Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հագնվել, որպեսզի ձեզ ընդունեն որպես միլիոնատիրոջ

11.03.2022

Ինքնավստահությունն ու ոչ ճչան կերպարները հաջողության գրավականն են։ Գլխավորը՝ չափը չանցնելը և խարդախությամբ հայտնի Աննա Դելվիի սխալները չկրկնելն է։

Բալորովի վերջերս Netflix-ը թողարկեց Աննա Դելվիի (իսկական անունը՝ Աննա Սորոկինա) մասին «Ստեղծելով Աննային» մինի-սերիալը, ով ռուս խաբեբա էր և կարողացել էր գրեթե 5 տարի խաբել Նյու Յորքի ամենահզոր մարդկանց՝ նմանակելով Եվրոպայից ժամանած հարուստ ժառանգուհու: Ի՞նչն էր օգնում Աննային այնքան ճիշտ տպավորություն թողնել, որի շնորհիվ ամենահայտնի մարդիկ բառացիորեն «հետևում էին նրա ասածներին» և անում այն ամենը, ինչ նա խնդրում էր:

Ամեն ինչ պարզ է. առաջինը՝ չափից դուրս ինքնավստահությունն էր: Երկրորդը՝ ճիշտ և «թանկ» տեսքը։ Այսօր կխոսենք խարդախ Սորոկինայի արտաքին տեսքի մասին, ինչն առանցքային դեր է խաղացել այս խառնաշփոթ պատմության մեջ։

600x400

Կանոն առաջին՝ նվազագույն դիմահարդարում

Աննա Դելվին չի ստեղծել այս կանոնը, նա դրանով ոգեշնչվել է Մանհեթենի իսկական հարուստներից։ Բնական դիմահարդարում, մաքուր և առողջ միագույն մազեր՝ ահա թե ինչով էր Սորոկինան տարբերվում իր ուղեկիցներից։ Ամերիկացիներին զարմացնում էր աղջկա նման պահպանողականությունը, բայց դա նրան այնքան «էկզոտիկ» էր դարձնում այլոց կողքին։

Կանոն երկրորդ՝ հագուստի դասական ոճ

600x400

Փոքրիկ սև զգեստներ, խիստ վերարկուներ և, իհարկե, ակնոցներ (և՛ արևային, և՛ տեսողության համար)՝ այս ամենը գերիշխող իրերն են «հարուստ ժառանգորդուհու» զգեստապահարանում։ Անկախ նրանից, թե ինչ կասեն, այս ընդունված բաները դեռ հաղորդում են ապահովվածի տեսք, և Աննա Դելվին դրա ամենավառ օրինակն է:

Այս առումով կարևոր է չփոխել խիստ ոճը՝ ի վերջո, երբ գոնե մեկ անգամ դուրս գաս կերպարից, շատ բան կկորցնես։

Մի օր Դելվիի ընկերուհուն զարմացրել է Աննայի տարօրինակ հագնվելը. իրենք ծովափին են, այդ դեպքում ինչի՞ն էր նրան պետք շրջազգեստ և բարձրակրունկ կոշիկներ: Երբ ինչ-որ մեկը գովեց Սորոկինի հանդերձանքը, նա առաջին անգամ խոսեց, թեև՝ կարճ:

Կանոն երրորդ. ոչ մի ճչացող բաղադրիչ

600x400

Դելվին երբեք ոչ ոքի չի գայթակղել իր սեքսուալությամբ կամ պայծառությամբ: Ակնառու դիմահարդարմամբ, մեծացրած շուրթերով և կեղծ թարթիչներով աղջիկների շրջապատում Աննան «մաքուր օդի ազդեցություն ուներ»։ Նա ինքն էլ հաճախ էր ասում, որ որպես եվրոպուհի չի հասկանում այս միտումները և դրանում ոչ մի գեղեցիկ բան չի տեսնում։ Այս հայտարարությունների կոշտությունը ոչ թե վանում, այլ ավելի շուտ գրավում էր մարդկանց, քանի որ այս աղջիկը միշտ քայլում էր «անդունդի եզրով»:

Նա կարող էր կտրուկ դիտողություն անել կեղծ եղունգ կրող յուրաքանչյուրի մասին, և երկու րոպե անց իր կողմը գրավել ցանկացած աղջկա։ Աննա Սորոկինայի՝ որպես միլիոնատեր կերպարի ձևավորման հարցում, բնական գեղեցկությունը և աղաղակող ոճի բացակայությունն իրենց դերն են ունեցել։

Կանոն չորրորդ՝ բրենդային իրեր

600x400

Այն ամբողջ գումարով, որը աղջիկը տարիներ շարունակ խաբեությամբ ստանում էր իր ընկերներից, ծախսում էր շքեղ իրեր գնելու վրա, ինչն էլ ավելի էր նրան բարձրացնում շրջապատի աչքում։ Մենք, իհարկե, ձեզ կոչ չենք անում հետևել գործողությունների նման ծրագրի, բայց ստիպված ենք արձանագրել, որ ժամանակակից աշխարհում չի կարելի առանց գոնե մեկ բրենդային իրի՝ միլիոնատիրոջ տեղ ընկալվերու համար։ Աննայի դեպքում (առավել հաճախ) դա 2-3 Dior-ի, Celine-ի և Hermes-ի պայուսակներ էին, որոնք նա կրում էր անընդհատ՝ դրանք անվանելով դասական։

Վերոնշյալ բոլոր կանոններն իսկապես կարող են ձեզ վերածել «բարձր հասարակության» կնոջ, այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում երկար ժամանակ խաղալ դրա հետ, քանի որ նմանակել մեկին, որն էությամբ դուք չեք, անշնորհակալ գործ է: Հիշեք, որ հիմնական կանոնը՝ ձեր սեփական ոճի զգացողությունը և ունեցած հնարավորություններին համապատասխան ապրելն է։ Ամեն անգամ խաղ անելիս պարզապես հիշեք գավառացի ռուս Անյա Սորոկինայի պատմությունը, ով խաբեց ամբողջ աշխարհին, բայց հոգու խորքում մնաց Դոմոդեդովոյից եկած աղջիկը։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6816 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 642 անգամ
11.06.2026
Դիտվել է 395 անգամ
16.06.2026
Դիտվել է 188 անգամ
17.06.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster