025
Այս շրջանում մոլորակներն ակտիվացնում են իրենց տատանումները՝ էներգիայի հոսքերը ուղղորդելով դեպի մաքրագործում, վերածնունդ և ճակատագրի թաքնված շրջադարձեր։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 9-15-ը 2025 թ․

09.06.2025
Այս շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է նոր մեկնարկների համար՝ թե՛ գործնական հարցերում, թե՛ անձնական կյանքում: Սակայն փորձեք չկայացնել կարևոր որոշումներ, հատկապես, եթե ձեզ կոշտ վերջնագիր են ներկայացնում:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 2-8-ը 2025 թ․

02.06.2025
Ամառվա սկիզբը միշտ տոն է։ Հույսի և ուրախության ժամանակ։ Իսկ աստղերը կհուշեն, թե ինչ է ձեզ սպասվում ամռան երկրորդ օրը և հաջորդող բոլոր օրերին։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 26-ից հունիսի 1-ը 2025 թ․

26.05.2025
Նորալուսինը (մայիսի 27) շատերի համար հրաշալի և անսպասելի հեռանկարներ կբացի։ Բայց զգույշ եղեք և ամեն ինչ մի հետաձգեք ավելի ուշ ժամկետների, այս հեռանկարները կարող են նույնքան արագ անհետանալ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 1012 անգամ
30.06.2025
Դիտվել է 975 անգամ
02.07.2025
Դիտվել է 357 անգամ
03.07.2025
Դիտվել է 283 անգամ
04.07.2025
Դիտվել է 262 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster