Ներկայացնում ենք կարտոֆիլի պատրաստման շատ համեղ բաղադրատոմս։
Ջեռոցում պատրաստված կարտոֆիլը պարզապես աներևակայելի համեղ է, ներծծված համեմունքների բույրով և ունի ախորժելի կարմրավուն տեսք:
Բաղադրիչները
- թարմ կարտոֆիլ` 6 հատ,
- կարագ ՝ 1 ճաշի գդալ,
- ձիթապտղի յուղ՝ 1 ճաշի գդալ,
- սոխ,
- պանիր (հնարավոր է «գաուդայի» տեսակի),
- աղ,
- աղացած սև պղպեղ,
- աղացած մշկընկույզ,
- կանաչի՝ ձևավորելու համար:
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մաքերեք, ներքևի հատվածները ոչ ամբողջությամբ կտրատեք այնպես, որ դրանք հնարավոր լինի ուղղահայաց կանգնեցնել։
2. Կարտոֆիլը լցոնում ենք կտրատած սոխով (ըստ ցանկության), աղով, կարագ քսում, ավելացնում պանիր, պղպեղ և պատում մշկընկույզով։
3. Տարրան պատում ենք ձիթապտղի յուղով, կարտոֆիլները շարում մեջը և դնում նախապես մինչև 180°C տաքացրած ջեռոցը՝ մոտ 50 րոպե։
4. Երբ տապակման աստիճանը ձեզ ցանկալի աստիճանի հասնի՝ համտեսեք, և անհրաժեշտության դեպքում հասցրեք անհրաժեշտ եփման աստիճանի միկրոալիքային վառարանում, որպեսզի ջեռոցում չվառվի։
05-02-2026 12:54 Սուշին ունի առողջարար ուտեստի համբավ, որը հարուստ է բարձրորակ սպիտակուցներով և անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի լայն տեսականիով, սակայն դրանցից մի քանիսը կարող են վնասակար լինել: Ըստ սննդաբանների՝ թրաձկան սաշիմիի չարաշահումը չափազանց վտանգավոր է առողջության համար, քանի որ այն կարող է պարունակել սնդիկի բարձր մակարդակ: ԱՄՆ-ում հորինված «Կալիֆոռնիա» ռոլլերը, որոնք նախատեսված են ճապոնական խոհանոցը արևմտյան ճաշակին հարմարեցնելու համար, կարող են մեծ քանակությամբ սպիտակուց պարունակել, բայց դրանց պատրաստման համար օգտագործում են ոչ բարձրորակ ձուկ:
05-02-2026 12:17 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի երկրորդ պավիրակությունը մեկնեց օլիմպիական Իտալիա: Երեւան - Միլան ուղիղ չվերթով օլիմպիական քաղաք մեկնեցին գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Գեղասահորդները փետրվարի 6-ին կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, ապա կմեկնեն Շվեյցարիա 5-օրյա ուսումնամարզական հավաքի՝ մինչեւ իրենց մրցելույթների օրը:
05-02-2026 11:58 Քլոե Քարդաշյանը ներկայացրել է մահվան թեմայի վերաբերյալ իր տեսակետները։ Good American ապրանքանիշի 41-ամյա հիմնադիրը խոսել է Long Island Medium-ի աստղ Թերեզա Կապուտոյի հետ իր «Քլոեն Հրաշքների երկրում» փոդքասթի ժամանակ։ «Ես ընդհանրապես չեմ վախենում մահից», - խոստովանել է Քլոեն։ «Ես գիտեմ, թե որտեղ եմ գնում։ Եվ ես նույնիսկ անհամբեր սպասում եմ դրան... բայց ոչ վտանգավոր կամ կործանարար ձևով։ Գիտեմ, որ սա կարող է մռայլ հնչել»։
05-02-2026 03:11 Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը շարունակում է ընդլայնել ապրանքանիշի դեսպանների շարքը: Այս անգամ նա ներկայացրել է գովազդային արշավ, որում նկարահանվել են երկու նոր դեմքեր՝ Միլա Յովովիչի դուստրը՝ Էվեր Անդերսոնը, և դերասանուհի Սոֆի Ուայլդը: Միա Գոթի հետ միասին, ով նշանակվել էր ապրանքանիշի դեսպան դեռևս սեպտեմբերին, նրանք ներկայացրել են Rose des Vents զարդերի հավաքածուն:
05-02-2026 02:14 Էպշտեյնի սկանդալի ֆոնին, ֆինանսիստի ենթադրյալ զոհերի տեսանյութը, որում նրանք կոչ են անում հրապարակել գործի բոլոր ֆայլերը, կրկին վիրուսային է դարձել համացանցում: Սա նոր քննարկումների և պահանջների ալիք է բարձրացրել՝ Փոքր Սուրբ Ջեյմսի կղզի իրականում այցելած անձանց ցուցակները գաղտնազերծելու համար: Տեսանյութն սկզբնապես հրապարակվել էր «Աշխարհ առանց շահագործման» մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպության կողմից դեռևս նոյեմբերին, բայց այն հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում հիմա:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: