Հայտնի է 50 տարեկանից բարձր ամենասեքսուալ աստղի անունը
04.05.2022
53-ամյա ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգը ճանաչվել է 50-ն անց ամենասեքսուալ աստղը։ Our Time ծանոթությունների կայքում անցկացված քվեարկության արդյունքները հրապարակել է Daily Mail-ը։
Հարցումն անցկացվել է Our Time կայքի 50-60 տարեկան տարիքային կատեգորիայի օգտատերերի շրջանում։
Հարցվածները նշել են, որ այժմ սեռական կյանքում իրենց շատ ավելի վստահ են զգում, քան 20 տարեկանում: «Հաճելի է տեսնել, որ մեզանից շատերի համար տարիքը պարզապես թիվ է»,- ասում են նրանք:
Քայլի Մինոուգ
Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում 56-ամյա մոդել և դիզայներ Էլիզաբեթ Հերլին է, իսկ 53-ամյա Friends-ի աստղ Ջենիֆեր Էնիսթոնը՝ երրորդը։
Չորրորդ տեղը զբաղեցրել է 60-ամյա դերասան Ջորջ Քլունին, իսկ հինգերորդը՝ 54-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը։
Վեցերորդ և յոթերորդ տեղերը համապատասխանաբար ստացել են 58-ամյա Բրեդ Փիթը և 53-ամյա հեռուստահաղորդավարուհի Թես Դեյլին։
Ցուցակի վերջին տեղում 76-ամյա դերասանուհի և «Օսկար» մրցանակի դափնեկիր Հելեն Միրենն է։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3370 անգամ
Читать на русском
|