Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 12-18-ը 2022 թ

12.12.2022

Այս շաբաթվա առաջին կեսին չպետք է չափազանց շատ վստահել ստացված լուրերին ու ցանկացած այլ տեղեկատվության։ Հնարավոր է, որ դուք ինչ-որ բան սխալ մեկնաբանեք կամ դիտավորյալ կեղծ տվյալներ ստանաք:

Փաստաթղթերի հետ աշխատելիս զգույշ եղեք: Այս ընթացքում ավելի լավ է լիովին հրաժարվել կարեւոր պայմանագրեր կնքելուց։ Շփման մեջ խորհուրդ է տրվում ավելի շատ հմայք դրսևորել։ Սա կօգնի ձեզ գրավել հետաքրքիր և համակրելի մարդկանց։

Շաբաթվա երկրորդ կեսը կարող է բազմաթիվ նոր հետաքրքիր գաղափարներ ու ծրագրեր բերել։ Սա լավ ժամանակ է ստեղծագործելու համար: Ցանկացած գաղափար այժմ պետք է գրվի, որպեսզի չմոռացվի:

Հանգստյան օրերին աշխատեք խանդի պատճառներ չտալ ձեր զուգընկերոջը։ Կասկածները, գաղտնիքներն ու սուտն այժմ հեշտությամբ կարող են ոչնչացնել սիրային հարաբերությունները: Այս շրջանում անցանկալի են նաև նոր ծանոթությունները. ձեզ համար հեշտ չի լինի հասկանալ նոր մարդուն, ինչը հետագայում կհանգեցնի հիասթափության։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Խոյ

Խոյերին շաբաթվա առաջին կեսին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ ճամփորդություններից, հատկապես նավարկություններից և ծովային հանգստի այլ ձևերից։ Այս օրերին դուք վատ կկողմնորոշվեք տարածության մեջ, այնպես որ կարող եք մոլորվել։ Մեծ է նաև ջրում և քիմիական նյութերի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացվող վնասվածքների ռիսկը։ Ավելի լավ է ճամփորդությունը տեղափոխել շաբաթվա երկրորդ կեսին։ Ձեր ինտելեկտուալ կարողություններն այս ժամանակահատվածում կբարձրանան, ինչը դրականորեն կանդրադառնա ձեր ուսման վրա։

Այս օրերին կարող եք զբաղվել ինքնազարգացմամբ, ընդլայնել ձեր մտահորիզոնը, լրացնել գիտելիքների բացերը։ Կիրակին անբարենպաստ է ճամփորդությունների ընթացքում ռոմանտիկ ծանոթությունների համար՝ դուք կարող եք դառնալ խաբեության կամ սեփական մոլորությունների զոհ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Ցուլ

Ցուլերը շաբաթվա առաջին կեսին չպետք է շատ ծանրբեռնվեն մարզասրահներում և ֆիթնես ակումբներում, ինչպես նաև այցելեն սաունա, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ձեր ինքնազգացողության վրա։ Վատ ժամանակ է դիսկոտեկներ, ակումբներ և ընկերական երեկույթներ այցելելու համար: Զերծ մնացեք ալկոհոլ օգտագործելուց. կարող եք որոշ ժամանակով կորցնել ձեր վարքի վերահսկողությունը, ինչը կհանգեցնի կոնֆլիկտի։

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է հոգեբանություն և էզոթերիզմ ուսումնասիրելու, հետազոտություններ կատարելու, ինչպես նաև ֆինանսական փոխառությունների հետ կապված հարցեր լուծելու համար։ Միգուցե դուք կիմանաք տեղեկություններ, որոնք նախկինում խնամքով թաքցվել են ձեզանից:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Երկվորյակ

Երկվորյակների հետ հիմնական իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կպտտվեն գործընկերային հարաբերությունների շուրջ: Շաբաթվա առաջին կեսը կարող է ձեզ ստիպել կասկածի տակ առնել ձեր ամուսնական զուգընկերոջ ազնվությունն ու հավատարմությունը: Միգուցե սիրելիի պահվածքը ձեզ տարօրինակ և, հետևաբար, կասկածելի թվա։ Իրավիճակը հասկանալու և պարզաբանելու փորձերը կարող են միայն ավելի շփոթեցնել ձեզ:

Ինչ վերաբերում է մասնագիտական գործունեությանը, ապա այս օրերը կարող են կապված լինել գործընկերային բիզնեսում խաբեության ու պայմանավորվածությունների խախտման հետ։

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ է։ Այս ընթացքում կարող եք ձեր սիրելիի հետ այցելել, ներկա գտնվել ժամանցային միջոցառումների, հանդիպել ընդհանուր ընկերների հետ։ Կիրակի օրը վերահսկեք ձեր խոսքերն ու արարքները. կարող եք չափից դուրս եսասեր դառնալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Խեցգետին

Շաբաթվա առաջին կեսը լարված կլինի այն Խեցգետինների համար, ովքեր ստորադաս դիրքեր են զբաղեցնում ու շատ ժամանակ են հատկացնում աշխատանքին։ Հնարավոր է, որ հաճախ սխալներ թույլ տաք, ոչ ճիշտ որոշումներ կայացնեք։ Բիզնեսում անախորժությունները կհանգեցնեն առօրյա կյանքում խնդիրների։ Ամենայն հավանականությամբ տունը մաքրելու կամ ուտելիք պատրաստելու նվազագույն ցանկություն էլ չեք ունենա։ Այժմ կարևոր է հստակ պլանավորել ձեր ամեն օրը և հավատարիմ մնալ այդ ժամանակացույցին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել անախորժություններից: Մի մոռացեք ձեր առողջության կանխարգելիչ խնամքի մասին։

Շաբաթվա երկրորդ կեսը կապված կլինի էներգիայի նոր ալիքի հետ, այնպես որ կարող եք արագ գլուխ հանել բոլոր հարցերից։ Կիրակի օրը ձեռնպահ մնացեք ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց. այժմ դա սովորականից ավելի կազդի ձեր վրա։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Առյուծ

Ռոմանտիկ հարաբերությունների մեջ գտնվող Առյուծների համար այս շաբաթը երկիմաստ կլինի։ Առաջին կեսին ձեզ կարող է տանջել խանդը, կթվա, թե ձեր սիրելին այնքան էլ անկեղծ չէ ձեզ հետ և ինչ-որ բան թաքցնում է։ Սակայն ձեր կարծիքով տարօրինակ վարքագծի պատճառը պարզելու փորձը դժվար, թե արդյունքի հանգեցնի և միայն ավելի կխառնի իրավիճակը։ Եթե երեխա ունեք, ուշադիր հետևեք նրա վարքագծին. գուցե նա սկսի խաբել ձեզ որոշ հարցերում:

Շաբաթվա երկրորդ կեսը սիրահարված Առյուծներին կուրախացնի անակնկալներով, նվերներով և անձնական կյանքի ցանկացած հարցի հաջող լուծումով։ Բարենպաստ ժամանակ է ժամանցի, հոբբիների, ընկերների ու հարազատների հետ հանդիպումների համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Կույս

Կույսերի համար այս շաբաթ առաջին տեղում կլինի տան, ընտանիքի, մտերիմների հետ հարաբերությունների թեման։ Երկուշաբթիից չորեքշաբթի ավելի լավ է չսկսել տան ընդհանուր մաքրում կամ կահույքի վերադասավորում։ Սենյակների խառնաշփոթը և քաոսը կարող են կոնֆլիկտային իրավիճակների պատճառ դառնալ: Բացի այդ, հենց այս օրերին է, որ տան կենցաղային տեխնիկան հաճախ կարող է կոտրվել:

Շաբաթվա երկրորդ կեսը նպաստավոր կլինի ժամանակակից կենցաղային տեխնիկայի, տարբեր էլեկտրոնիկայի ու գաջեթների ձեռքբերման համար։ Հարմար շրջան է բնակարանում անվտնգության համակարգ տեղադրելու համար։ Կիրակի օրը ձեռնպահ մնացեք հյուրեր ընդունելուց, որպեսզի ակամա չդառնաք կոնֆլիկտի նախաձեռնողը։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Կշեռք

Շաբաթվա առաջին կեսին աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ շփվել ուրիշների, հատկապես՝ հարեւանների ու հեռավոր հարազատների հետ։ Բացի այդ, սա լավագույն ժամանակը չէ նոր ծանոթությունների, սիրային ժամադրության և կարճատև ճանապարհորդությունների համար։ Այս օրերին դուք, ամենայն հավանականությամբ, շատ շեղված և անուշադիր կլինեք մարդկանց նկատմամբ, զրույցներում կարող եք սխալ ընկալել այս կամ այն տեղեկությունը և կեղծ եզրակացություններ անել։ Հնարավորության դեպքում խուսափեք բամբասանքներից, քննադատական արտահայտություններ մի արեք մարդկանց հասցեին, այլապես փորձանքից չեք խուսափի։

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է ամուսնական զուգընկերոջ հետ շփման և ձեր հարաբերություններում բոլոր վիճելի հարցերի պարզաբանման համար։ Հնարավոր է սիրելիի հետ միասին ճանապարհորդել՝ այցելել հարազատներին։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Կարիճ

Շաբաթվա առաջին կեսին աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել փողային հարցերում։ Այժմ ձեզ կարող է բնորոշ լինել անզգույշությունը, մոռացկոտությունը, ինչը կմեծացնի ֆինանսական կորուստների վտանգը։ Զգուշացեք խաբեբաներից, մի ենթարկվեք բարձր եկամտաբեր ֆոնդերում ներդրումներ կատարելու հորդորներին և մի մասնակցեք մոլախաղերին:

Շաբաթվա երկրորդ կեսը, ընդհակառակը, բացառիկ լավ կընթանա՝ գործնական ու ֆինանսական հարցերը կարգի բերելու առումով։ Սա ճիշտ ժամանակն է էկզոտիկ կենդանիների, թռչունների և նման կարգի այլ գնումներ կատարելու համար, որոնք անհրաժեշտ են ձեր ընտանի կենդանիներին կերակրելու և խնամելու համար:

Կիրակի օրը կարող է կապված լինել ռոմանտիկ հարաբերությունների վատթարացման հետ։ Այդ օրն ավելի լավ է ձեռնպահ մնաք սիրելիի համար նվերներ գնելուց՝ դժվար թե նրան դուր գա ձեր ընտրությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Աղեղնավոր

Աղեղնավորները շաբաթվա առաջին կեսին կարող են ընտանիքում կորցնել փոխըմբռնումը։ Նախքան որևէ նախաձեռնություն ձեռնարկելը, խորհրդակցեք մտերիմների հետ։ Եթե հարազատները դեմ են դրան, պետք չէ պնդել։ Այս օրերին դուք կարող եք հայտնվել ձեր սեփական մոլորությունների թակարդում, իսկ արտաքին կարծիքը կօգնի ձեզ խուսափել սխալներից:

Շաբաթվա երկրորդ կեսը կապված կլինի ստեղծագործականության բարձրացման հետ։ Ամուսնացած Աղեղնավորներն այս ժամանակահատվածում կբարելավեն հարաբերությունները երեխաների հետ։ Արժե ձեր երեխայի համար ինչ-որ հիշարժան բան անել՝ օրինակ՝ տարեք նրան աստղադիտարան, թանգարան կամ կրկես։

Կիրակի օրն ավելի լավ է ձեռնպահ մնաք ձեր տանը հյուրեր ընդունելուց՝ վեճերի վտանգ կա բառացիորեն ոչինչի պատճառով։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Այծեղջյուր

Շաբաթվա առաջին կեսին Այծեղջյուրները կարող են խնդիրներ ունենալ՝ կապված իրենց հեղինակությունը վարկաբեկող ասեկոսեների հայտնվելու հետ։ Փորձեք զերծ մնալ ավելորդ խոսակցություններից և շփումներից։ Հատկապես անցանկալի է անկեղծ լինել ձեր անձնական կյանքի մասին անծանոթների կամ քիչ հայտնի մարդկանց հետ:

Շաբաթվա երկրորդ կեսը նպաստավոր կլինի ընտանիքի հետ հանգիստ և չափավորված ժամանցի համար: Հարմար պահ է կենցաղային փոքր հարցեր լուծելու, ինչպես նաև հանգստանալու համար։ Մինչդեռ կիրակի օրը պետք է զերծ մնալ քաղաքից դուրս ուղևորություններից։ Անցանկալի է նաև համաձայնել հանդիպման մի մարդու, ում հետ նախկինում շփվել եք միայն ինտերնետի միջոցով։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը. Ջրհոս

Ջրհոսները շաբաթվա առաջին կեսին կարող են թյուրիմացություններ ունենալ ընկերներից մեկի կամ ընկերուհու հետ։ Դուք չպետք է խնդրեք նրանց պարտք տրամադրել, քանի որ ֆինանսական հարցն է, որը կարող է խնդիր դառնալ ձեր հարաբերություններում: Ձեռնպահ մնացեք նաև մոլախաղերի և զվարճանքի ակումբներ այցելելուց, իսկ, եթե գնում եք այնտեղ, ձեզ հետ շատ կանխիկ գումար մի վերցրեք. կարող եք կորցնել այն:

Շաբաթվա երկրորդ կեսը բարեհաջող է ճամփորդությունների, շփման ու նոր ծանոթությունների համար։ Մինչդեռ կիրակի օրը խորհուրդ է տրվում հանգստանալ տանը, միայնակ կամ մտերիմ ընտանեկան շրջապատում։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-18-ը․ Ձկներ

Ձկներին շաբաթվա առաջին կեսին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ կարիերայի և մտերիմների հետ հարաբերությունների հետ կապված կարևոր որոշումներ կայացնելուց։ Դժվար թե դուք հստակ պատկերացնեք ձեր նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև ձեր դրանց հասնելու ուղիները: Ուստի ավելի լավ է ոչինչ չանել, քան սխալվել, իսկ հետո երկար ժամանակ ուղղել։

Սպասեք շաբաթվա երկրորդ կեսին, երբ արտաքին հանգամանքները փոխվեն ու ձեր առջեւ պատրաստի լուծումներ կհայտնվեն։ Եթե վաղուց եք երազել նոր բջջային հեռախոս գնելու մասին, ապա հինգշաբթիից շաբաթ ընկած ժամանակահատվածն ամենահաջողը կլինի։ Հարմար պահ է նաև ցանկացած նյութական հարց կարգավորելու համար։ Կիրակի օրը զերծ մնացեք կարեւոր գործերից, վեճի մեջ մի մտեք ծնողների հետ։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6267 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 912 անգամ
01.05.2026
Դիտվել է 784 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster