Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

10 սխալ պատկերացում քնի մասին, որոնք կարող են վնասել ձեզ

15.09.2021

Ազատվեք դրանցից, և դուք կսկսեք ձեզ շատ ավելի լավ զգալ:

1. Օրական հինգ ժամ քնելը բավական է

Բազմաթիվ հայտնի պատմություններ կան հաջողակ մարդկանց մասին, ովքեր հռչակավոր են դարձել քիչ քնելու պատճառով: Օրինակ՝ Լեոնարդո դա Վինչի, Նապոլեոն, Դալի: Բայց դա կարող են անել միայն մի քանի եզակի մարդիկ: Մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է 7-9 ժամ քուն. ճշգրիտ ցուցանիշը կախված է տարիքից և անձնական նախասիրություններից:

Եթե դուք սկսեք ավելի քիչ քնել, ապա երկրորդ Նապոլեոնը չեք դառնա, այլ կվաստակեք հիպերտոնիա, կմեծանան սրտի կաթվածի, դեպրեսիայի, շաքարախտի և գիրության ռիսկերը, նաև՝ լուրջ վնաս կհասցնեք ձեր ճանաչողական գործառույթներին:

2. Ինչքան շատ քնես՝ այնքան լավ

Սա մյուս ծայրահեղությունն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի մշտական պակասը, նույնիսկ 8-9 ժամ քնելուց հետո, սրտանոթային հիվանդությունների նշան է: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ նրանց մոտ, ովքեր սիրում են քնել, 30% -ով ավելի բաձր է վաղաժամ մահվան վտանգը, քան նրանց, ովքեր բավական քնել են, բայց ոչ ավելի, քան 9 ժամ: Այսպիսով, դա նույնքան վատ է, որքան բավարար քուն չունենալը:

3. Երջանիկ զույգերը միասին են քնում

600x400

Այսպես կոչված «կանանց» ֆորումներում կարող ենք գտնել բազմաթիվ հոդվածներ, որոնցում ասվում է. «Եթե նա քեզ չի գրկում քնած ժամանակ, ուրեմն չի սիրում»: Գործնականում, սակայն, այն զույգերը, ովքեր քնում են տարբեր մահճակալներում, ավելի ամուր են, և դա պարզապես այն պատճառով, որ ավելի լավ են քնում:

Իսկ քնի պակասը մարդկանց դարձնում է ավելի դյուրագրգիռ և վեճեր հրահրում: Մի խոսքով՝ ամոթ չէ, երբ վերմակը վերցնես և տեղափոխվես բազմոցի վրա:

4. Քնելու համար ալկոհոլ խմելը հիանալի գաղափար է

Իրականում ոչ: Ալկոհոլը իսկապես կարող է ձեզ անջատել, բայց դա վատացնում է ձեր քնի որակը: Բացի այդ, այն մարդկանց մոտ, ովքեր խմում են քնելու համար, խախտվում է ցիրկադային ռիթմերը՝ նրանք ավելի ու ավելի ուշ են սկսում քնել և արթնանալ: Էլ չենք խոսում քնի ապնոեի (շնչառության դադարեցման) ռիսկի մասին, որը ալկոհոլը մեծացնում է: Այսպիսով, եթե չեք կարողանում քնել, ավելի լավ է տաք կաթ ընդունեք, բայց ոչ՝  ավելի ուժեղ խմիչք:

5. Հանգստյան օրերին կարելի է կուշտ քնել

Մարդիկ, ովքեր քիչ են քնում, օրինակ՝ աշխատանքի պատճառով, հաճախ այսպես են մտածում. «Ծանր շաբաթ էր, շաբաթավերջին կքնեմ և լավ կլինեմ»: Ոչ, չեք լինի:

Հարվարդի բժշկական դպրոցի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անհնար է «հետ բերել» բաց թողնված քունը: Հանգստյան օրերին լրացուցիչ 10 ժամ քնելուց, երբ աշխատանքային օրերին քնում եք 6 ժամ, դուք կլինեք այպիսին, ինչպիսին մեկը, ով ամբողջ գիշեր չի քնել: Կյանքի այսպիսի ռիթմը հանգեցնում է նաեւ քնի քրոնիկ խնդիրների:

Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ մեկ ժամ կորցրած քունը վերականգնելու համար մարդը պետք է չորս օր նորմալ քնի: Իսկ հանգստյան օրերը դժվար թե ձեզ բավական լինեն: Կա միայն մեկ լուծում՝ քնել շուտ, քնել այնքան, որքան անհրաժեշտ է հանգստի համար (7-9 ժամ, ինչպես արդեն ասել ենք), և փոխել հանգստյան օրերի համար «ընդունված» այդ ռիթմը:

6. Հեռուստացույցը ձեզ օգնում է քնել

600x400

Մեզանից շատերը սիրում են քնել՝ դիտելով նախընտրած երեկոյան շոուն. հանգիստ ֆոնային ձայնը լավ է հանգստացնում է, իսկ ավտոմատ անջատման գործառույթ նախատեսված է ժամանակակից գրեթե բոլոր սարքավորումներում:

Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր քնում են հեռուստացույցի առջև, ավելի ուշ են քնում, ավելի են հոգնում, իսկ քունը վատորակ է լինում: Նրանց մոտ նաև խախտվում են շուրջօրյա ռիթմերը:Էկրանի լույսը թույլ չի տալիս լիովին քնել. առողջ քնի համար անհրաժեշտ է լիակատար մթություն: Այսպիսով, ի վերջո, միացված հեռուստացույցն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ:

Այնպես որ, եթե չեք կարողանում լռության մեջ քնել, ապա մի միացրեք հեռուստացույցը: Ավելի լավ է լսեք ձեր սմարթֆոնի ձայնագրությունը մեղմ ձայնով կամ հազիվ լսելի խոսակցություններով:

7. Օրվա ընթացքում քնելը օգտակար է ձեր առողջության համար

Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան եք քնում: Ընդհանրապես, ցերեկը քնելն, իսկապես լավ է, քանի որ նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը: Բայց օրվա ընթացքում երկար քնելը վնասակար է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր ցերեկը քնում են գիշերային քնի հաշվին, մեծացնում են շաքարային դիաբետի, գիրության և, նույնիսկ, քաղցկեղի առաջացման վտանգը:

«Գիշերն արթուն մնալ, իսկ ցերեկը քնելու» ռիթմով անցկացրած նույնիսկ մեկ օրը լուրջ վնաս է հասցնում իմունային համակարգին և նյութափոխանակությանը: Բացի այդ, օրվա ընթացքում քնելու սովորությունը խանգարում է օրգանիզմի ցիրկադային ռիթմերին:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ քնի ազգային հիմնադրամը խորհուրդ է տալիս ցերեկը քնել օրական ոչ ավելի, քան 30 րոպե: Հակառակ դեպքում, դուք ամբողջ օրը ծանրացած կքայլեք, իսկ երեկոյան քնելու խնդիրներ կունենաք:

8. Այն մարդիկ, ովքեր բավականաչափ չեն քնում, նիհարում են

Սովորաբար, երբ խոսք է գնում այն մարդկանց մասին, ովքեր վատ են քնում, մենք պատկերացնում ենք հիվանդոտ, նիհար անհատների ՝ աչքերի տակ գտնվող շրջանակներով: Բայց սա բոլորովին էլ ճիշտ չէ. իրականում քնի պակաս ունեցող մարդիկ ավելի շուտ գիրանում են, քան քաշ կորցնում:

Քնի կարճ տևողությունը գիրացման ռիսկի վրա ազդող հիմնական գործոններից մեկն է: Մարդիկ, ովքեր ունեն քնի խնդիրներ, ավելի հավանական է, որ ավելորդ քաշ ունենան: Հետեւաբար, եթե դուք ցանկանում եք քաշ գցել, պարզապես անհրաժեշտ է բավականաչափ քնել:

9. Խռմփոցնելը տհաճ է, բայց անվնաս

600x400

Խռմփոցը ոչ միայն խանգարում է ուրիշներին, այլև կարող է ահազանգել առողջական խնդիրների, օրինակ՝ ապնոեի մասին: Ուղեղը քիչ թթվածին է ստանում և արթնացնում է մարմինը, որպեսզի մարդը չխեղդվի: Դրա պատճառով մարդը բավականաչափ չի քնում, անընդհատ հոգնածություն է զգում, և նրա մոտ աճում են սրտանոթային հիվանդությունների, արյան բարձր ճնշման և կենտրոնացման հետ կապված խնդիրները:

Այսպիսով, եթե ձեր սիրելիները բողոքում են անընդհատ խռմփոցից, մի արհամարհեք այն, այլ դիմեք բժշկի:

10. Զարթուցիչների վրայի «Հետաձգել» կոճակը հորինել են խելացի մարդիկ

Մոռացեք այդ կոճակի մասին: Զարթուցիչը գործարկվելուց հետո «ընդամենը հինգ րոպե» քնելը բավականին վատ է: Քնի մասնատվածությունը բացասաբար է անդրադառնում ձեր ինքնազգացողության վրա, ավելացնում է ցերեկային քնկոտությունը, նվազեցնում աշխատունակությունը, ստիպում ձեզ ընկճված զգալ:

Այո, միանգամից վեր կենալու համար անհրաժեշտ է մեծ կամքի ուժ: Բայց դա անհրաժեշտ է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3524 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպիսին կլինի Օձի տարին՝ 2025-ը

10.12.2024
Ինչպիսի՞ն է խոստանում լինել Օձի տարին, ե՞րբ է այն սկսվում ըստ արևելյան օրացույցի, ո՞ր ոլորտներում և ում համար հաջողակ կլինի։

Կոճապղպեղը վտանգավոր է կանանց առողջության համար

12.11.2024
Այնուամենայնիվ, կանայք պետք է խստորեն վերահսկեն այս համեմունքի օգտագործումը, քանի որ այն կարող է բացասաբար ազդել նրանց առողջության վրա:

Որքան ժամանակ է պահանջվում «առաջին հայացքից սիրո» համար

29.10.2024
Գիտնականներն իրենց կարծիքն ունեն այն մասին, ինչ մենք անվանում ենք «սեր առաջին հայացքից»։

Կարմիր կոշիկի տեսությունը․ ինչպես ընդամենը մեկ դետալով կերպարը դարձնել ոճային

27.09.2024
Սոցիալական ցանցերում կրկին պարզ միջոց են մշակել կերպարն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ինչպես միշտ, տեսությունն այնքան էլ նոր չէ, բայց վերջերս դարձել է արդիական:

Բժիշկը թվարկել է մարմնի 3 մաս, որոնք բոլորը մոռանում են լվանալ լողանալիս

13.09.2024
Մարմնի մասերի ոչ բավարար խնամքը կարող է հանգեցնել ոչ միայն տհաճ հոտերի, այլեւ վարակների։

5 գեղեցիկ սիրային ավանդույթ ամբողջ աշխարհից

16.08.2024
Դրանցից որոշներն արժե փոխառել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1075 անգամ
17.12.2024
Դիտվել է 765 անգամ
18.12.2024
Դիտվել է 663 անգամ
18.12.2024
Դիտվել է 630 անգամ
19.12.2024
Դիտվել է 418 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster