Բելլա Հադիդը ճանաչվել է մոլորակի ամենաոճային մարդ
26.11.2022
Սուպերմոդել Բելլա Հադիդը GQ ամսագրի կողմից ճանաչվել է մոլորակի ամենաոճային մարդ։ Համապատասխան հոդվածը հայտնվել է հրատարակության կայքում։
Հադիդը գլխավորել է GQ-ի՝ մոլորակի ամենաոճային մարդկանց ցուցակը։ Նշվում է, որ 26-ամյա սուպերմոդելն այն քչերից է, ով կարող է ամեն ինչ կրել և ոճային տեսք ունենալ։ Սակայն, ըստ լրագրողների, Բելային ամենաշատը սազում են տղամարդկանց հավաքածուներից իրերը։
«Հադիդը տղամարդկանց հագուստով ավելի լավ տեսք ունի, քան տղամարդկանց մեծ մասը»,- ասվում է հոդվածում։
Վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաև Թիմոթի Շալամետը, Tyler-ը, the Creator-ը, Հարի Սթայլսը, Զենդայան, Քիդ Քադին, Ջասթին Բիբերը, Lil Nas X-ը, Էմմա Քորինը, Չոն Հո Յոն, Լյուիս Համիլթոնը, Քիմ Քարդաշյանը, Օսթին Բաթլերը, Զոյա Կրավիցը, Յասմին Ֆիննին, G-Dragon-ն, Ադամ Սենդլերը, Ջեյդեն Սմիթը, Էվան Մոքը, Լեյքիթ Սթենֆիլդը, Դանիել Կալույան, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, Ֆլորենս Պյուն, Էլիոթ Փեյջը, Բրետ Գելմանը, Lizzo-ն, Դուա Լիպան, Թոմաս Դոհերթին և Քրիս Փայնը:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 3033 անգամ
Читать на русском
|