Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Բեյոնսեի նոր ալբոմի շապիկը, որի վրա նա մերկ կեցվածք է ընդունել, պայթեցրել է համացանցը

02.07.2022

Բեյոնսեն Instagram-ում հրապարակել է իր երկար սպասված նոր ալբոմի՝ Renaissance-ի շապիկը, որը լույս կտեսնի հուլիսի 29-ին:

Համացանցը պայթեցրել է կիսամերկ երգչուհու լուսանկարը, որտեղ պատկերված է ձիու վրա:

Համացանցում օգտատերերն անմիջապես սկսել են քննարկել շապիկը, ուրախանալով թողարկման համար, մեմեր հորինելով և փորձելով կռահել մտահղացումները։

600x400

Ոգեշնչման ամենաակնհայտ աղբյուրը, իհարկե, դիտարկվում է ազնվական Լեդի Գոդիվայի կերպարը, ով, ըստ լեգենդի, մերկ ձիավարել է Անգլիայի Քովենթրիի փողոցներով, որպեսզի ամուսինը նվազեցնի իր հպատակների չափազանց մեծ հարկերը: Արվեստում այս կերպարը շատ տարածված է. Լեդի Գոդիվան պատկերված է բազմաթիվ նկարներում և անմահացած քանդակներում:

600x400

Մեկ այլ տարբերակ դիտարկվում է Բիանկա Ջագերի լուսանկարը, ով 1977 թվականին, լեգենդար Studio 54 ակումբում իր ծննդյան տոնակատարության ժամանակ, հյուրերին է ներկայացել սպիտակ ձիով:

600x400

Ինքը՝ Բեյոնսեն, վերջերս ակնարկել էր, թե ինչպիսին է լինելու ալբոմի շապիկը. Vogue-ի նոր համարի շապիկին նա ևս հայտնվել էր ձիու վրա կեցվածք ընդունած։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7394 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-08-2026 11:33
Երկար ժամանակ Լիխտենշտեյնի արքայազն Գեորգը և արքայադուստր Մարի-Նիվես ֆոն դեր Լեյենը թաքցնում էին իրենց առաջիկա հարսանիքի լուրը։ Սակայն մի քանի օր առաջ Գեորգի ծնողները՝ թագաժառանգ Ալոիսը և թագաժառանգ արքայադուստր Սոֆին, հաստատեցին ուրախալի լուրը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Նորին Թագավորական Մեծություն թագաժառանգ Ալոիսը և Նորին Թագավորական Մեծություն Լիխտենշտեյնի թագաժառանգ արքայադուստր Սոֆին ուրախ են հայտարարել իրենց որդու՝ արքայազն Գեորգի և արքայադուստր Մարի-Նիվես ֆոն դեր Լեյենի նշանադրության մասին։ Արքայադուստր Մարի-Նիվեսի և արքայազն Գեորգի հարսանիքը նախատեսվում է Գերմանիայում՝ 2027 թվականի ամռան վերջին»։
31-08-2026 11:23
Օգոստոսի սկզբին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը հայտարարեց իր հաջորդ գարնանային ցուցահանդեսի թեմայի մասին, որը նաև կծառայի որպես 2027 թվականի Met Gala-ի կենտրոնական թեմա: Առաջիկա պարահանդեսի հերոսը կլինի Ջոն Գալիանոն, ով հայտնի է ոչ միայն իր հանճարեղ աշխատանքներով, այլև նորաձևությունից դուրս իր խիստ վիճահարույց պատմություններով: Հանրությունը անմիջապես թշնամաբար արձագանքեց լուրին, և Աննա Վինտուրին խորհուրդ տրվեց ավելի ընտրողական լինել իր ընկերների և Met Gala-ի հիմնական ելույթ ունեցողների հարցում: Օգոստոսի սկզբից ի վեր Մետրոպոլիտեն թանգարանը բախվում է աճող քննադատության՝ Ջոն Գալիանոյին մեծարելու իր ծրագրի կապակցությամբ: Բրիտանացի նորաձևության դիզայները 2011 թվականին ֆրանսիական դատարանում դատապարտվել է ատելության հանցագործության համար՝ իր հակասեմական դիտողությունների համար:
31-08-2026 11:06
Մարդկանց մեծամասնությունը պատրաստ է զոհաբերել սեփական բարեկեցության մի մասը՝ հանուն ավելի հավասար հասարակության, ցույց է տվել բրիտանացի գիտնականների հետազոտությունը, գրում է The Conversation-ը։ Հետազոտողները կարծում են, որ պետական քաղաքականություն մշակելիս բավարար չէ հաշվի առնել միայն բարեկեցության միջին մակարդակը։ Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել, թե որքան հավասարաչափ է այն բաշխված մարդկանց միջև։
31-08-2026 10:27
Սասեքսի դուքսի և դքսուհու ընտանիքի մասին վերջին լուրերը ենթադրություններ են առաջացրել այն մասին, թե ինչ կանեն Մեգան Մարքլը և արքայազն Հարրին Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո: BCS-ի աղբյուրները հայտնում են, որ ծնողները արքայազն Արչիին և արքայադուստր Լիլիբետին արդեն հաջորդ շաբաթ կուղարկեն Քոթսվոլդսի դպրոց: Մինչ ասում են, որ արքայազն Հարրին  ուրախ է վերադառնալ բրիտանական հող, արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը «շփոթված» են նրանց հանկարծակի ժամանմամբ, ինչը ցնցել է թագավորական ընտանիքը: «Կա այնպիսի զգացողություն, որ Ուիլյամը ստիպված կլինի անընդհատ նայել իր ուսի վրայով: Նա չգիտի, թե ինչ անակնկալ է իրենց մատուցելու եղբայրը հաջորդիվ», - ասել է աղբյուրը:
31-08-2026 01:36
Անջելինա Ջոլին կրկին այցելել է Ուկրաինա: 51-ամյա դերասանուհին այցելել է Լվով և Տերնոպոլ: Հոլիվուդյան աստղի այցի նպատակը չի բացահայտվել, սակայն սա նրա առաջին այցը չէ այդ երկիր, քանի որ նա պարբերաբար այցելում է հակամարտության գոտիներ իր անկախ մարդասիրական առաքելության շրջանակներում: Նա այցելել է Ուկրաինա 2025 թվականի նոյեմբերին: Իսկ 2026 թվականի սկզբին դերասանուհին այցելել է Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև սահմանային գոտի:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.08.2026
Դիտվել է 418 անգամ
27.08.2026
Դիտվել է 325 անգամ
29.08.2026
Դիտվել է 273 անգամ
31.08.2026
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster