Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Բրիտանական Vogue-ը ներկայացրել է տարվա 25 ամենաազդեցիկ կանանց անունները

21.07.2022

Բրիտանական Vogue-ը հրապարակել է տարվա 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակի իր տարբերակը։

«2022 թվականին «ոգեշնչող» բառն այնքան մեղմ է օգտագործվում, որ վտանգում է կորցնել իր իմաստը։ Բայց ուրիշ ի՞նչ անվանել նրանց, ովքեր այս տարի մտել են Vogue-ի թոփ 25-ի մեջ: Ցանկում ներառված են ականավոր կանայք, ովքեր հաջողության են հասել կյանքի տարբեր ոլորտներում»,-ասվում է ցուցակի նախաբանում:

Դրանում ներառված են ոչ միայն հայտնի անձիք, այլև ակտիվիստներ, ինչպես նաև կանայք, ովքեր անցել են աներևակայելի փորձությունների միջով և տոկունություն են դրսևորել կյանքի ամենադժվար իրավիճակներում:

Խմբագրակազմն առանձնացրել է դիզայներ Վիկտորյա Բեքհեմին, ում ավագ որդու հարսանիքին իր սեփական ապրանքանիշի զգեստով հայտնվելը տարվա ամենակարևոր նորաձևության իրադարձություններից մեկն էր. Net-a-Porter վաճառքի ցանցն արձանագրել է մետաղական բարակ զգեստի որոնումների 200 տոկոս աճ։

 600x400

Ցուցակում նրա հարեւանությամբ Եղիսաբեթ II թագուհին է, ով այս տարի նշեց գահակալման 70-ամյակը։

«Թագավորական ընտանիքի համար անհանգիստ ժամանակաշրջանում տոնակատարության լայնությունը վկայեց թագուհու հարատև և անսասան ժողովրդականության մասին ինչպես տանը, այնպես էլ արտերկրում»,-գրում է Vogue-ը։

600x400

Ցուցակում կինոարդյունաբերությունից հայտնվել են «Սպանելով Եվային» սերիալի աստղ Ջոդի Քոմերն ու Էմմա Թոմփսոնը, ով նկարահանվել է «Հաջողություն քեզ Լեո Գրանդե» կատակերգությունում, որը դարձել է տարվա թերեւս ամենաքննարկվող ֆիլմը: Թոմփսոնը մարմնավորում է 60-ամյա մի կնոջ, ով դիմում է երիտասարդ սեքս-աշխատողի ծառայություններին՝ սեռական բավարարվածություն փնտրելու համար: Ֆիլմը ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից և կարևոր խոսակցություն բացեց ցանկության և ամոթի մասին։

600x400

Ցուցակում նորաձեւության ոլորտից միայն Վիկտորյա Բեքհեմը չէ։ Vogue-ի խմբագիրները նշել են նաև Նենսի Դոջակային՝ աստղերի կողմից սիրված համանուն բրենդի հիմնադիրը և Chanel-ի գործադիր տնօրեն Լինա Նաիրին։ Մարզուհիների թվում աչքի է ընկել թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն։

600x400


Ազդեցիկների թվում կան նաև տարբեր ակտիվիստներ՝ Ջեբինա Յասմին Իսլամը, ով պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ, Մարիելլա Ֆրոստրուպը, ով բացել է կայք, որտեղ կանայք կարող են ավելին իմանալ դաշտանադադարի մասին, Նազանին Զագարի-Ռաթքլիֆը, ով Իրանից վերադարձել է Մեծ Բրիտանիա, ում 2016 թվականին ձերբակալել էին լրտեսության մեջ մեղադրվելու համար և իրեն նվիրել է բարեգործությանը։

Տարվա ամենաազդեցիկ կանանց թվում են նաև բարոնուհի Վալերի Ամոսը, ով դարձավ առաջին սևամորթ կինը, ով պարգևատրվեց The Garter-ի շքանշանով, և խոհարար ու սննդի բլոգեր Օլյա Հերկուլեսը, ով բարեգործական ակցիա էր կազմակերպել Ուկրաինային օգնելու համար:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3151 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նեյրոցանցը OnlyFans-ի մոդելին ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ կին

21.12.2024
Արհեստական ինտելեկտն ընտրել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը։ Նա 25-ամյա բրազիլացի մոդել Ռոզալին Քորալն է։

Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք ըստ Forbes-ի

13.12.2024
Ո՞վ է նրանցից թիվ մեկը:

Pantone-ը հայտարարել է 2025 թվականի գլխավոր գույնը

07.12.2024
Վերջին մեկ ամսվա ընթացքում բոլորին հետաքրքրում էր, թե որն է լինելու Pantone-ի ընտրած 2025 թվականի գլխավոր գույնը, և վերջապես Գույնի ինստիտուտը հայտարարեց իր որոշման մասին։

Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում, քան միայնակները

27.11.2024
Սակայն կանանց, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, ամուսնությունը չի օգնում պահպանել երիտասարդությունը։

«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է դանիացի Վիկտորյա Կյաեր Թեիլվիգը

19.11.2024
Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը։ Սա առաջին դեպքն է, երբ հաղթող է դառնում Դանիայի ներկայացուցիչը։

Հայտնի է «Միսս Երկիր-2024» մրցույթի հաղթողը

11.11.2024
Միսս Երկիր-2024»–ի թագակիր է դարձել ավստրալուհի Ջեսիկա Լեյնը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1008 անգամ
17.12.2024
Դիտվել է 707 անգամ
18.12.2024
Դիտվել է 635 անգամ
18.12.2024
Դիտվել է 564 անգամ
19.12.2024
Դիտվել է 349 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster