Զգեստապահարանի 6 իր, որոնք վնասակար են ձեր առողջությանը
25.11.2022
Նորաձևության միտումները միշտ չէ, որ անվտանգ են. նորաձևության աշխարհը երբեմն առաջարկում է հագուստ, կոշիկ և աքսեսուարներ, որոնք նույնիսկ կարող են վնասել ձեր առողջությանը: Մենք ընտրել ենք զգեստապահարանի 6 նորաձև իր, որոնք բացառվում են՝ սեփական առողջությանը չվնասելու համար:
1. ՆԵՂ ՋԻՆՍ / ԲԱՐՁՐ ԳՈՏԻՈՎ ՋԻՆՍ
Մասնագետներն ապացուցել են, որ նեղ ջինսերը, չափազանց կիպ մոդելները, բարձր գոտկատեղով և կիպ գոտիով ջինսերը բացասաբար են անդրադառնում կոնքի շրջանի օրգաններում արյան շրջանառության և, որպես հետևանք, կանանց վերարտադրողական համակարգի վրա։
2. ԱՆՀԱՐՄԱՐ ԿՈՇԻԿՆԵՐ
Չափազանց բարձր կրունկներով կամ խիստ կիպ կոշիկները կարող են առաջացնել հիվանդություններ՝ սկսած հարթաթաթությունից մինչև ոտնաթաթի դեֆորմացիա, որը կարող է շտկվել վիրահատության միջոցով: Հետեւաբար, դուք պետք է հնարավորինս ուշադիր մոտենաք կոշիկների ընտրությանը.
• հարմարավետ ներդիր, որն ընդունում է ոտքի ձևը, • կրունկի կամ ներբանի հարմարավետ երկարություն,
• կոշիկները չպետք է սեղմվեն ո՛չ մատների հատվածում, ո՛չ ոտքի երկայնքով։
Պետք չէ նեղ կոշիկներ գնել՝ հույս ունենալով, որ կկարողանաք «կոտրել» դրանք. ավելի լավ է անմիջապես ընտրել հարմարավետ մոդել:
3. Ձգող ներքնազգեստ
Կանայք հաճախ ցանկանում օգտագործել շտկող, նիհարեցնող ներքնազգեստ, որպեսզի ընդգծեն ներդաշնակությունը, թաքցնեն խնդրահարույց հատվածները և կրել նույն զգեստը՝ մեկ չափս փոքր: Այնուամենայնիվ, կիպ ներքնազգեստը կարող է վտանգավոր լինել՝ դրանք վատացնում են արյան շրջանառությունը և վատ են ազդում անոթների վրա։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս ամենօրյա նման ներքնազգեստ կրել։
4. ՍԹՐԻՆԳ
Յուրաքանչյուր աղջիկ լսել է սթրինգի վտանգի մասին։ Ժամանակին վարտիքի այս մոդելը շատ տարածված էր, սակայն գինեկոլոգները նշել են, որ դրանք վտանգավոր են կանացի միկրոֆլորայի համար։ Ամեն օր սթրինգ կրելն անառողջ սովորություն է։
5. Սեղմիչներով կրծկալներ
Կրծկալների և կորսետների կոշտ սեղմիչները սեղմում են կնոջ կրծքավանդակը, խրում մաշկի մեջ և նույնիսկ կարող են խանգարել նորմալ շնչառությանը: Մտածեք՝ կարծր սեղմիչներներով գեղեցիկ կրծկալը արժե՞ նման զոհաբերությունների:
6. ՄԵԾ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ
Կանացի մեծ պայուսակները հարմար են՝ դրանք կարող են միանգամից տանել բոլոր անհրաժեշտ իրերը։ Այնուամենայնիվ, նման պայուսակը, որը բերնեբերան լցված է կարևոր մանրուքներով, մեծ սթրես է առաջացնում ողնաշարի համար: Օրվա ընթացքում ծանր պայուսակ կրելը վնասակար է և հղի է խնդիրներով ու մեջքի ցավերով։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3059 անգամ
Читать на русском
|