Ինչպիսի տեսք ունի 40-ամյա Քիմ Քարդաշյանը լողազգեստով Instagram-ում և իրական կյանքում
02.09.2021
Պապարացիների կողմից արված կադրերն ապացուցում են, որ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանն առանց ֆոտոշոփի և ճիշտ կեցվածքի նման է սովորական երկրային կնոջ:
Քիմ Քարդաշյանին առնչվող վերջին նորությունները վերաբերում են նրա ամուսնությանը (թե՞ ամուսնալուծությանը) Քանյե Ուեսթի հետ: Երկրպագուները ենթադրություններ են անում՝ արդյոք Ուեսթի համերգին Քիմի՝ հարսանեկան զգեստով մասնակցությունը նշանակում է նրանց հարաբերությունների վերականգնում։ Ճերմակ զգեստով Քարդաշյանը, անկասկած, հիասքանչ տեսք ուներ, բայց մենք նրան շատ ավելի հաճախ տեսնում ենք առանց հագուստի: Լուսանկարիչները հաճախ են նրան «բռնացնում» ամենատարբեր տեսքերի ու երանգների լողազգեստներով։
Բացի այն, որ սելֆիի թագուհին իսկապես գիտի ինչպես ընտրել ճիշտ անկյունն ու դիրքը, և, ըստ լուրերի, դեմ չէ պլաստիկ վիրաբուժության վերջին նվաճումներին, նա շատ աշխատասեր է: Աստղը վազքուղու վրա վազում է շաբաթական 6 օր, ծանրություններ բարձրացնում, ֆիտնեսի մարզիչ Մելիսա Ալկանտարայի հետ կատարում է սիրտն անրացնող վարժություններ:
Ի դեպ, Ալկանտարան Women՝s Health ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր հաճախորդը սովոր է մարզվել առավոտյան 6-ին. միայն այդպես նա կարող է հասցնել իր խելահեղ գրաֆիկի մնացած բոլոր գործերը: Քարդաշյանի մեկ մարզումը սովորաբար տևում է 60 -90 րոպե:
Ինչ վերաբերում է սնվելուն, ապա աստղը փորձում է ավելի շատ բանջարեղեն ուտել, իսկ մսեղենից նախընտրում է միայն հավը: Նրա ամենօրյա ճաշացանկը պարունակում է ոչ ավելի, քան 1800 կալորիա: Քիմի ապրելակերպը պատկերված է Instagram-ում տեղադրված գեղեցիկ լուսանկարներում. նա սոցիալական ցանցերում անթերի տեսք ունենալու համար պատրաստ է ցանկացած զոհաբերության: Այդուհանդերձ, նրա ցանկությունները որևէ կերպ չեն ազդում պապարացիների աշխատանքի վրա, որոնք մի քանի անգամ նրան բռնեցրել են ոչ ամենահաջող պահերին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5129 անգամ
Читать на русском
|