Who What Wear պորտալը հայտարարել է 2022 թվականի ամենանորաձև աքսեսուարի մասին։
Լրագրողների կարծիքով՝ չոկերը կդառնա հաջորդ սեզոնի ամենաթրենդային զարդը։ Այս աքսեսուարը տարածված է եղել 2016 թվականին, երբ նորաձևության գագաթնակետին էր 1990-ականների ոճի հանդերձանքը։
2022 թվականին դիզայներները նորից սկսեցին ստեղծել տարբեր չոկերներ և դրան հաղորդեցին անցյալ դարի աքսեսուարների միտումները։ Մասնագետները կազմել են զարդերի ընտրանի, որոնք, իրենց կարծիքով, արդիական կլինեն գալիք սեզոնում։ Ցանկում, օրինակ, տեղ են գտել կաշվից ու մետաղից պատրաստված վզնոցներ։
Բացի այդ, լայն տարածում կստանան փշերով և մարգարիտներով աքսեսուարները։ Նորաձևություն կմտնեն նաև շղթա-չոկերները և խոշոր ուլունքներով նմուշները: Փորձագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել բազմաշերտ զարդերին։
16-06-2026 10:50 Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
16-06-2026 10:49 Քեթի Փերին բացառիկ մեկնաբանություն է արել իր հնգամյա դստեր՝ Դեյզի Դաուի մասին, ում ծննդաբերել է նախկին սիրեցյալ Օռլանդո Բլումից։ Երգչուհին ասել է, որ հպարտ է երեխային իր ցույց տված օրինակով։ «Կարծում եմ, երբ մայրերը կարողանում են լինել իրնութույն՝ զգալով հնարավորինս աջակցություն և չթաքցնելով իր իրական «ես»-ը, դա միշտ լավ օրինակ է իրենց երեխաների համար։ Եվ ես ուրախ եմ լինել իմ գեղեցիկ դստեր համար օրինակ՝ որպես ուժեղ, հավասարակշռված, խելացի, զվարճալի և մի փոքր յուրօրինակ կին», - ասել է Փերին People-ին տված հարցազրույցում։
16-06-2026 10:46 57-ամյա Ռենե Զելվեգերը երկար դադարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը առջև։ Դերասանուհին Tribeca կինոփառատոնում ներկա է գտնվել «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը, որը նվիրված էր ֆիլմի 25-ամյակին։ Զելվեգերը կարմիր գորգով անցել է ամբողջությամբ սև հագուստով և գլխարկով։
16-06-2026 01:01 Պոլինա Գագարինան և Սերգեյ Լազարևը թողարկեl են «Happy End» երգը, որը և՛ սրտաճմլիկ է, և՛ պարային։ Արտիստները վաղուց են ընկերներ և միշտ երազել են միասին երգ թողարկել, ու հիմա նրանց ծրագրերը իրականացել են։ Հունիսի առաջին շոգ օրերին Լազարևն ու Գագարինան ներկայացրին իրենց նոր հիթը։
16-06-2026 00:04 94 տարեկան հասակում հունիսի 12-ին կյանքին հրաժեշտ է տվել ամերիկացի հայտնի դերասան Ռոնի Շելը: Նրա մահվան մասին հայտնել է Page Six-ը: