Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձևություն է մտել քթի վառ դիմահարդարումը

30.11.2022

Քթի կամուրջը նկարելու գաղափարը ծագել է պոդիումներից. այս տարի քթի շպարով մոդելներ կարելի էր տեսնել Chet Lo-ի և Deviate-ի ցուցադրությունների ժամանակ։ Գաղափարը շատ սիրվեց հայտնի բլոգերների կողմից, որոնք անմիջապես լուսաբանեցին այն TikTok-ում։ Աստղերը ևս անտարբեր չմնացին. դիմահարդարումը, որը սահմանակից է համարձակ արվեստին, ցուցադրեցին Հանթեր Շաֆերը և Էմմա Քորինը:

Թրենդը հիմնված է ինքնարտահայտման վրա. քթի կամուրջը դառնում է մի տեսակ կտավ, որի վրա կարելի է պատկերել այն ամենը, ինչ ցանկանում է նրա տերը: Ոմանք հագուստի գույնին համապատասխան ներկեր են ընտրում, մյուսները փայլեր են քսում (հատկապես Ամանորից առաջ), մյուսները ձյան փաթիլներ կամ աստղեր են նկարում։ Այստեղ չկան խիստ սահմանափակումներ, բացառությամբ սեփական երևակայության։

600x400

Դիմահարդարները նոր տրենդի ի հայտ գալը կապում են համաշխարհային փոփ մշակույթի մեջ փերիների և թիթեռների ժողովրդականության հետ։ Քթի կամրջի դիմահարդարումը պարզապես նման է այս արարածների բաց թեւերին։ Արտաքինի ֆանտաստիկ մոտիվներն այսօր գտնվում են հանրաճանաչության գագաթնակետին, այստեղից էլ՝ աչքերի միջև ընկած հատվածին մի քանի վառ գույներ կամ մի քանի փայլ ավելացնելու ցանկությունը: Օրինակ, մինչև վերջերս մեծ տարածում էր գտել «վամպիրի մաշկը»․ այս անսովոր դիմահարդարման սիրահարները ոգեշնչվում էին «Մթնշաղ»-ի հերոսներից։

600x400

Թրենդային լինելու համար պետք չէ որևէ առանձնահատուկ բան գնել։ Բավական է միայն ստվերներ վերցնել կամ կարմրաներկ։ Եթե դուք նոր եք այս ոճում, սկսեք մի փոքր փոայլող միջոցից. սրանով ավելի հեշտ է աշխատել, այն ավելի ներողամիտ է սխալների նկատմամբ և անփույթ տեսք չի ունենա: Որպես հիմք կարող եք օգտագործել կրեմային ստվերները, իսկ վերևում ավելացնել չոր ստվերներ։ Փորձ ձեռք բերելով՝ դուք կարող եք ուժգնացնել պայծառությունը կամ նույնիսկ օմբրեի նման մի բան անել՝ տեխնիկա, երբ մի գույնը սահուն կերպով անցնում է մյուսին: Պարզապես մի չարաշահեք մուգ գույնը, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում ծանր հայացք ունենալ։

600x400

Մի մոռացեք, որ նման անսովոր դիմահարդարումը կընդգծի մաշկի բոլոր թերությունները, ներառյալ սև կետերը և աչքերի տակ կապտուկները: Զգուշորեն թաքցրեք դրանք քողարկիչով։ Իսկ պեպեններ ունեցողները պետք չէ շատ անհանգստանան. նրանք միայն այդ ֆանտազիան կավելացնեն նոր թրենդին և շատ գեղեցիկ տեսք կունենան:

600x400

Որպեսզի ձեր քթի դիմահարդարումն իսկապես փայլի և գրավի ուրիշների ուշադրությունը, դեմքի վրա նվազագույնի հասցրեք մնացած միջողները՝ հրաժարվեք սևաներկից, ստվերաներկից և շրթներկից: Պարզապես մի փոքր փայլ քսեք շուրթերին, և վերջ:

600x400

Աղբյուր' LADYNEWS.am

 

Դիտվել է 5809 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

4 կարճ սանրվածք, որոնք նորաձև կլինեն 2026 թվականին

23.01.2026
Նոր տարվա սկզբին միշտ ցանկանում ես ազատվել ավելորդ բաներից և թարմություն մտցնել. իսկ ինչպե՞ս եք նայում նոր, թարմ կերպար ունենալու գաղափարին։

Cloud Dancer մուշտակը 2026 թվականի ձմռան ամենաշքեղ թրենդն է

16.01.2026
Եթե մեկ տարի առաջ ձմռան երկրորդ կեսի համար լավագույն ընտրությունը համարվում էր վառ և փափուկ մուշտակը, ապա այս տարի նորաձևության սիրահարները որոշել են 2026 թվականի գլխավոր գույնի մորթի կրել։

Pantone-ը Cloud Dancer սպիտակը ընտրել է որպես 2026 թվականի գույն

10.12.2025
Pantone գույնի ամերիկյան ինստիտուտը 2026 թվականի երանգ է հայտարարել Cloud Dancer-ը՝ PANTONE 11-4201 կոդով սպիտակը՝ որպես նորացման և միասնության խորհրդանիշ։

5 իր, որոնք շքեղություն են հաղորդում ձմեռային կերպարին 

28.11.2025
Շատերը կարծում են, որ ձմեռը տարվա ամենաոճային եղանակը չէ, բայց նույնիսկ ցրտին կարելի է նրբագեղ տեսք ունենալ՝ առանց շատ գումար ծախսելու։

Հայտնի է շարֆերին նորաձև փոխարինողը

05.11.2025
Այս աքսեսուարն արդեն ներառվել է Saint Laurent-ի, Gucci-ի, Miu Miu-ի և Valentino-ի հավաքածուներում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-02-2026 11:03
Փետրվարի 17-ը բազմաթիվ երկրներում  նշվում է որպես Կաղամբի համաշխարհային օր: Սա լավ առիթ է հիշելու այս բանջարեղենը՝ հարուստ պատմությամբ և առօրյա օգտագործման հսկայական ներուժով: Կաղամբը մշակվել է դեռևս Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում:
17-02-2026 10:46
Իտալիայում ընթացող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը նշանավորվել են բացառիկ պատմական ձեռքբերմամբ։ Օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ նույն ձմեռային խաղերի շրջանակում մրցասպարեզ են դուրս եկել մայր և որդի։ Այս յուրօրինակ ռեկորդի հեղինակներն են Մեքսիկան ներկայացնող 46-ամյա լեռնադահուկորդ Սառա Շլեպերը (ծագումով՝ ԱՄՆ-ից) և նրա 18-ամյա որդին՝ Լասե Գախիոլան։Մարզական ծրագրի շրջանակում Շլեպերը մասնակցել է գերհսկա ոլորավայրէջքի (չի հաղթահարել որակավորման փուլը) և հսկա ոլորավայրէջքի մրցումներին։ Նրա որդին՝ Լասե Գախիոլան, հանդես է եկել հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք (սլալոմ) մրցաձևերում։
17-02-2026 10:33
Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։ Գեղասահքի սպորտային զույգերի ազատ ծրագրում գեղասահորդները մասնակցեցին երկրորդ ենթախմբում: Հայաստանի օլիմպիական զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց 114. 39 միավոր: Կարինա Ակոպովան երկու պտույտների ժամանակ ձախողեց: Մրցավարները տեխնիկան գնահատեցին 59.88 միավոր, բարդությունը՝ 55.51 միավոր: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին ճապոնացիներ Ռիկու Միուրան եւ Ռյուտի Կիհարան՝ 231,24 միավոր։
17-02-2026 02:52
Նաոմի Ուոթսը ներկա է գտնվել Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում կայացած Khaite-ի ցուցադրությանը, որին մասնակցել է նաև նրա 17-ամյա որդին՝ Քայը։ 57-ամյա դերասանուհին ներկայացել է մերկ կուրծքը ցուցադրող սև զգեստով և մոխրագույն վերարկուով։ Նա կերպարը լրացրել է արևային ակնոցներով և կարմիր շրթներկով։
17-02-2026 02:37
Իննամյա լեհ Թեոդոր Զայդերը Գդանսկում անցկացվող Գդանսկի արագության խորանարդի լիգայի մրցույթի ժամանակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ Ռուբիկի խորանարդը (Rubik's Cube, 1974 թվականին հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկի ստեղծած եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ -խմբ.) հավաքելով 2,766 վայրկյանում, գրում է Euronews-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.02.2026
Դիտվել է 857 անգամ
12.02.2026
Դիտվել է 430 անգամ
11.02.2026
Դիտվել է 422 անգամ
13.02.2026
Դիտվել է 402 անգամ
17.02.2026
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster