Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի ամենազգայուն նշանները

12.10.2022

Որոշ մարդիկ իրենց սրտին ավելի մոտ են ընդունում այն ամենը, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը:

Անհանգստանալ որոշ աննշան իրադարձությունների համար, գիշերը չքնել կուտակված մտահոգությունների պատճառով, զգացմունքային արձագանքել այն ամենին, ինչ տեղի է ունենում․ այս հատկությունը հեռու է ամենաօգտակարը լինելուց և, այնուամենայնիվ, մեզանից շատերին է բնորոշ: Աստղագուշակները կարծում են, որ այս, ինչպես նաև բնավորության շատ գծեր, մարդուն տրվում են ի ծնե և կախված են նրա կենդանակերպի նշանից։

Ներկայացնում ենք կենդանակերպի ամենազգայուն նշանները։

Խեցգետին (հունիսի 22 - հուլիսի 22)

Այս նշանի տակ ծնված մարդիկ հատկապես ընկալունակ են, և դա երբեմն կարող է խանդի պատճառ դառնալ: Նրանք հիանալի երևակայություն ունեն և, երբ սիրելին չի վերցնում հեռախոսը, սկսում են իրենց գլխում պտտել նրա գտնվելու վայրի հնարավոր տարբերակները և հետագա զարգացումների սցենարները։ Ցանկացած սթրեսային իրավիճակում Խեցգետիններն ազատություն են տալիս իրենց զգացմունքներին՝ բացարձակապես չկարողանալով կառավարել դրանք։ Խեցգետիններին հեշտ է վիրավորել, նրանք ունեն բազմաթիվ ցավոտ կետեր, բացի այդ, շատ սենտիմենտալ են, արագ ընտելանում են մարդկանց և սկսում են համակրել։

Ձկներ (փետրվարի 19 - մարտի 20)

Ձկները շատ զգայուն Կենդանակերպի նշան են։ Հակամարտությունների ժամանակ նրանք հազվադեպ են գրավում հարձակվող դիրք, ավելի հաճախ, ընդհակառակը, դառնում են ոչ պատշաճ վերաբերմունքի զոհ։ Ձկները լավ հոգևոր կազմակերպվածություն ունեն, նրանք կարող են հեշտությամբ վիրավորվել, և հաճախ են ասված բառերն իրենց սրտին մոտ ընդունում։ Նրանք շատ տպավորվող են և կարող են լաց լինել հերթական մելոդրաման դիտելիս։

Առյուծ (հուլիսի 23 - օգոստոսի 22)

Առյուծները փորձում են իրենց հոգու նրբությունը թաքցնել նարցիսիզմի և ցուցադրական անտարբերության հետևում։ Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Հայտնվելով ոչ միանշանակ իրավիճակում նրանք կդրսևորեն իրենց զգացմունքները և՝ իզուր։ Առյուծների համար շատ կարևոր է, որ իրենց արարքներն ու ձեռքբերումները գնահատվեն, այն դեպքում, երբ դա տեղի չունենա, նրանք լուռ կտառապեն դրանից՝ չբացատրելով մարդուն, թե ինչ է սխալ արել։ Հաճախ, սիրտը կոտրված տեսնելու վախից, Առյուծները մերժում են հակառակ սեռի սիրահետումները՝ դա բացատրելով հարաբերություններ ունենալու ցանկության բացակայությամբ։

Կշեռք (սեպտեմբերի 23 - հոկտեմբերի 22)

Մարդասեր և շփվող Կշեռքները վախենում են միայնությունից։ Նրանք հոգ են տանում շրջապատի վերաբերմունքի մասին և չեն անտեսի արարքները, որոնք իրենց նկատմամբ անտարբերության դրսևորում են թվում։ Ամենայն հավանականությամբ, Կշեռքները կհետաքրքրվեն, թե ինչու է մարդն այս կամ այն կերպ վարվում իրենց հետ, բայց երբեմն նրանցից կարող եք լսել բավականին անհիմն մեղադրանքներ։ Իրենց հատուկ սենտիմենտալությամբ են Կշեռքներն արձագանքում լավ վերաբերմունքին, առանձնահատուկ անկեղծությամբ շնորհակալություն հայտնում իրենց սիրելիներին նվերների կամ շնորհավորանքների համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7357 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-06-2026 08:57
Հունիսի 8-ի գիշերը Նյու Յորքի «Ռադիո Սիթի» մյուզիք հոլում տեղի ունեցավ «Թոնի» 79-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ երեկոն վարում էր երգչուհի Փինքը՝ սովորական մրցանակաբաշխությունը վերածելով իսկական ներկայացման հիշեցնող տպավորիչ շոուի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նա ինը անգամ հագուստ փոխեց: «Թոնի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար», տասնամյակներ շարունակ հանդիսանում է ամերիկյան թատրոնի առաջատար մրցանակաբաշխությունը:
09-06-2026 08:51
Քանյե Ուեսթը իր 49-ամյակը նշել է նոր՝ «Gemini Season» երգի թողարկմամբ, որը ներառված է նրա վերջին՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում: Երգի տեսահոլովակը, որն անդրադառնում է գրավչության և ցանկության թեմաներին, նկարահանել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
09-06-2026 08:47
Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
09-06-2026 03:53
32-ամյա Արիանա Գրանդեն բաժանվել է իր 34-ամյա ընկերոջից՝ Իթան Սլեյթերից, երեք տարի միասին լինելուց հետո: Us Weekly-ն հաղորդում է, որ բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:
09-06-2026 02:07
Մոսկվայում տեղի է ունեցել «МУЗ-ТВ 2026. Շարժում» 21-րդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Շոուն կայացել է Live Arena-ում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 725 անգամ
04.06.2026
Դիտվել է 370 անգամ
05.06.2026
Դիտվել է 315 անգամ
06.06.2026
Դիտվել է 273 անգամ
09.06.2026
Դիտվել է 83 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster