Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի նշաններ, որոնք սեր կգտնեն 2022 թվականի ամռանը

03.06.2022

Սերը կյանքի ամենակարևոր ոլորտն է։ Այս ամառ մեզ արդյունավետ շրջան է սպասվում զուգընկեր փնտրելու և արդեն իսկ հաստատված հարաբերություններն ամրապնդելու համար, սակայն աստղագուշակները հայտնաբերել են Կենդանակերպի մի քանի նշաններ, որոնց բախտն ավելի կբերի այս ուղղությամբ, քան մյուսները:



Խոյ

Ըստ կանխատեսումների՝ սիրային հարաբերություններում առաջինը հենց Խոյերի բախտը կբերի։ Գիշերային լուսատուները Խոյերին կօգնեն մի փոքր ավելի մեղմ դառնալ։ Նրանք ավելի հեշտությամբ կկարողանան փոխզիջումների գնալ, ինչն աներևակայելի կարևոր է նման բռնկվող բնավորություն ունեցողների համար, ինչպիսիք Խոյերն են: Նրանց էներգիան կլինի ամենագրավիչներից մեկը, հատկապես հուլիսից սկսած։ Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը միանշանակ սևեռված է լինելու հենց Խոյերի վրա։

Խեցգետիններ

Այս ամառը շատ հաջող կլինի Խեցգետինների համար, ովքեր ամեն ինչից վեր դասում են սիրո ոլորտը։ Հարաբերությունները մտերիմների և երկրորդ կեսի հետ կբարելավվեն կամ կտեղափոխվեն նոր մակարդակ։ Հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ չարակամների հետ, էլ չենք խոսում սիրելիների մասին։ Աստղերն ու մոլորակները Խեցգետիններին կօգնեն ազատվել կարծրատիպային մտածողությունից, բացասականությունից և խանդի ցանկացած դրսևորումից։ Այս նշանի ներկայացուցիչները կդառնան իրենց լավագույն տարբերակը, հատկապես, եթե օգնեն այլ մարդկանց դառնալ ավելի լավը:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այս ամառ հաջողակ կլինեն: Ինտուիցիան կօգնի նրանց գտնել հարազատ հոգի, կամ լուծում՝ հարաբերություններում առկա ինչ-որ սուր խնդրի համար: Վեցերորդ զգայարանը զգոն կլինի սիրո մեջ հաջողության հասնելու համար: Եթե հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, ներքին ձայնն անմիջապես կզգուշացնի Աղեղնավորին վտանգի մոտենալու մասին: Այս ամառը շփման համար լավագույն ժամանակը կլինի։ Հաջողությանը չվախեցնելու համար հարկավոր է ազատվել հպարտությունից, ունայնությունից, նախանձից և խանդից: Այս ամենն Աղեղնավորի համար կխաղա չաջակցվող և դեպի հատակը ձգող խարիսխի դեր:

Այծեղջյուր

Այծեղջյուրները մեծ հաջողություններ կունենան ընդհանրապես մարդկանց հետ շփվելու և սիրախաղի հարցում։ Այս ամառ Նրանք կկարողանան բարձրացնել իրենց ինքնավստահությունը, քանի որ շատ աչքեր կհառնվեն նրանց վրա։ Այծեղջյուրները կկարողանան մտավոր կարողություններով և լայն մտահորիզոնով նվաճել իրենց հավանած մարդկանց։ Եթե գարնանը ընտանիքում կամ գոյություն ունեցող հարաբերություններում շատ վեճեր են եղել, ապա ամռանը բացասական հույզերը կհալվեն ու կանցնեն։ Սա կատարյալ պահ կլինի ներողություն խնդրելու և ներելու նրանց, ովքեր նախկինում Այծեղջյուրներին նեղացրել են:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8308 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01
Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03
Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 612 անգամ
27.10.2026
Դիտվել է 501 անգամ
28.10.2026
Դիտվել է 453 անգամ
29.10.2026
Դիտվել է 411 անգամ
30.10.2026
Դիտվել է 349 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster