Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի 5 ամենահամառ նշանները

09.12.2021

Հաճախ հենց համառությունն է օգնում մարդուն հաղթանակ տանել: Միաժամանակ դրա պատճառով մարդը կարող է կանգնել «փոցխի» վրա, որի հարվածը նա կհիշի ողջ կյանքում։ Այս հրապարակման մեջ ներառել ենք կենդանակերպի այն նշաններին, որոնք բնավորությամբ հակված են համառորեն հետապնդելու իրենց նպատակները և մինչև վերջ հավատարիմ մնալու իրենց հայացքներին:


Ցուլ. համառություն «Չեմ ուզում և չեմ անի» ոճով

Փոխզիջումները և ճկունությունը հազվադեպ դրսևորումներ են Ցուլի համար: Խոչընդոտները նա հաղթահարում է տանկի նման՝ դանդաղ ու անխնա, իսկ ընտրած ճանապարհից Ցուլին հնարավոր է ստիպել շեղվել միայն բազմաթիվ հիմնավոր փաստարկներով։

Որոշումներ կայացնելիս Ցուլը հանգիստ է և հիմնավոր: Նա նախընտրում է փորձված մեթոդները։ Փորձարկումները չափազանց մեծ ռիսկ են այս նշանի ներկայացուցիչների համար, ովքեր չեն սիրում կտրուկ և շրջադարձային փոփոխություններ։ Բացի այդ, նրանք չեն սիրում, երբ փորձում են խառնվել իրենց ունեցվածքին՝ լինի դա իր, միտք, թե որոշում։

Խոյ. համառություն «Իմից բացի ուրիշ կարծիք չկա» ոճով

Խոյին համոզելու խնդիրը սկսվում է հենց առաջին փուլից. նրան հեշտ չէ ստիպել նույնիսկ լսել այլ կարծիք: Խոյը չի կարծում, որ շրջապատում բոլորը հիմար են, նա պարզապես կողքերը չի նայում, շատ է տարված իր սեփական մղումներով: Այս առումով նա երեխայի նման է։

Բացի այդ, Խոյը շատ արագ է իրագործում իր ծրագրերը, երբեմն նույնիսկ չափից դուրս, ուստի քննարկման ժամանակ չի ունենում։ Զգուշությունն ու հետևանքների վերլուծությունը «թույլների համար» են։ Խոյը գործում է այստեղ և հիմա: Սակայն ուժեղ ու հեղինակավոր անձանց երկաթյա փաստարկները կարող են ազդել նրա վրա, իսկ համեստներին ու անվճռականներին Խոյը պարզապես չի լսի։

Աղեղնավոր. համառություն «Լսեք, ես ավելի լավ գիտեմ, ամեն ինչ հասկացա» ոճով

600x400

Ընդհանրապես, Աղեղնավորն ունակ է օբյեկտիվորեն նայել իրերին։ Բայց երբեմն նա տարվում է, և նրան թվում է, թե միայն ինքն է հասկանում ամեն ինչ։ Այս դեպքում Աղեղնավորի մոտ արթնանում է բոլորին խորհուրդներ տալու ցանկություն, և նա կորցնում է չափի զգացումն ու տակտը։ Աղեղնավորը չի հանդուրժում իր հասցեին դատողություններ։

Բացասական դրսևորմամբ այս նշանին բնորոշ է, այսպես կոչված, կեղծ ուսմունքը. երբ Աղեղնավորն ակնհայտ սխալվում է, բայց չի գիտակցում դա ու համառորեն պաշտպանում է իր ճշմարտությունն ու այն առաջ մղում ցանկացած հարմար առիթով: Այնուամենայնիվ, այս նշանը աստղագուշակության առումով ուղղակիորեն կապված է գիտելիքի և կրթության հետ: Հստակ ապացույցներն ու փորձն Աղեղնավորին կարող են վերաուղղորդել:

Այծեղջյուր. համառություն «Ես հաստատ գիտեմ. ես ամեն ինչ հաշվարկել, մտածել և ստուգել եմ» ոճով

Այծեղջյուրի համառությունը դժվար թե կարելի է հիմարություն անվանել: Այս նշանին բնորոշ են խոհեմությունը, դանդաղկոտությունը և դիտողականությունը, որն, ի վերջո, վերածվում է իմաստնության։ Աստղագուշակության առումով Այծեղջյուրն ուժեղ, իմաստուն առաջնորդ է և դաստիարակ, արդար ու անսասան: Նա չի ձգտում իրեն «ամենլավագույնը» ցուցադրել. իր գործերը խոսում են նրա փոխարեն, որոնց իրագործմանը նա մոտենում է գրագետ և հիմնավոր։

Գտնելով նպատակ և մտածելով գործողությունների ծրագիր, որը հիմնված է գործնական փորձի և հեղինակավոր աղբյուրների վրա՝ Այծեղջյուրն ակնհայտորեն հավատարիմ է մնում դրան։ Դանդաղ, բայց հաստատ՝ սա է Այծեղջյուրի ողջ էությունը:

Ջրհոս. համառություն «Ինձ մի թելադրեք ինչպես ապրել» ոճով

Ջրհոսի դեպքում կամակորության դրսևորման պատճառ կարող է լինել այն, որ նա չի ցանկանում և չի կարող լինել բոլորի նման։ Հետաքրքրասեր միտքն ու արկածների հանդեպ սերը մղում են նրան գնալ չբացահայտված ճանապարհով: Ջրհոսը մեծ գյուտարար է, ում անհայտ ուժը ստիպում է այլ կերպ վարվել և յուրահատուկ լինել: Այնուամենայնիվ, նրա տարօրինակությունները հաճախ հաղթական են դառնում առաջին հերթին հնարամտության և իրերի նկատմամբ ոչ ավանդական հայացքների պատճառով:

Ջրհոսի նորարարական ոգին և որոշակի հախուռնությունը հակադրվում են ավանդույթին, որն ի դեմս հասարակության, երբեմն փորձում է «իջեցնել նրան գետնին»: Սակայն Ջրհոսը չափազանց ազատասեր է և հավատարիմ իր էությանը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2027 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1019 անգամ
06.05.2024
Դիտվել է 339 անգամ
03.05.2024
Դիտվել է 194 անգամ
04.05.2024
Դիտվել է 151 անգամ
07.05.2024
Դիտվել է 54 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster