Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 23-29-ը 2023 թ

23.01.2023

Այս շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի անմիջական ու բաց շփման համար, սակայն պետք է խուսափել շողոքորթությունից։ Հիմա ազնվությունը շատ ավելի կգնահատվի, քան ցուցադրական ու ոչ անկեղծ ժպիտները։ Շաբաթվա սկիզբը լավ շրջան է սեփական կարծիքը պաշտպանելու, մտքերն ակտիվորեն արտահայտելու, ինչպես նաև ծրագրերն ու գաղափարներն իրականացնելու համար։

Այս ժամանակաշրջանը բարենպաստ է փոքր ուղեւորությունների, այդ թվում՝ գործուղումների համար։ Շաբաթվա երկրորդ կեսին փորձեք հրաժարվել կարծրատիպերից և մտածելակերպի սովորույթներից, ձգտեք կրեատիվ և յուրահատուկ որոշումներ կայացնել։

Այս ընթացքում ձեզ մոտ կարող են հետաքրքիր մտքեր ու գաղափարներ առաջանալ։ Խորհուրդ է տրվում առայժմ դրանք ուղղակի արձանագրել, իսկ իրականացումը ստանձնել մի փոքր ուշ։ Այս պահին աշխատեք դատարկ խոստումներ չտալ։ Պետք չէ նաև շատ վստահել նրանց, ովքեր ձեզ ոսկե սարեր կխոստանան։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Խոյ

Շաբաթվա սկզբին Խոյերն իրենց հիանալի կզգան։ Աստղերը խորհուրդ են տալիս օգտագործել այս ժամանակն առողջության բարելավման և կանխարգելիչ ընթացակարգերով զբաղվելու համար։ Երկուշաբթին բարենպաստ օր է կոփող վարժանքներ սկսելու, ինչպես նաև օրգանիզմը մաքրող ցանկացած ընթացակարգի համար։ Դուք տրամադրված կլինեք գործնական, ինչը թույլ կտա հաջողությամբ լուծել բազմաթիվ հարցեր։ Այժմ կարող եք կարգի բերել գործերը, սկսել բնակարանի ընդհանուր մաքրություն։

Շաբաթվա երկրորդ կեսն այնքան էլ բարենպաստ չէ։ Դա հատկապես կզգան այն Խոյերը, ովքեր ամուսնացած են կամ ունեն երկարաժամկետ հարաբերություն: Այս օրերին անցանկալի է սիրելիի հետ քննարկել այնպիսի հարցեր, որոնք ձեր միջեւ անհամաձայնություն են առաջացնում։ Դա չի ավելացնի փոխըմբռնումը և կարող է միայն բարդացնել հարաբերությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Ցուլ

Ցուլերը շաբաթվա առաջին կեսին կկարողանան բարելավել իրենց ռոմանտիկ հարաբերությունները։ Վիճաբանված սիրահարները կկարողանան հաշտվել ու կոնֆլիկտից օգտակար դաս քաղել ապագայի համար։ Եթե ամուրի եք, ուրեմն հնարավորություն կա ծանոթանալու հետաքրքիր մարդու հետ հեռավոր զբոսաշրջային ճանապարհորդության ժամանակ կամ առցանց ծանոթությունների կայքում։

Շաբաթվա մյուս դրական ուղղությունը կրեատիվության աճն է։ Այս ընթացքում խորհուրդ է տրվում զբաղվել ինքնակրթությամբ, ժամանակ հատկացնել ձեր հոբբիներին, նախասիրություններին, գնալ ձեր սիրելի կատարողների համերգներին։ Կկարողանաք նաև ցուցաբերել մանկավարժական ակնառու տաղանդ երեխաների դաստիարակության հարցում։ Շաբաթվա երկրորդ կեսը ավելի մեծ ուշադրություն կպահանջի ձեր առողջությանը։ Հնարավոր է առողջության վատթարացում, հոգնածության ավելացում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Երկվորյակ

Երկվորյակներին շաբաթվա սկզբին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել տնային գործերին ու հոգսերին։ Եթե ապրում եք ծնողների կամ տարեցների (տատիկի ու պապիկի) հետ, ապա նրանք կարող են ձեր ուշադրության կարիքը ունենալ: Փորձեք հարմարավետ պայմաններ ստեղծել սիրելիների համար։ Երկուշաբթի և երեքշաբթի կարող եք քննարկել գույքի ժառանգության, կտակների կազմման հետ կապված հարցեր։

Հարմար շրջան է նաև ընտանիքի ֆինանսական հաշվեկշիռն ամփոփելու, եկամուտներն ու ծախսերը հաշվարկելու, խոշոր գնումներ պլանավորելու և բանկային հաշիվներում կանխիկ խնայողությունների հետ կապված հարցերով զբաղվելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսն ամուսնացած Երկվորյակներին կստիպի անհանգստանալ երեխաների համար։ Հնարավոր է դադարեն հնազանդվել, և նրանց հետ փոխըմբռնումը սովորականից ավելի դժվար կլինի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Խեցգետին

Խեցգետինները շաբաթը կսկսեն դրական նոտայով։ Դուք կլինեք նախաձեռնող, շատ սրամիտ և շփվող։ Բարենպաստ շրջան է քաղաքից դուրս կարճատև գործնական և հանգստի ճամփորդություններ կատարելու, ընկերների հետ հանդիպման, հեռախոսով շփվելու համար։ Ծանոթների, հարեւանների, սիրելիի հետ հարաբերություններում սկսվում է ներդաշնակության շրջան։ Ձեզ համար հետաքրքիր կլինի պարզապես զրուցել մարդկանց հետ, կարծիքներ փոխանակել, հյուր գնալ, այցելել փողոցային սրճարաններ։

Միայնակ Խեցգետինների համար սա կարճ և ոչ պարտադիր ծանոթությունների ժամանակ է: Եղբայրների և քույրերի դերն ու նշանակությունը ձեր կյանքում կմեծանա: Դուք կարող եք ներգրավված լինել նրանց հետ կապված իրադարձությունների մեջ: Շաբաթվա երկրորդ կեսը բավականին լարված է ամուսնական ու ընտանեկան հարաբերությունների համար, քանի որ մտերիմների հետ երկխոսությունը կդժվարանա։ Փորձեք ավելի իմաստուն լինել և կոնֆլիկտներ չհրահրել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Առյուծ

Շաբաթվա առաջին կեսին աստղերն Առյուծներին խորհուրդ են տալիս զբաղվել գործերով և մոռանալ զվարճությունների մասին։ Հատկապես հաջողակ կլինեք մասնագիտական գործունեության մեջ, ֆինանսական հարցերում։ Այս օրերին իմունիտետը կամրապնդվի, այնպես որ կարող եք արագ հաղթահարել գրիպը կամ մրսածությունը: Եթե վաղուց էիք ցանկանում ընտանի կենդանի գնել, ապա երկուշաբթին լավագույն ժամանակն է դրա համար։

Հնարավոր է՝ ցանկանաք տանը կարգի բերել իրերը, ամեն ինչ դնել դարակների մեջ: Այդ խնդիրը կարող եք նաև հեշտությամբ հաղթահարել: Սակայն շաբաթվա երկրորդ կեսին կզգաք, որ ավելի դժվար է դառնում մարդկանց հետ շփվելն ու նրանց հետ փոխըմբռնում գտնելը։ Սովորելու, կրթական որեւէ հարց լուծելու լավագույն ժամանակը չէ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Կույս

Այս շաբաթվա սկիզբը չափազանց կարևոր շրջան կլինի այն Կույսերի համար, ում մոտ անձնական կյանքում գործերը լավ չեն ընթանում։ Եթե վիճաբանության մեջ եք սիրելիի հետ կամ ձեր հարաբերությունները ճգնաժամի մեջ են, ապա այս շաբաթ շատ ավելի հեշտ կլինի ներդաշնակության և փոխըմբռնման հասնելը։ Աստղերը խորհուրդ են տալիս ստանձնել գլխավոր դերը։ Պետք է քննադատաբար վերանայել ձեր վարքագիծը, աշխատել սխալների վրա և ապագայի համար հետևություններ անել։ Միայն այդ դեպքում ձեր ռոմանտիկ հարաբերությունները երկրորդ շնչառություն կստանան:

Լավ ժամանակ է նաև երեխաներին դաստիարակելու համար։ Երեխայի հետ փոխըմբռնման հասնելու համար փորձեք ավելի շատ խոսել նրանց հետ։ Շաբաթվա երկրորդ կեսը կարող է կապված լինել գումար վաստակելու և ծախսելու դժվարությունների հետ։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները, հետեւանքներ անհաջող ներդրումներից և գնումներից։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Կշեռք

Աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս շաբաթվա առաջին կեսը տանը առանձնության մեջ անցկացնել։ Հնարավոր է՝ ցանկանաք կարգավորել ձեր զգացմունքները, հանգիստ մտածել ընթացիկ գործերի մասին։ Ոչ մի ակտիվ գործողություն դեռևս պետք չէ անել: Այս շրջանը հարմար է մտորումների և հոգևոր պրակտիկայի համար: Եթե ձեզանից օգնություն խնդրեն, մի մերժեք, նույնիսկ, եթե դա խնդրի անծանոթը։ Հնարավոր է, որ նման պահվածքը նպաստի ձեր հոգեբանական խնդիրների լուծմանը։

Երկուշաբթի կամ երեքշաբթի խորհուրդ է տրվում գնալ լողավազան կամ սաունա։ Շաբաթվա երկրորդ կեսը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի ընտանիքի անդամների հետ շփման դժվարությունների հետ։ Եթե դուք ակտիվորեն չեք մասնակցում կենցաղային գործերին, ապա այս ժամանակահատվածում կարող եք նկատողություն ստանալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Կարիճ

Կարիճներին շաբաթվա առաջին կեսին աստղերը խորհուրդ են տալիս ակտիվ ապրելակերպ վարել։ Մարդկանց հետ շփվելու, բարեկամություն հաստատելու և պահպանելու ձեր կարիքը կմեծանա: Այս օրերին դուք կկարողանաք պարզել, թե ինչ է կատարվում ծանոթների, հարազատների, ընկերների ու հարեւանների կյանքում։ Եվ այս ամենն այլ մարդկանց հետ ինտենսիվ շփումների շնորհիվ։

Լավ ժամանակ է նաև սովորելու համար։ Կրկին փորձեք ուսումնասիրել այն նյութը, որը նախկինում չէիք կարողանում սովորել, և կզարմանաք, թե որքան հեշտ է ամեն ինչ հասկանալը։ Շաբաթվա երկրորդ կեսը, ընդհակառակը, կապված կլինի մարդկանց հետ հարաբերություններում դժվարությունների հետ։ Ձեզ կարող են հասնել տհաճ լուրեր ու բամբասանքներ, որոնց պետք չէ լուրջ վերաբերվել, առավել եւս՝ արձագանքել դրանց։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Աղեղնավոր

Աստղերն Աղեղնավորներին խորհուրդ են տալիս շաբաթվա առաջին կեսին կենտրոնանալ նյութական հարցերի լուծման վրա։ Աշխատավայրում իրավիճակը շատ բարենպաստ կլինի, հնարավոր է ձեզ դրամական պարգեւ վճարեն կամ այլ կերպ խրախուսեն։ Ծնողների հետ հարաբերություններն ամրապնդվում են։

Հարմար պահ է նաև ձեր ռազմավարական ծրագրերում ճշգրտումներ անելու համար։ Երևի կհասկանաք, որ ավելի լավ է հիմա որոշ կարևոր բաներ չպարտադրել։ Շաբաթվա երկրորդ կեսն անբարենպաստ է ընկերական շփման համար։ Դրամական խնդիրները կարող են առաջնային լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Այծեղջյուր

Շաբաթվա առաջին կեսը բարեհաջող կանցնի ինքնակրթությամբ զբաղվող Այծեղջյուրների կամ բուհերի ուսանողների համար։ Ձեր աշխարհայացքը կընդլայնվի, մի շարք փիլիսոփայական հարցերի ձեր ըմբռնումը կխորանա։ Սա բարենպաստ ժամանակ է որոշ բարոյական ուղենիշների ձևավորման կամ վերանայման համար։ Այս ընթացքում դուք կարող եք ինտերնետում հանդիպել մի մարդու հետ, ով ձեզ շատ բան կսովորեցնի և ինչ-որ իմաստով կդառնա ձեր հոգևոր ուսուցիչը։

Շաբաթվա երկրորդ կեսը կարող է կապված լինել ձեր նպատակներին հասնելու խոչընդոտների հետ։ Ամենայն հավանականությամբ, արտաքին հանգամանքները ձեր օգտին չեն լինի։ Հնարավոր է կոնֆլիկտ ազդեցիկ ու հեղինակավոր մարդու (հոր, ղեկավարության կամ իշխանության ներկայացուցչի) հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը. Ջրհոս

Ջրհոսներին շաբաթվա առաջին կեսին խորհուրդ է տրվում հանգիստ ապրելակերպ վարել։ Աճում է ձեր հետաքրքրությունն առեղծվածային ամեն ինչի նկատմամբ։ Եթե ձեզ ինչ-որ անլուծելի հարց տանջում է, ապա այս օրերին կկարողանաք հասկանալ այն, ինչը նախկինում անհասանելի էր ձեզ համար։ Ճշմարտության խորքը հասնելու ձեր ցանկությունը կպարգևատրվի նոր անձնական բացահայտումներով:

Շաբաթվա երկրորդ կեսը կշեղի ձեր ուշադրությունը և նոր խոչընդոտներ կավելացնի կյանքում: Փորձեք պաշտպանել ձեր հեղինակությունը և չանել որևէ բան, որը կարող է խաթարել այն: Նախ պետք է խստորեն պահպանել օրենքը, թույլ չտալ խախտումներ։ Հակառակ դեպքում, կարող եք դժվարության մեջ լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 23-29-ը․ Ձկներ

Տիպիկ Ձկների համար շաբաթվա առաջին կեսին բարենպաստ շրջան է գալու ամուսնական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար։ Միգուցե սիրելին կվերանայի իր վարքագիծը և որոշ հարցերի ավելի սիրալիր կպատասխանի։ Սա լավ ժամանակ է սրճարանում կամ ռեստորանում ընկերների հետ հանդիպելու համար: Հավանաբար ձեզ կհրավիրեն այցելելու ինչ-որ հատուկ իրադարձություն։ Համաձայնեք՝ չեք զղջա ծախսած ժամանակի համար։

Շաբաթվա երկրորդ կեսին չեն բացառվում անակնկալները, որոնց պատճառով ստիպված կլինեք արագ փոխել պլանները։ Հրաժարվեք ինտենսիվ սպորտային մարզումներից և սպորտային թիմերի խաղերին մասնակցելուց: Սա կարող է հանգեցնել ոտքերի վնասվածքների՝ մկանների լարվածություն, կապտուկների, հոդախախտումներ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5643 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 16-22-ը 2026 թ․

16.02.2026
Անհանգիստ շաբաթ է սպասվում, թեև առանց մեծ ցնցումների: Այնուամենայնիվ, շատերը հաջողության և բախտի մասին ստիպված կլինեն մոռանալ՝ մինչև ավելի լավ ժամանակների գալը: Ամեն ինչ արեք դանդաղ և հանգիստությունպահպանեք:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 9-15-ը 2026 թ․

09.02.2026
Շաբաթը մարտահրավերներով լի կլինի նշանների կեսի համար, մինչդեռ մնացածին բավականին հեշտ ժամանակահատված է սպասվում։ Աստղերը ձեզ կհուշեն, թե ինչպես հաղթահարել ծագած դժվարությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 2-8-ը 2026 թ․

02.02.2026
Փետրվարի 4-ին ավարտվում է Ուրանի հետադարձ շարժման երկար ժամանակահատվածը։ Կենդանակերպի բոլոր նշանները կզգան իրենց ավելի լավ, բայց ոչ անմիջապես. այս հզոր մոլորակի ձայնը մինչև վերջին պահը լսելի կլինի։ Այնպես որ, մի շտապեք հանգստանալ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 26-ից փոտրվարի 1-ը 2026 թ․

26.01.2026
Հունվարի վերջը խոստանում է լինել բավականին կայուն և ներդաշնակ, բայց մոտեցող լիալուսինը թեժություն կբերի շատ նշանների համար։ Ամեն դեպքում այն հաղթահարելի կլինի։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 19-25-ը 2026 թ․

19.01.2026
Կարիերա, ֆինանսներ, առողջություն, սեր և հարաբերություններ. աստղերը մեզ կhուշեն, թե այս շաբաթ կյանքի որ ոլորտում և ում բախտը կբերի։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 12-18-ը 2026 թ․

12.01.2026
Շնորհավորում ենք, դուք հաջողությամբ հաղթահարեցիք սառնարանի, մարաթոնյան ընտանեկան հավաքույթների և ուշ գիշերային հրավառությունների դեմ պայքարը: Հիմա ժամանակն է նոր պայքարի՝ զարթուցիչի, տոնածառի կարոտի և գործնական նամակին ժպտով պատասխանելու ցանկության հետ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2026 10:04
Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը գրավեց 5-րդ տեղը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով կանանց մենասահքի կարճ ծրագրում եւ նվաճեց ազատ ծրագրում հանդես գալու իրավունք։ Առաջին եռյակում են ճապոնացիներ Ամի Նակային ու Կաորի Սակամոտոն եւ ամերիկացի Ալիսա Լիուն։ Չորրորդ տեղում է ճապոնացի Մոնե Չիբան։ Պայքարը կշարունակի 24 գեղասահորդուհի։ Ազատ ծրագիրը տեղի կունենա փետրվարի 19-ին։
18-02-2026 09:10
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո զբոսանքը լավագույն միջոցն է հետճաշյա փքվածությունը նվազեցնելու համար: Չնայած տարածված այն կարծիքին, թե ուտելուց հետո պետք է հանգստանալ, գիտնականները պնդում են, որ ուտելուց անմիջապես հետո թեթև քայլքն օգտակար է և՛ մարսողության, և՛ արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար:
18-02-2026 07:07
Սեչենովի համալսարանի գիտնականները հայտնաբերել են բորբոքումը նվազեցնելու և հյուսվածքների վերականգնումը արագացնելու միջոց: Հետազոտողները ցույց են տվել, որ մարդու ճարպային հյուսվածքից մեզենքիմալ ստրոմալ բջիջների (ՄՍԲ) կողմից արտազատվող կենսաբանորեն ակտիվ նյութերը կարող են իմունային բջիջները բորբոքումից «փոխել» վերականգնման ռեժիմի։
18-02-2026 06:22
Փերիս Հիլթոնը և նրա ամուսինը՝ Քարթեր Ռոյմը, նորոգել են իրենց ամուսնական երդումները։ 45-ամյա բարձրաշխարհիկ գեղեցկուհին Ինստագրամում հայտնել է, որ ամուսինը փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, կրկին ամուսնության առաջարկ է արել, և հրապարակել է մի շարք ռոմանտիկ լուսանկարներ։
18-02-2026 01:20
33-ամյա Քարդի Բին հաստատել է այն լուրերը, որ բաժանվել է իր ընկերոջից՝ Ստեֆոն Դիգսից, որի հետ նա անցյալ աշնանը լույս աշխարհ բերեց իր չորրորդ երեխային: Լոս Անջելեսում վերջերս կայացած համերգի ժամանակ Քարդին դիս երգ է կատարել ռեփեր Բիայի դեմ, որը նախկինում Ինստագրամում Դիգսի մասին սուր մեկնաբանություն էր թողել: Դրանից առաջ Քարդին ուղղակիորեն դիմել է նրան. «Թույլ տվեք մի բան ասել. այն, որ ես այլևս չեմ քնում հայրիկիս հետ, չի նշանակում, որ դու կարող ես այդպես խոսել նրա մասին»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.02.2026
Դիտվել է 948 անգամ
12.02.2026
Դիտվել է 454 անգամ
13.02.2026
Դիտվել է 432 անգամ
17.02.2026
Դիտվել է 203 անգամ
18.02.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster