Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

2022 թվականի ամենագեղեցիկ կանայք

22.12.2022

«Միսս Տիեզերք» գեղեցկության ամենահայտնի մրցույթը կանցկացվի գալիք հունվարին։ Բայց այս տարի մեզ հայտնի են դարձել ոչ պակաս դիտարժան գեղեցկուհիների անունները, ովքեր գերել են միջազգային մրցավարներին։

«Միսս աշխարհ» հեղինակավոր տիտղոսը նվաճել է լեհ Կարոլինա Բելյավսկան։ Նա այժմ սովորում է մագիստրատուրայում։ Միևնույն ժամանակ զարգանում է նրա մոդելային կարիերան. Կարոլինան մանկուց մասնակցել է մրցույթների, նկարահանվել ֆիլմերում և աշխատել շոուներում։ Լեհուհին իսկապես գրավիչ արտաքին ունի՝ իր շիկահեր մազերի և կանաչ աչքերի շնորհիվ նրան համեմատում են ամերիկացի դերասանուհի Մարգո Ռոբիի հետ։

600x400Կարոլինա Բելյավսկա

Մեկ այլ տիտղոսակիր է Մինա Սյու Չոյն: Ասիացի կինը ստացել է «Միսս Երկիր» տիտղոսը։ Այս մրցույթում առաջին անգամ հաղթող է դարձել կորեուհի։

600x400

Մինա Սյու Չոյն

Ի դեպ, Մինայի հետ մրցած և եզրափակիչ փուլ անցած այլ երկրների մասնակիցները նույնպես ստացել են կոչումներ։ Ավստրալիայից Շերիդան Մորտլոկը շահեց «Միսս օդ» տիտղոսը, Անդրեա Ագիլերան Կոլումբիայից՝ հաղթեց «Միսս կրակ» անվանակարգում, պաղեստինուհի Նադին Այուբն այժմ «Միսս ջուրն» է:

600x400Շերիդան Մորտլոկ

600x400

Անդրեա Ագիլերա

600x400

Նադին Այուբն

Միսս Ինթերնեշնլը նույնպես հեղինակավոր մրցույթ է։ Այս տարի գեղեցկության այս մրցույթի թագին արժանացել է գերմանուհի Յասմին Զելբերգը։ Շատերն ասում են, որ երկար շեկ մազերն ու կապույտ աչքերը նրան հաղորդում են Դիսնեյի արքայադստեր տեսք։

600x400Յասմին Զելբերգ

«Միսս Ռուսաստան» հեղինակավոր տիտղոսին արժանացել է 22-ամյա Աննա Լիննիկովան Օրենբուրգից։ Աննան որպես մոդել աշխատում է 16 տարեկանից, բայց միաժամանակ, իր իսկ խոստովանությամբ, չի նստում դիետաների, բայց չի խուսափում մարզասրահում մարզվելուց։ Հենց նա է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում։

600x400Աննա Լիննիկովան

«Միսս Տիեզերք 2022»-ում Հայաստանը ներկայացնելու է Քրիստինա Այանյանը: Գեղեցկուհին վստահեցնում է, որ իր երկար տարիների երազանքն է եղել ներկայացնել Հայաստանը հեղինակավոր մրցույթում: Քրիստինան 25 տարեկան է, ծնունդով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից: Մոդելինգով լրջորեն սկսել է զբաղվել 15 տարեկանից: 2020 թվականին հաղթել է «Միսս Բոստոն» մրցույթում, որից հետո մասնակցել է «Միսս Արմենիա» մրցույթին եւ 2021 թվականին ներկայացրել է Հայաստանը «Միսս Գրանդ Ինթերնեշընլ»-ում: 

600x400Քրիստինա Այանյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6859 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-07-2026 10:46
ԵՄ հրահանգի՝ Էկոդիզայնի կանոնակարգի (ESPR) համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 19-ից խոշոր ընկերությունները չեն կարողանա ոչնչացնել չվաճառված կամ վերադարձված հագուստն ու կոշիկը։ Փոխարենը արտադրանքը պետք է վերաօգտագործվի, փոխանցվի բարեգործությանը կամ վերամշակվի։ Նպատակն այն է, որ ապրանքներն ավելի երկար մնան շրջանառության մեջ և վաղաժամ աղբ չդառնան, հաղորդում է Tagesschau-ն։
20-07-2026 10:17
«Spice Girls»-ի նախկին երգչուհի 52-ամյա Մելանի Չիզհոլմն (Մել Սի) ամուսնացել է ավստրալացի մոդել և սցենարիստ Քրիս Դինգվոլի հետ, ով իրենից 10 տարով փոքր է, հայտնում է Daily Mail-ը։
20-07-2026 05:04
Այս տարի «Էմմի» մրցանակաբաշխության ժյուրին բրիտանական արքայական ընտանիքի երկու անդամ ներառել է նոմինանտների թվում։ Մեգան Մարքլի անվանակարգման մասին լուրից անմիջապես հետո հայտարարվեց, որ արքայազն Ուիլյամը նույնպես արժանացել է այդ պատվին: Ուելսի արքայազնը 2025 թվականի հոկտեմբերին հայտնվեց Յուջին Լևիի «The Reluctant Traveler» կատակերգական ճամփորդական սերիալում: Այնուհետև նա տվեց իր ամենաանկեղծ հարցազրույցներից մեկը, որում պատմեց այն ճակատագրական տարվա մասին, որի ընթացքում իր կնոջը՝ Ուելսի արքայադստերը, և նրա հորը՝ Չարլզ թագավորին, 2024 թվականին ախտորոշեցին քաղցկեղ:
20-07-2026 01:01
Եվս մեկ աստղային հարսանիք տեղի ունեցավ Կաստիլյո դել Լագոյում՝ Մադոննայի նախկին Լոս Անջելեսի կալվածքում: Այս անգամ միմյանց «Այո՛» ասացին Մեթի Հիլին և Գաբրիել Բեխտելը:
18-07-2026 10:51
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 734 անգամ
15.07.2026
Դիտվել է 421 անգամ
14.07.2026
Դիտվել է 418 անգամ
16.07.2026
Դիտվել է 376 անգամ
17.07.2026
Դիտվել է 301 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster