Հայտնի են հավերժ նորաձև մազերի գույները
06.09.2022
Ինչի՞ն են խորհուրդ տալիս ուշադրություն դարձնել մասնագետները։
The Voice-ը հրապարակել են մազերի այն գույները, որոնք երբեք դուրս չեն գա նորաձեւությունից։
Այսպիսով, ցանկում հայտնվել են սառը և ելակի շիկահեր երանգները: Միևնույն ժամանակ, ըստ մասնագետների, վերջին գույնն ավելի հարմար է դեմքի տաք երանգներ ունեցողներին։
Մազերի բաց երանգը վաղուց տարածված է շատ աստղերի շրջանում:
Նշվածներից բացի հավերժ արդիականների վթում նշվել են նաև գունավորման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են բրոնդը, որը ենթադրում է սահուն անցում է մուգ արմատներից դեպի ավելի բաց տոնով ծայրերը, և շոկոլադե բալայաժը:
Բացի այդ, արդիական է մնում «ագռավի թեւ» գույնը: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ նշված երանգով մազերի փայլը պահպանելու համար մանրակրկիտ խնամք է պահանջվում։
Ցանկը եզրափակել են բաց դարչնագույն և պղնձի գույները։ Վերջինիս դեպքում մասնագետները խորհուրդ են տվել ավելի ուշադիր լինել կարմրավուն-հախճապակյա երանգինին։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3080 անգամ
Читать на русском
|