Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 19-25-ը 2022 թ

19.12.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Խոյ

Շաբաթվա սկզբին աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին ավելի զգույշ լինել շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում։ Ձեր անձնական կյանքը և առաջիկա ծրագրերը չպետք է քննարկեք պատահական ծանոթների հետ. յուրաքանչյուր ասված բառ կարող է օգտագործվել ձեր դեմ, ինչը բացասաբար կանդրադառնա ձեր հեղինակության վրա:

Շաբաթվա կեսին ձեր տրամադրությունը կլավանա։ Դրա պատճառը կարող է լինել հետաքրքիր մարդու հետ հանդիպումը երկար ուղևորության ժամանակ կամ սոցիալական ցանցերում։ Կարող եք շատ օգտակար բաներ սովորել և ընդլայնել ձեր մտահորիզոնը։

Շաբաթվա վերջում չի բացառվում ազդեցիկ հովանավորի օգնությունն ու աջակցությունը։ Սա լավ ժամանակ է հոգևոր պրակտիկայի, մեդիտացիաների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Ցուլ

Շաբաթվա սկզբին Ցուլերը կարող են զբաղված լինել նյութական խնդիրների լուծմամբ։ Հավանաբար ձեր բյուջեն չի բավարարի նախամանորյա գնումներին, որոնք նախատեսել եք կատարել։ Սակայն շաբաթվա կեսին այս խնդիրն ապահով կերպով կլուծվի։ Հնարավոր է, որ անհրաժեշտ գումարն ընկերներից պարտք վերցնեք  կամ ձեր ամուսնական զուգընկերը պարգևատրում ստանա։ Ճիշտ ժամանակն է էզոթերիկ և դետեկտիվ գրականություն կարդալու համար. ամենայն հավանականությամբ, ձեզ կհիացնի առեղծվածային ու խորհրդավոր ամեն ինչ։ Սեքսուալության ամրապնդումը զուգընկերոջ հետ մտերմությունն ավելի հաճելի կդարձնի:

Շաբաթվա վերջում ընկերները կարող են ձեզ հրավիրել խնջույքի, որտեղ հիանալի ժամանակ կանցկացնեք: Հարմար ժամանակ է նաև ճանապարհորդելու, սովորելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և փորձ ձեռք բերելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Երկվորյակ

Շաբաթվա սկզբին ավելի լավ է, որ ամուսնացած Երկվորյակները վեճերի մեջ չմտնեն զուգընկերոջ հետ։ Հարաբերությունները պարզելու և ձեզ համար որոշ հարցեր պարզաբանելու փորձը կարող է հանգեցնել կոնֆլիկտների։ Աշխատեք հանգստություն և զսպվածություն պահպանել, եթե չեք ցանկանում վեճ հրահրել։

Շաբաթվա կեսին ձեզ հուզող շատ հարցեր կլուծվեն ինքնուրույն, հեշտ ու ներդաշնակ։ Դրանում դրական դեր կարող է ունենալ ընտանիքի ընկերը։ Լավ ժամանակ է սիրելիի հետ ակումբ կամ երեկույթ այցելելու համար:
Շաբաթվա վերջում ձեր ֆինանսական վիճակն, ամենայն հավանականությամբ, կբարելավվի։ Կարող եք բուժզննում անցնել և կատարել կոսմետիկ պրոցեդուրաներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Խեցգետին

Խեցգետինները շաբաթվա սկզբին կարող են հայտնվել սահմանափակումների իրավիճակում։ Օրինակ՝ առողջությունը կվատանա, և պետք է պահպանել անկողնային ռեժիմ։ Կամ դուք կարող եք կապված լինել այլ մարդկանց հանդեպ պարտավորություններով, այնպես որ չեք կարողանա անել այն, ինչ ցանկանում եք:

Մինչդեռ շաբաթվա կեսին, հաղթահարելով բոլոր փորձությունները, կկարողանաք հասնել ձեր նպատակներին։ Հարմար պահ է տանը և աշխատավայրում ամեն ինչ կարգի բերելու համար, քանի որ այժմ ցանկացած աշխատանք ձեզ համար ուրախություն կպատճառի։

Շաբաթվա վերջում ամուսնական հարաբերությունները կդառնան ներդաշնակ՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու սիրո վրա։ Հանգստյան օրերին ձեզ կարող են հրավիրել հատուկ միջոցառման, օրինակ՝ հարսանիքի կամ տարեդարձի:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Առյուծ

Շաբաթվա սկզբին Առյուծը կարող է վատ հարաբերություններ ունենալ ընկերների և սիրելիի հետ։ Պատճառը կարող է լինել ամենասովորականը՝ օրինակ, բոլորը կնեղանան, որ քիչ ուշադրություն եք դարձնում իրենց։ Հնարավոր է, որ նույնիսկ հայտնվեք բարդ երկընտրանքի մեջ՝ ի՞նչն է ձեզ համար ավելի կարևոր՝ սերը, թե՞ ընկերությունը։ Շաբաթվա կեսին այս հարցն ինքնըստինքյան կպարզվի։ Լավ ժամանակ է ակումբներ, դիսկոտեկներ, երեկույթներ այցելելու համար։ Եթե երեխաներ ունեք, ապա նրանք կարող են ձեզ գոհացնել իրենց ակադեմիական հաջողություններով: Որպես շնորհակալություն, երեխային տարեք թատրոն կամ կրկես, նրա համար հաճելի ու հիշարժան բան արեք։

Շաբաթվա վերջում պետք է հոգ տանել ձեր առողջության մասին, ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Կույս

Շաբաթվա սկզբին Կույսերը կարող են անհարություններ ունենալ ընտանիքում։ Սա հատկապես ճիշտ է նրանց համար, ովքեր ապրում են իրենց ծնողների կամ տատիկ-պապիկների հետ նույն բնակելի տարածքում: Այժմ կոնֆլիկտները կարող են բռնկվել ցանկացած պատճառով: Իրավիճակը չսրելու համար այս շրջանում ավելի լավ է չսկսել վերանորոգման կամ ընդհանուր մաքրման աշխատանքներ։

Շաբաթվա կեսին ընտանեկան կյանքում բոլոր հակասությունները հաջողությամբ կհարթվեն, կգա ուրախության, խաղաղության ու ներդաշնակության ժամանակը։ Այս ընթացքում կարող եք քննարկել ամենահրատապ հարցերը՝ օրինակ՝ գույքի ժառանգության։

Շաբաթվա վերջը հիանալի ժամանակ է սիրավեպի և գործընկերային հարաբերությունների համար: Նրանք, ովքեր վերջերս են սկսել հանդիպել, հավանաբար կլսեն սիրո խոստովանություններ և շատ հաճելի անակնկալներ կստանան:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Կշեռք

Կշեռքների համար շաբաթվա սկիզբը բավականին բուռն կլինի։ Ընկերները, ծանոթները կամ հարազատները կարող են ձեզ ներքաշել իրենց գործերի մեջ, ինչի պատճառով ժամանակ չի լինի կանգ առնելու և մտածելու ձեր գործերի ու կարիքների մասին: Այս պահին ավելի լավ է զերծ մնալ նոր ծանոթություններից. դրանք միայն կշեղեն ուշադրությունն իսկապես կարևոր հարցեր լուծելուց։

Շաբաթվա կեսին ամուսնական հարաբերություններին, ամենայն հավանականությամբ, սպասում է զգացմունքների թարմացման շրջան։ Սիրելի մարդը կբացվի անսովոր կողմից, որը հաճելիորեն կզարմացնի ձեզ։ Այժմ դուք կարող եք ճանապարհորդել ձեր ամուսնական զուգընկերոջ հետ՝ այցելել հարազատներին և ընդհանուր ընկերներին:

Շաբաթվա վերջում աստղերը խորհուրդ են տալիս սկսել տան բարեկարգման ու վերակառուցման աշխատանքներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Կարիճ

Կարիճները շաբաթվա սկզբին, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն նյութական հարցերով զբաղվել։ Ամանորյա տոների նախաշեմին շատ գնումներ կան, ուստի փողի հարցը կարող է մի փոքր նյարդայնացնել։

Սակայն արդեն շաբաթվա կեսին ֆինանսական խնդիրները հաջողությամբ կլուծվեն։ Այս շրջանում դուք կկարողանաք ցուցադրել ձեր լավագույն գործնական հմտությունները, կարողություններն ու փորձը։ Տոներից առաջ մի մոռացեք ինքներդ ձեզ նվեր մատուցել, օրինակ՝ գնել զարդ կամ բջջային հեռախոս, որի մասին վաղուց էիք երազում։

Շաբաթվա վերջում հնարավոր է, որ ձեզ հետաքրքիր ճամփորդության հրավիրեն։ Ամուսնացած Կարիճներին խորհուրդ է տրվում իրենց երեխային տանել տիկնիկային թատրոն կամ կրկես:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ շաբաթվա սկզբին կարող են վատթարանալ ամուսնական հարաբերությունները։ Հնարավոր է՝ ձեզ դուր չգա, որ զուգընկերն իրեն չափազանց ինքնուրույն է պահում և բավարար ուշադրություն չի դարձնում ձեզ։ Ձեր քննադատությունները նույնքան ուժեղ արձագանք կառաջացնեն: Արդյունքում կսկսվի վիճաբանություն, որից կարելի էր խուսափել երկու կողմից զուսպ պահվածքով։

Շաբաթվա կեսին ձեր կերպարը փոխելու ցանկությունը կարող է մեծանալ, ուստի չորեքշաբթի և հինգշաբթի պետք է անցկացնել գեղեցկության և նորաձեւության սրահներում։ Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը կուղղվի դեպի ձեզ։

Շաբաթվա վերջում ժամանակն է գնելու ինչ-որ բան ձեր տունը զարդարելու համար, օրինակ՝ ամանորյա զարդեր և տոնածառ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Այծեղջյուր

Շաբաթվա սկզբին աստղերը Այծեղջյուրներին խստորեն խորհուրդ են տալիս հոգ տանել իրենց առողջության մասին։ Այժմ մրսածության և վիրուսային վարակների հավանականությունը մեծանում է, և որոշ քրոնիկ հիվանդություններ նույնպես կարող են հիշեցնել իրենց մասին։ Նման դեպքերում նպատակահարմար է պահպանել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները։

Շաբաթվա կեսին ժամանակ գտեք մենակ մնալու համար։ Հանգիստ և խաղաղ միջավայրում կարող եք հասնել հոգեկան հանգստության և վերանայել անցյալի որոշ իրադարձություններ: Հարմար ժամանակ է նաև տնային գործերով զբաղվելու համար։

Շաբաթվա վերջում չեն բացառվում լավ լուրեր ընկերներից ու հարազատներից։ Հնարավորություն կա ծանոթանալու անսովոր ստեղծագործ մարդու հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Ջրհոս

Ջրհոսներին շաբաթվա սկզբին աստղերը խորհուրդ չեն տալիս այցելել ժամանցի վայրեր՝ գիշերային ակումբներ, դիսկոտեկներ։ Այս պահին դուք ինքներդ ձեզ չեք տիրապետի եւ կարող եք տհաճ պատմության մեջ ընկնել։ Ամուսնացած Ջրհոսները պետք է ավելի ուշադիր հետևեն իրենց երեխայի պահվածքին. հնարավոր է նա մի արարք է գործել, որը զգուշորեն թաքցնում է ձեզնից:

Շաբաթվա կեսին ձեզ կարող են հրավիրել ընկերական խնջույքի կամ կորպորատիվ հանդիպման։ Համաձայնվե՜ք։ Ամենայն հավանականությամբ, դուք կզվարճանաք և շատ նոր հաճելի փորձառություններ կստանաք: Ճամփորդության մեկնողները պետք է պատրաստ լինեն ռոմանտիկ ծանոթության։

Ցանկալի է շաբաթվա վերջն անցկացնել ինչ-որ հանգիստ, ամայի վայրում՝ եռուզեռից հեռու։ Այնտեղ դուք կարող եք հավասարակշռության բերել ձեր հոգեվիճակը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը․ Ձկներ

Ձկներին շաբաթվա սկզբին աստղերը խորհուրդ են տալիս չծանրաբեռնել իրենց գործերով ու հոգսերով։ Ճիշտ գնահատեք ձեր ուժեղ կողմերն ու հնարավորությունները։ Հավանական է, որ ամանորյա տոների նախաշեմին անհասանելի նպատակ դնեք ձեր առջեւ, բայց ուժերի գերլարումով անգամ կփորձեք հասնել դրան։ Ավելի լավ է ամեն ինչ չհասցնել ֆանատիզմի։

Շաբաթվա կեսին արտաքին հանգամանքները կնպաստեն ձեր ցանկությունների իրականացմանը։ Ձեզ կարող են առաջխաղացում կամ աշխատավարձի բարձրացում առաջարկել: Հարմար ժամանակ է նաև էլեկտրոնային սարքավորումներ գնելու համար՝ նոութբուք, պլանշետ կամ բջջային հեռախոս։

Շաբաթվա վերջն արժե անցկացնել ընկերների հետ։ Եթե ցանկություններ պահեք, ապա դրանցից մի քանիսը կարող են իրականանալ հանգստյան օրերին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3291 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 23-29-ը 2024 թ․

23.12.2024
Աստղերը հաստատում են՝ ամանորյա տոներից առաջ վերջին արարը կանցնի առանց լուրջ ցնցումների։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 16-22-ը 2024 թ․

16.12.2024
Վերջապե՜ս։ Մերկուրիի նահանջի շրջանն ավարտվել է, և այժմ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ճիշտ է, ոչ բոլորի համար և ոչ անմիջապես, բայց եկեք ամեն ինչի մասին խոսենք հերթով:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2024 թ․

09.12.2024
Մերկուրիի նահանջի վերջին շաբաթն է, և այս երկնային թափառաշրջիկը կկատաղի: Հետևաբար, մենք կուտակում ենք համբերություն և նախուտեստներ՝ սթրեսից ազատվելու համար

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 2–8-ը 2024 թ․

02.12.2024
Նահանջող Մերկուրին շարունակում է դանդաղեցնել մեր բազմաթիվ գործեր, սակայն նրա ազդեցությունն աստիճանաբար թուլանում է:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը 2024 թ․

25.11.2024
Կենդանակերպի նշաններից շատերին հանգիստ շաբաթ է սպասվում, ինչը թույլ կտա ուժ ու էներգիա խնայել ոչ այնքան հեշտ տարվա վերջի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 18-24-ը 2024 թ․

18.11.2024
Այս շաբաթ սպասվում են հետաքրքիր և հագեցած իրադարձություններ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ մեր նպատակները և զարգացնել ռազմավարական մտածողությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-12-2024 12:07
Դիքսոն Հենդշոուն իր կյանքի մեծ մասը իրեն մինուճար զավակ էր համարում։ Բայց որդեգրվելուց տասնամյակներ անց 75-ամյա տղամարդն իմացավ, որ մի քանի քույր ու եղբայր ունի, որոնց հետ ծանոթացել է հենց տոների ժամանակ: Հենդշոուն հանդիպել է իր ավելի քան 50 հարազատների հետ, որոնց գոյության մասին մինչև այս տարվա սկիզբը չգիտեր, պատմել է նա CNN-ին: Հանդիպումը զարմիկների և նրանց երեխաների հետ հաճելի անակնկալ էր Հանդշոուի համար, որն իր որդեգրողների միակ զավակն էր և սեփական երեխաներ չունի:
27-12-2024 11:50
Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդի առթիվ քույր Քլոե Քարդաշյանից շլացուցիչ սկուտեր է ստացել։ Քլոեն նրան գլամուրային սկուտեր է նվիրել՝ զարդարված rhinestones-ով։ Քիմը Instagram Stories-ում հրապարակել է իր նվերի տեսանյութը։
27-12-2024 10:43
29-ամյա Դուա Լիպան Սուրբ Ծննդյան օրն ամուսնության առաջարկ է ստացել իր սիրելիից՝ դերասան Կալում Թերներից։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով զույգի շրջապատին։ Սոցցանցերում երգչուհու նոր լուսանկարներում նրանք նկատել են նաև մեծ քարով մատանի, որը համարվում էր այժմ արդեն փեսայի նվերը։
27-12-2024 03:07
42–ամյա Սվետլանա Ուստինովան առաջին անգամ մայր է դարձել։ Սովորաբար դերասանուհին իր անձնական կյանքը հեռու է պահում հետաքրքրասեր հայացքներից։ Հետևաբար, երեխայի ծննդյան մասին լուրը հաճելի ցնցում էր աստղի բաժանորդների համար: Ուստինովայի ամուսինը՝ պրոդյուսեր Իլյա Ստյուարտը, նույնպես չի թաքցրել իր երջանկությունը։
26-12-2024 14:11
Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սուրբծննդյան տոնի առթիվ Ջորջինա Ռոդրիգեսից նվեր է ստացել Rolls-Royce Dawn կաբրիոլետ, որի գինը սկսվում է 359 հազար դոլարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.12.2024
Դիտվել է 857 անգամ
21.12.2024
Դիտվել է 620 անգամ
24.12.2024
Դիտվել է 438 անգամ
25.12.2024
Դիտվել է 346 անգամ
26.12.2024
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster