Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի 5 ամենահաջողակ նշանները

11.11.2021

1. Կշեռք

Business Insider-ի տվյալներով՝ Կշեռքների շրջանում են ամենաշատ միլիարդատերերը՝ նրանք 27-ն են, և սա բացարձակ ռեկորդ է կենդանակերպի նշանների շարքում։ Նման հաջողությունը զարմանալի չէ. նրանք շփվող են, հեշտությամբ ընդհանուր լեզու են գտնում նույնիսկ ամենախնդրահարույց հաճախորդների և գործընկերների հետ։ Այնուամենայնիվ, Կշեռքների ուժեղ կողմերը սրանով չեն սահմանափակվում՝ նրանք զգացմունքային առումով հասուն են ու հստակ գիտեն, թե ինչ են ուզում և ինչպես հասնել դրան: Կշեռքների համար հաջողությունն ավելին է, քան թանկարժեք մեքենան ու շքեղ առանձնատունը։ Նրանք ավելի շատ կենտրոնացած են ինքնազարգացման վրա, քան մյուսները, խնամքով ընտրում են մտերիմ մարդկանց շրջանակ, ովքեր կիսում են իրենց արժեքներն ու հավակնությունները, ուստի նշանի ներկայացուցիչների թիկունքը միշտ հուսալիորեն պաշտպանված է:

2. Կարիճ

Արտաքինից կարող է թվալ, որ Կարիճին դժվար է հարաբերություններ հաստատել գործընկերների և ղեկավարների հետ, ու դրա պատճառով նրա համար կարող է դժվար լինել վեր բարձրանալը: Սակայն իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է. Կարիճները կատարյալ բանակցողներ են, ովքեր մինչև վերջ կպաշտպանեն ընկերության արժեքներն ու շահերը, այնպես որ նրանք կնքում են ամենաշահավետ գործարքները, գտնում ամենախոստումնալից հաճախորդներին և միշտ կատարում նախանշված ծրագրերը, նույնիսկ, եթե ստիպված լինեն գիշերել աշխատավայրում: Ջրի տարերքի այս ներկայացուցիչները կենտրոնացած են, հավաք և, անկեղծ լինենք, որոշ իրավիճակներում կարող են անբարեխիղճ գործել ու նույնիսկ անցնել նրանց վրայով, ովքեր կհանդիպեն իրենց ճանապարհին։ Կարիճների հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքան լավ են իրենց զգում տանը, ուստի նրանց համար կարևոր է վստահելի զուգընկեր ընտրելը։ Կարիճների թվում կա 16 միլիարդատեր։

3. Ցուլ

Ցուլերն ամենահուսալին են ոչ միայն ընտանեկան կյանքում, այլև իրենց կարիերայում. ղեկավարների համար դժվար կլինի գտնել մեկ այլ աշխատողի, ով այդքան անձնուրաց և նվիրված լինի իր գործին։ Ցուլերին չեն հետաքրքրում խնջույքներն ու երկար ճանապարհորդությունները՝ նրանք նախընտրում են ազատ ժամանակն անցկացնել տանը՝ ընտանիքի հետ, ուստի գրասենյակում լի են ուժով և էներգիայով։ Կարեւոր է նաեւ, որ Ցուլը շատ պահպանողական է։ Որոշ ոլորտներում դա կարող է խոչընդոտ դառնալ զարգացման համար, բայց, երբ խոսքը վերաբերում է կանոնակարգերի և բյուրոկրատական ընթացակարգերի պահպանմանը, Ցուլը հավասարը չունի: Հողային նշանի այս ներկայացուցիչները չափազանց դժկամությամբ են փոխում աշխատանքը և գործունեության ոլորտը, ինչը թույլ է տալիս զարգանալ ճիշտ ուղղությամբ։ Նրանց թվում են 20 դոլարարային միլիարդատերեր։

4. Խոյ

Կտրուկ, հավակնոտ Խոյերը պատրաստ են հաջողության հասնելուն, ինչպես ոչ մեկը: Հրե նշանի այս ներկայացուցիչները չեն վախենում ռիսկի դիմել, նոր բաներ փորձել և հանդես գալ որպես նորարարներ։ Նրանք արագ հարմարվում են բարդ իրավիճակներին ու ելք են տեսնում նույնիսկ այնտեղ, որտեղ չկա (անհրաժեշտության դեպքում Խոյը պարզապես նոր անցուղի կբացի պատի մեջ): Խոյը հակված է մրցակցության՝ չարժե նրանց մարտահրավեր նետել․ Խոյը կանի հնարավոր ու անհնարին ամեն բան՝ հակառակորդին գերազանցելու համար։ Այս նշանի ներկայացուցիչների հետ փոխզիջում գտնելը կարող է դժվար լինել, նրանք չեն սիրում քննադատություն, բայց դժվարությունները միայն կոփում են Խոյերի բնավորությունը, և հենց դա է նրանց թույլ տալիս հաջողության հասնել բոլոր նախաձեռնություններում:

5. Կույս

Հարցի նյութական կողմն այն է, ինչն առաջին հերթին հետաքրքրում է Կույսին, ուստի դժվար թե հանդիպեք մեկ այլ աշխատակցի, ով ավելի կենտրոնացած է ծրագրերը բարելավելու և գերակատարելու վրա: Կույսերն իրենց լավ են դրսևորում ոչ միայն որպես սովորական աշխատակցի, այլև առաջնորդի դերում. նրանք հավակնոտ են, նպատակասլաց և խելացի, այնպես որ՝ կկարողանան իրենց ղեկավարած բաժնին հասցնել առավելագույն արդյունքի և այնպես կրթել ենթականերին, որ նրանք դառնան ընկերության լավագույն աշխատակիցները։ Կույսերը պերֆեկցիոնիստներ են. նրանց կարելի է հանգիստ կերպով վստահել փաստաթղթերի ու հաշվետվությունը լրացնելը. երկրային նշանի այս ներկայացուցիչները ամեն ինչ կիրականացնեն հստակ և ըստ կանոնակարգի: Միաժամանակ Կույսերը շատ ինքնաքննադատ են, հակված չափից շատ պատասխանատվություն ստանձնելու, և այդ պատճառով զգացմունքային սպառման վտանգ կա։ Այպես որ, եթե ցանկանում եք հաջության հասնել, երբեմն ձեզ թույլ տվեք հանգստանալ: Կույսերի թվում կա 11 միլիարդատեր։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2369 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 533 անգամ
01.05.2024
Դիտվել է 274 անգամ
25.04.2024
Դիտվել է 261 անգամ
26.04.2024
Դիտվել է 221 անգամ
27.04.2024
Դիտվել է 209 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster