Ընտրեք եղունգների ամենավառ լաքերը և պատրաստվեք ծովափնյա սեզոնին։
Մարմնագույն երանգների մատնահարդարումը միշտ առանձնանում է բազմակողմանիությամբ և դիմացկունությամբ. այն կարող է ձեզ ծառայել առանց ուղղումների և կոկիկ տեսք ունենալ երկու շաբաթ և նույնիսկ ավելին: Սա չի կարելի ասել նեոնային գույներով մատնահարդարման մասին, որն ակնթարթորեն կբացահայտի եղունգների վարպետի ցանկացած անճշտություն:
Եվ չնայած գույնի հետ աշխատելու բոլոր դժվարություններին, այս ամառ նորաձև են վառ, նեոնային երանգները՝ դեղինը, վարդագույնը, էլեկտրիկ կապույտը։ Անկախ եղունգների երկարությունից՝ հենց այս գույները ձեզ առանձնահատուկ հմայք կհաղորդեն և կընդգծեն ձեր արևայրուքը։
ՆԵՈՆՅԻՆ ԿԻՏՐՈՆ
Նայելով վառ դեղին երանգին՝ դուք անդիմադրելիորեն կցանկանաք լինել Միջերկրական ծովի ափին՝ մի բաժակ լիմոնչելոն ձեռքին։ Օ՜, երազներ, երազներ ... Փոխարենը՝ այսպիսի մատնահարդարումն անչափ գեղեցիկ է:
ԷԼԵԿՏՐԻԿ
Հագեցած մուգ կապույտ լաքը հիանալի տեսք ունի ինչպես արևայրուքով մաշկի վրա, այնպես էլ ամբողջովին գունատ: Մի վախեցեք ներկել ձեր եղունգները «էլեկտրական» գույնով, հատկապես ամռանը, երբ ծովի զովությունն այնքան անհրաժեշտ է։
ԿԱԹՆԱՅԻՆ ԷՍՊՐԵՍՈ
Ոչ թափանցիկ, այլ «կաթնային էսպրեսսոյի» երանգով բեժը տեսողականորեն կերկարացնի մատները։ Գուցե մի բաժակ սո՞ւրճ ըմպենք։
«ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԲԱՐԲԻ»
Համարձակ, խիզախ և հմայիչ վարդագույնը Բարբիի և այս ամառվա համար՝ մեր սիրելի գույնն է: Եթե դրես-կոդը թույլ է տալիս, ապա գրասենյակ գնացեք վարդագույն մատնահարդարմամբ՝ ոգեշնչեք գործընկերներին ու գեղեցկություն պարգևեք։
17-11-2025 11:44 Քաղցր բան ուտելու ցանկությունը պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող էվոլյուցիոն գործընթացներով: Մասնագետները նշում են, որ քաղցրավենիքի մեջ պարունակվող պարզ ածխաջրերը օրգանիզմում արագորեն քայքայվում են՝ առաջացնելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում: Ուղեղը սա ընկալում է որպես հզոր և արագ էներգիայի աղբյուր, որը էվոլյուցիոն առումով կարևոր է գոյատևման համար: Ի պատասխան՝ ակտիվանում է պարգևատրման համակարգը՝ արտազատելով դոֆամին նեյրոհաղորդիչը, որը ստեղծում է հաճույքի և բավարարվածության զգացողություններ։ Գլյուկոզայի մակարդակի բարձրացումից կարճ ժամանակ անց տեղի է ունենում արագ անկում, ինչը կարող է հանգեցնել էներգիայի կորստի, դյուրագրգռության և ուժեղ քաղցի:
17-11-2025 11:40 Հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը Instagram–ում հրապարակել է հուզառատ գրառում՝ նշելով, որ կյանքում իրեն նոր շրջափուլ է սպասվում. նա դարձել է երեք երեխայի մայր։ Նա գրառմանը կից հղիության շրջանից գեղեցիկ ֆոտոշարք է հրապարակել՝ սպիտակ տոպով ու սպիտակ շրջազգեստով, որում դեռևս պատկերված է գեղեցիկ կարգավիճակով։
17-11-2025 11:35 Դերասանուհի Իննա Խոջամիրյանը իր Instagram–ում հրապարակած նոր տեսանյութով և երկար, անկեղծ գրությամբ խոստովանել է՝ անցնում է ներքին մեծ փոփոխությունների միջով։ Տեսանյութում նա ինքնուրույն կտրում է սեփական մազերը, իսկ մեկնաբանությունը վերածվում է խորը ու ցավոտ, բայց միևնույն ժամանակ անկեղծ ինքնախոստովանության։ Դերասանուհին ընդունում է, որ վերջին շրջանում իր մեջ ոչ թե ինչ–որ բան կոտրվել է, այլ մի բան «դարձել է ուրիշ»՝ լուռ, անվան չարժանացած, բայց անսասան։
17-11-2025 03:54 Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կողմից կազմակերպված ամենամյա Governors Awards մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը մասնակցել են Հոլիվուդի լավագույն հայտնիները՝ Նատալի Փորթմանը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Գվինեթ Փելթրոուն, Էմմա Սթոունը, Քեյթ Ուինսլեթը, Ջեյքոբ Էլորդին, Ջենիֆեր Լոպեսը, Դակոտա Ջոնսոնը, Քրիստեն Ստյուարտը, Սիդնի Սուինիը, Արիանա Գրանդեն, Ջենիֆեր Լոուրենսը, Թոմ Քրուզը, Քեյթ Հադսոնը, Հյու Ջեքմանը, Միա Գոթը, Դուեյն Ջոնսոնը, Էմիլի Բլանտը, Ամանդա Սեյֆրիդը, Էլ Ֆաննինգը, Ջերեմի Ալեն-Ուայթը, Անյա Թեյլոր-Ջոյը և ուրիշներ:
17-11-2025 01:50 Մահացել է քսանմեկամյա բլոգեր Իրինա Նեբոգան, ով հինգ տարի պայքարում էր քաղցկեղի դեմ և մանրամասնորեն դրա մասին գրում սոցիալական ցանցերում: Նրա մահվան մասին գրառումը հայտնվել է նրա Telegram ալիքում: «Ես պայքարեցի մինչև վերջ, բայց երեկ ժամը 22:25-ին մահացա: Ես մահացա շատ հեշտությամբ և հանգիստ՝ շրջապատված իմ սիրելիներով: Ես չէի վախենում, ես խուճապի չմատնվեցի. դուք ինձ լավ եք ճանաչում», - ասվում է գրառման մեջ:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: