Բժիշկները բացահայտել են ամենօրյա ցնցուղից հրաժարվելու վտանգները
19.08.2021
Փորձագետները բացահայտել են ցնցուղ ընդունելու ամենաարդյունավետ հաճախականությունը և խոսել մարմնը կանոնավոր չլվանալու վտանգների մասին:
Մաշկաբան Էմեկա Օկորոչան պարզաբանել է, որ ամենօրյա լողանալուց խուսափելը կարող է բացասաբար անդրադառնալ մաշկի վիճակի վրա: Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել մաշկաբանական հիվանդությունների սրացման, ինչպիսիք են՝ պզուկները, հիպերպիգմենտացիան, էկզեման: Այն նաև մեծացնում է բակտերիաների աճի պատճառով տհաճ հոտերի վտանգը:
Մեծ Բրիտանիայից կոսմետոլոգ Յալդա Ջամալը հաստատել է Օկորոչայի խոսքերը և ավելացրել, որ պետք է փորձել ամեն օր լվանալ թևատակերը, ոտքերը և սեռական օրգանները: Դա կօգնի նվազեցնել տհաճ հոտի վտանգը:
Պարբերաբար լողանալուց հրաժարվելը կարող է հանգեցնել նաև մաշկի վարակների և սնկի ու գորտնուկների առաջացման: Բացի այդ, չափից դուրս քրտինքը նվազեցնում է մաշկի խոցելիությունն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2270 անգամ
Читать на русском
|