4 կանացի գործողություն, որոնք տղամարդուն վանում են ընդմիշտ
30.09.2021
Երբևէ ունեցե՞լ եք հարաբերություններ, երբ ամեն ինչ լավ է թվում, նույնիսկ, կատարյալ: Բայց ժամանակի ընթացքում դրանք քանդվել են: Դուք ակնհայտ պատճառները չեք նկատել, այլապես՝ կանխելու քայլեր կանեիք:
Բայց քանի որ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, ուրեմն ինչ -որ բան տեղի է ունեցել: Ընդ որում՝ ձեզ համար աննկատ: Ինչ?
Կան կանացի մի քանի գործողություններ, որոնք կարող են տղամարդուն ընդմիշտ հեռացնել ձեզանից: Նույնիսկ, եթե հարաբերությունները, ձեր կարծիքով, կատարյալ էին զարգանում:
Վանող քայլ թիվ 1․ տղամարդուն վերափոխելը կամ վերադաստիարակելը
Օրինակ, ձեզ ինչ-որ բան չի բավարարում ձեր տղամարդու մոտ, նրա վարքագծի, սովորությունների, ընկերների, մասնագիտության մեջ ... Եվ փորձում եք ինչ-որ կերպ փոխել այն․ բայց ինչպե՞ս դա ճիշտ անել, ինչպե՞ս ճիշտ ազդել նրա վրա, դուք չեք չգիտեք։ Եվ դա անում եք ինչպես կարողանում եք:
Ինչպե՞ս կարող է հարաբերություններում հմտություններ չունեցող կինը վերջնագիր ներկայացնել: Օրինակ ՝ «Կամ ես, կամ քո ընկերները» կամ՝ «Եթե դու դա անես, ուրեմն ես քեզ կլքեմ»:
Տեսականորեն դա պետք է աշխատի՝ մտրակ և կարկանդակ: Բայց արդյունքում՝ չի ստացվում, ձեր հարաբերությունները քանդում են և օտարվում եք միմյանցից: Դուք գտնում եք, որ տղամարդը ինչ-որ կերպ կփոխվի, կհարմարվի, քանի որ վախենում է կորցնել ձեզ և հարաբերությունները: Բայց տղամարդը հեռանում է: Նա ձեզ հետ հարմարավետ չի զգում, արդեն սկսում է մտածել այլ կանանց, այլ հարաբերությունների մասին:
Ալֆա կինը չի վերափոխում, չի վերադաստիարակվում, տղամարդուն չի հարմարեցնում իրեն: Նա մեղմ և կանացիորեն է ազդում, ուղղում նրան, ինչպես ջուրը, որը քայքայում է քարը:
Վանող քայլ 2․ հարաբերությունները կառուցում եք «տղամարդը պետք է» ելակետից
Սա հատկապես արդյունավետ չէ հարաբերությունների սկզբում: Հարաբերությունները նոր-նոր են զարգանում, դուք դեռ սկսել եք ճանաչել միմյանց, և, հանկարծ, փորձում եք ձեր պահանջմունքները բավարարել նրա հաշվին: Որովհետև՝ «տղամարդը պետք է»: Պետք է տա, աջակցի, վճարի, փայփայի, ձեռքերի վրա տանի:
Արժանապատիվ տղամարդն ուրախ կլինի ամենայնս սատարել իր սիրելի կնոջը, լուծել նրա բոլոր հարցերը և փայփայել նրան: Հիմնական բառը՝ սիրելին է: Իսկ հարաբերությունների մեկնարկի փուլում տղամարդը պարզապես որոշում է, թե ով եք դուք իր համար:
Եվ եթե նա դեռ չի որոշել, որ դուք հավերժ իր կինն եք, և դուք արդեն սկսել եք ռեսուրսներ քաշել նրանից, նա կարող է ոչ շահեկան համեմատություններ անել: Այս դեպքում որոշումը ձեր օգտին չի լինի:
Վանող քայլ 3․ հարաբերություններն արագացնելու փորձը
Օրինակ, երբ տղամարդուն անընդհատ հարցնում եք՝ «Իսկ մեզ մոտ ամեն ինչ լո՞ւրջ է», «Իսկապե՞ս լուրջ մտադրություններ ունես» կամ «Ինչպե՞ս կանվանենք մեր որդուն կամ դստերը»:
Հարաբերություններ զարգացնելը նման է այգում ծառ աճեցնելուն: Դուք չեք կարող պտուղ քաղել դեռ չծլած սերմից և դեռ չաճած ծառից: Եթե այս փուլում թափահարեք այն, ապա կարող եք միայն կոտրել:
Եկեք շրջենք իրավիճակը: Դուք ծանոթացել եք մի տղամարդու հետ, և նա անընդհատ ու անտեղի հարցնում է. «Դե ինչ, գուցե գնանք ինձ մո՞տ» կամ՝ «Գնա՞նք ինձ մոտ»:
Նա ամեն ինչ արագացնում է, ունայնություն առաջացնում: Դուք հավանաբար դեմ չեք լինի: Բայց ձեր ծանոթության ժամկետը թույլ չի տալիս ձեզ նման քայլի գնալ: Կամ, գուցե, դուք դեռ չեք վստահում նրան, որոշ հատկություններ անընդունելի են, կասկածում եք ձեր նկատմամբ նրա մտադրություններին: Եվ նրանով, որ նա շտապեցնում է, պարզապես վանում է ձեզ:
Նույն կերպ, երբ կինն արագացնում է հարաբերությունների զարգացումը, երբ փորձում է շտապեցնել' դրանով վանում է տղամարդուն:
Վանող քայլ 4․ դուք հեռավորություն եք պահպանում և ձեզ փակ պահում
Սառը և փակ կնոջ կերպարի շուրջ բազմաթիվ առասպելներ և թյուր պատկերացումներ են հյուսված: Ֆիլմերում և կանանց մասին գրականության մեջ ստեղծվում է սառը կնոջ կերպար, որին հաջողակ տղամարդիկ, անշուշտ, հասնում են: Եվ որոշ կանայք արվեստի գործերն ընկալում են որպես ճշմարտություն և փորձում շահարկել տղամարդկանց զգացմունքները:
Կանայք, ովքեր դա կիրառում են, թերևս, կհաստատեն. վերջի հաշվով նրանք մնում են միայնակ:
Քանի որ իրական կյանքում, ի տարբերություն ֆիլմերի, տղամարդը ձեզ ընկալում է ճիշտ այնպես, ինչպես ցանկանում եք երևալ՝ փակ, սառը, օտարված և ոչ զգացմունքային կին: Դուք կցանկանայի՞ք ձեր կյանքը կապել փակ, սառը, օտարված և ոչ զգացմունքային տղամարդու հետ:
Տղամարդու վրա ազդելը՝ առանձին, հատուկ կանացի հմտություն է: Ցանկացած կին կարող է սովորել ազդել տղամարդու վրա անպես, որ բացահայտվեն նրա ուժեղ կողմերը, իսկ թույլ կողմերը՝ պակասեն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3529 անգամ
Читать на русском
|