Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Փարիզի նորաձևության շաբաթ․ հայտնի աստղերը Ami-ի ցուցադրությանը

25.06.2022

Ալեքսանդր Մատիուսին Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր նոր հավաքածուն` Ami ապրանքանիշի համար։

Ալեքսանդր Մատիուսին աստղային մասնակցություն էր ապահովել ինչպես բեմում, այնպես էլ դահլիճում: Կառլա Բրունին, Նաոմի Քեմփբելը, Կատրին Դենյովը, Իզաբել Աջանին, Էմանուել Բեարտը և այլ հայտնիներ լուսանկարիչների համար կեցվածք են ընդունել Փարիզի համայնապատկերի ֆոնին՝ Սակրե-Կեր բազիլիկի մոտ։

Ami-ն տղամարդկանց հագուստի բրենդ է եղել իր հիմնադրման օրվանից՝ 2011-ից, իսկ 2019-ին այն ընդլայնվեց՝ ներառելով նաև կանացի հագուստ: Նոր հավաքածուն դարձել է փարիզյան մեղմ շքեղության ձոն, որի մասին խոսում են բոլորը, և որը երբեմն այնքան դժվար է բառերով նկարագրել, քանի որ ավելի շատ էներգիայի և խարիզմայի մասին է, քան կոնկրետ բաների:

Մատիուսին կարծրատիպային տարրերը միաձուլել է իրական կյանքի նախատիպերի հետ՝ ստեղծելով հաճելի և հարմարավետ ֆրանսիական զգեստների հավաքածու՝ բաղկացած ամենօրյա համեստ բաճկոններից և ավելի համարձակ, շքեղ կաշվե հագոստներից:

Հավաքածուն ներկայացնելու համար դիզայները հրավիրել է տարբեր սերունդների թոփ մոդելների՝ Քրիստեն Մաքմենամիից մինչև Կարա Դելևին, Լիյա Կեբեդեից մինչև Սաշա Պիվովարովա։ Այդ երեկո հրավիրված մոդելի կարգավիճակում էր հանրային իրադարձությունների հազվադեպ հյուր՝ դերասանուհի Օդրի Տոտուն, ով բացեց շոուն:

600x400

Օդրի Տոտու

600x400
Կարա Դելեվին

600x400
Սաշա Պիվովարովա

600x400
Պալոմա Էլսեսսեր

600x400
Քրիստեն Մակմենամի

600x400
Մարիակարլա Բոսկոնե

600x400
Լիյա Քեբեդե

600x400
Կարեն Էլսոն

600x400
Կարլա Բրունի

600x400
Նաոմի Քեմփբել

600x400
Էմմանուել Բեարտ

600x400
Իզաբել Աջանի

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5382 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականները նշել են սիրահարվածների չորս տեսակ. դրանցից ո՞րն եք դուք

30.10.2025
Կարելի է ենթադրել, որ բոլորը տարբեր կերպ են սիրում՝ կախված իրենց անհատական հատկանիշներից և, հնարավոր է, հոգեբանական տրավմայից։ Այնուամենայնիվ, ավստրալիայից փորձագետները հարցում են անցկացրել սիրահարվածների շրջանում և նրանց բաժանել խմբերի։

Գրպաններով զուգագուլպաներ

08.10.2025
Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում Coperni-ի ցուցադրությանը Դեմի Լովատոն ապշեցուցրեց ներկաներին՝ սև բոդիով և 467 դոլար արժողությամբ յուրօրինակ զուգագուլպաներով։

Բրազիլական գեղեցկության մրցույթների 16-ամյա աստղը գտնվել է մահացած

26.09.2025
Ողբերգությունը ցնցել է տեղի բնակիչներին։ Երիտասարդ գեղեցկուհուն մահացած գտել են կիսակառույց տանը։ Նախորդ օրը նա ընկերների հետ գնացել էր բար։

Սուրճի գույնի կենսունակություն. ինչպես կրել կարամել, կապուչինո, էսպրեսո և մոկա

10.09.2025
2025 թվականին սուրճի գույները դառնում են աշնանային զգեստապահարանի հիմնական գույները՝ առաջարկելով թարմ հայացքով և բազմակողմանիությամբ անդրադառնալ դասականին:

ԱՄՆ դատարանն արգելել է քանդել այն տունը, որտեղ Մերիլին Մոնրոն ապրել է մահից առաջ

04.09.2025
ԱՄՆ դատարանն արգելափակել է Մերիլին Մոնրոյի Լոս Անջելեսի տան քանդումը՝ մերժելով տան նոր սեփականատերերի խնդրանքը։

Ջենիֆեր Լոպեսը երեւանյան համերգին ստիպեց իր հետ երգել, սեր խոստովանեց Հայաստանին 

04.08.2025
Համաշխարհային ճանաչում վայելող փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը օգոստոսի 3-ին առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Երևանում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2025 10:42
Սառա Փոլսոնը մեծ իրարանցում է առաջացրել «All’s Fair» նոր սերիալի ցուցադրության ժամանակ՝ տեսախցիկների առջև խաղային կերպով հարվածելով Քիմ Քարդաշյանի հետույքին։ Դերասանուհիները հավաքվել էին Նյու Յորքի Whitby հյուրանոցում՝ նշելու Ռայան Մերֆիի իրավական դրամայի առաջիկա թողարկումը։ Նախագծի մյուս աստղերը՝ Նաոմի Ուոթսը և Նիսի Նեշը, նույնպես ներկա էին երեկույթին։
30-10-2025 09:50
Նոր ուսումնասիրությունը, ցույց է տվել, որ վիրահատության ընթացքում երաժշտական թերապիան զգալիորեն նվազեցնում է պրոպոֆոլի և ֆենտանիլի քանակը, որոնք անհրաժեշտ են ընդհանուր անզգայացման տակ կատարվող լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի համար։ Երաժշտություն լսած պացիենտների մոտ արթնանալն ավելի հեշտ է եղել, իսկ ֆիզիոլոգիական սթրեսը ցածր է եղել, ինչի մասին վկայում է պերիօպերացիոն շրջանում կորտիզոլի մակարդակի իջեցումը։
30-10-2025 09:02
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։  Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը 214 կգ արդյունքով գրավել է առաջինն տեղը։
30-10-2025 01:10
Չորեքշաբթի Բևեռլի Հիլզում տեղի է ունեցել Variety ամսագրի ամենամյա «Կանանց ուժը 2025» գալա-երեկոն։ Միջոցառմանը ներկա են եղել Եվա Լոնգորիան, Շերոն Սթոունը, Սիդնի Սուինին, Քեյթ Հադսոնը, Ջեյն Ֆոնդան, Նիկոլ Շերզինգերը և այլք։
30-10-2025 00:12
Իտալական Måneskin ռոք խմբի 26-ամյա վոկալիստ Դամիանո Դավիդեն ամուսնության առաջարկ է արել իր 29-ամյա ընկերուհուն՝ դերասանուհի և երգչուհի Դոուվ Քեմերոնին, հաղորդում է TMZ-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.10.2025
Դիտվել է 2016 անգամ
24.10.2025
Դիտվել է 431 անգամ
25.10.2025
Դիտվել է 403 անգամ
28.10.2025
Դիտվել է 340 անգամ
29.10.2025
Դիտվել է 225 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster