Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհում առաջին ողջ մնացած յոթնյակ-երկվորյակները մեծացել են

28.07.2021

1997-ի նոյեմբերի 9-ին Այովայի բնակչուհի Բոբի Մաքքոին և նրա ամուսինը՝ Քենին, հայտնվեցին լրատվամիջոցների վերնագրերում: Ամուսինները դարձել էին գիտությանը հայտնի առաջին ծնողները, ովքեր միանգամից յոթ երեխա են լույս աշխարհ բերել, որոնք բոլորն էլ ողջ են մնացել:

Երեխաներին անվանակոչեցին Քենի կրտսեր, Ալեքսիս, Նատալի, Քելսի, Նաթան, Բրենդոն և Ջոել: Նորածինների քաշը ծնվելիս 1,13-1,54 կիլոգրամ էր:

Բրենդոնը ծառայել է բանակում, իսկ մյուս վեցը քոլեջ են ընդունվել: Նրանք ունեն ավագ քույր՝ 19-ամյա Միքայելան, որն ամուսնացած է և ապրում է մոտակայքում: 2017-ին յոթ երեխաները դարձան մորաքույրներ ու քեռիներ, երբ Միքայլան 2015-ին ամուսնությունից հետո որդի ունեցավ: 2019-ի մայիսին Նատալին յոթ երեխաներից առաջինն էր, ով ամուսնացավ: 2019-ի օգոստոսին ամուսնացել է նաեւ Բրենդոնը: «Դա կլինի կյանքում բավականին կտրուկ փոփոխություն», - խոստովանել է նրանց մայրիկը՝ Բոբին: Չէ՞ որ տանը, որտեղ ութ երեխա է մեծացել, միանգամից դատարկ կթվա:

Ինչպե՞ս պատահեց, որ Բոբին և Քենին բազմազավակ ծնողներ դարձան: Միքայելայի լույս աշխարհ գալուց հետո նրանք չէին կարողանում երկրորդ երեխա ունենալ, և որոշեցին արտամարմնային բեղմնավորման գնալ: Արմատավորվեց յոթ սաղմ, և քանի որ զույգը բավականին կրոնասեր է, որոշեցին բոլորին էլ պահել:

600x400

Իհարկե, նրանց փորձեցին հետ պահել այդ ռիսկային որոշումից, բայց ամեն ինչ համեմատաբար լավ անցավ, երեխաներին հաջողվեց լուս աշխարհ գալ: Ճիշտ է, նրանցից երկուսը՝ Նաթանը և Ալեքսիսը, ծնվել էին ուղեղային կաթվածով, և հարկ եղավ վիրահատել, որպեսզի տղաները կարողանային քայլել: Նաթանը ստիպված էր օրեցօր սովորել քայլել առանց կողմնակի օգնության, Ալեքսիսը դեռևս օգտագործում է աջակցող սարք: Այդուհանդերձ, այս տարի նա դպրոցի չերլիդերների թիմի երկրորդ ավագն էր:

Անսովոր ընտանիքին ակտիվորեն օգնում էին բարեգործական կազմակերպությունները. նրանց նվիրեցին յոթ ննջասենյակ ունեցող տուն, երեխաներին հնարավորություն տրվեց անվճար սնվել և արձակուրդ մեկնել: Երբ երեխաները ծնվեցին, մի քանի համալսարան նրանց անվճար ուսուցում առաջարկեցին մեծանալուց հետո: Ընտանիքը մի անգամ հանդիպել է Նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հետ:

«Միշտ վախենում էի, որ նայելով մեր աշխատանքին՝ տղաները կմտածեն, որ դա բավական է գեղեցիկ կյանքի համար, - ասել է Քենին Des Moines Register-ին: - Աստիճանաբար բացատրեցի նրանց, թե ո՞րն է կյանքի ճշմարտությունը: Ես իմ աշխատավարձով չէի կարողանա նման տուն գնել: Եթե ուզում եք ինչ -որ բան ստանալ, պետք է դրա համար շատ աշխատեք»:

600x400

Քենի ավագն աշխատում է մետաղական ծածկույթների ընկերությունում: Բոբին ուսուցիչ-արատաբան է և, բացի ութ երեխա մեծացնելուց, ուսուցանում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Ամուսնու նման, նա միշտ փորձում է երեխաների մեջ աշխատանքի հանդեպ սեր սերմանել:

Ալեքսիսը պատրաստվում է դաստիարակ դառնալ, Նատալին՝ տարրական դասարանների ուսուցիչ, Քենի-կրտսերը՝ շինարար: Նաթանն ու Ջոելը ծրագրավորողներ կլինեն: Քելսին երգում է նահանգային երգչախմբում և երազում երաժշտական կարիերայի մասին:

«Մենք մեզ համարում ենք լավագույն ընկերներ, ոչ միայն եղբայրներ և քույրեր», - ասում է Ալեքսիսը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2169 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Քենդալ Ջենները կարծում է, որ քչերն են ցանկանում հանդիպել իր հետ

17.08.2023
Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։

«Կլոնի» աստղի 3 վարժությունները, որոնք նրան դարձնում են նույնքան սեքսուալ, որքան 20 տարի առաջ

19.07.2023
Երկրպագուները Ջովաննա Անտոնելիին հաճախ են հարցնում իր նրբագեղության գաղտնիքների մասին, իսկ նա չի թաքցնում դրանք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-03-2024 08:48
Մասնագետների խոսքով՝ մելանոմային բաժին է ընկնում մաշկի չարորակ ուռուցքների 4 %-ը, սակայն այս ուռուցքը դրանցից ամենավտանգավորն է։  Միևնույն ժամանակ, մելանոմայի զարգացման ճշգրիտ պատճառը մինչ օրս չի հաստատվել, սակայն հայտնի է, որ արևի կամ սոլյարիի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը զգալիորեն մեծացնում է ռիսկերը։ Զարգացման այլ գործոններ են՝ գենետիկ նախատրամադրվածությունը, բազմաթիվ խալերի առկայությունը և որոշակի ֆենոտիպին պատկանելը' բաց մաշկ, կարմիր մազեր, պեպեններ, կապույտ և կանաչ աչքեր:
18-03-2024 08:27
Ռուսաստանի Վոլժսկ քաղաքի 48-ամյա բնակչուհին փորձել է իրար կապված սավաններով իջնել պատշգամբից, սակայն չի կարողացել կառչել գործվածքից, վայր է ընկել և մահացել: Կնոջ զուգընկերը գնացել է խանութ և կողպել դուռը։ Վերադառնալով՝ պարզել է, որ կորցրել է բանալիները և խնդրել է կնոջը բացել դուռը, սակայն կինը չի կարողացել դա անել։
18-03-2024 07:04
Վիտամին D-ի հիմնական ազդեցությունն այն է, որ այն մեծացնում է կալցիումի կոնցենտրացիան մարմնում։ Եթե դեղաչափը սխալ է, դա կարող է բացասաբար անդրադառնալ ձեր առողջության վրա: Արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման ախտանիշները ներառում են շփոթություն, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, հաճախամիզություն և ջրազրկում, բացատրում են մասնագետները։
18-03-2024 05:57
Դերասանուհի Մեգան Մարքլը մի քանի տարիների ընդմիջունից հետո առաջին անգամ վերադարձել է սոցցանցեր՝ հայտարարելու իր նոր նախագծի մասին։ Դերասանուհին որոշել է հիմնել իր սեփական lifestyle ապրանքանիշը, որը կոչվում է American Riviera Orchard:
18-03-2024 03:42
Պատճառը, որ Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, կրում է բաց ու շատ համարձակ զգեստներ այն է, որ զույգը ցանկանում է գերազանցել ռեփերի նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին՝ «ցնցելով համացանցը»: Մեծ Բրիտանիայի առաջատար PR գուրուներից մեկը՝ Մարկ Բորկովսկին, MailOnline-ին ասել է, որ Քանյե Ուեսթը օգտագործում է Բիանկա Սենսորիին՝ իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի գովազդային ռազմավարությունը կրկնօրինակելու համար, բայց նրա «տարօրինակ շոուն» հասնում է ծայրահեղության։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
Երգչուհի Աիդա Արամին ունկնդրին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» հեղինակային ստեղծագործությունը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.03.2024
Դիտվել է 390 անգամ
18.03.2024
Դիտվել է 320 անգամ
13.03.2024
Դիտվել է 271 անգամ
16.03.2024
Դիտվել է 223 անգամ
14.03.2024
Դիտվել է 222 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster