Մաշկը վառվել է. ինչ անել, որ այն փրկվի
16.07.2021
Որքան էլ փորձենք մաշկը պաշտպանել արևից, այդուհանդերձ, հաճախ չի հաջողվում այն ապահովագրել վառվելուց։ Ի՞նչ անել, եթե պարզում եք, որ արդեն ճակնդեղի գույն եք ստացել, ամբողջ մաշկը ցավում է. դիպչել չի լինում դրան, բայց չեք էլ ուզում մաշկը փոխել:
Ահա թե ի՞նչ հաստատ չպետք է անել
- Սառույց դնել: Սա մի քանի վայրկյան թեթևություն կբերի, բայց ջերմաստիճանի նման կտրուկ հակադրությունը կարող է արագացնել այրված մաշկի մահը՝ թողնելով սպիներ:
- Մաշկի վնասված հատվածները օճառով մի լվացեք, դա կուժեղացնի քորն ու գրգռվածությունը:
- Այրվածքների հատվածներին չի կարելի ալկոհոլային հիմքով միջոցներ քսել, դա էլ ավելի է կջրազրկի մաշկը:
- Այրված մաշկին յուղ մի քսեք, այն մաշկի մակերեսը կպատի թաղանթով և թույլ չի տա շնչել:
- Փուչիկները, եթե դրանք հայտնվել են, չի կարելի ծակել․ վարակի վտանգը չափազանց մեծ է:
- Մինչև մաշկն ամբողջովին չի վերականգնվել, արևի լոգանքը կտրականապես հակացուցված է:
- Այրվածքների վրա խմորված կաթնամթերք մի քսեք: Ո՛չ, թթվասեր ևս չի կարելի:
Ինչ անել առաջին հերթին
- Ընդունեք սառը, հանգստացնող ցնցուղ (ոչ սառցե):
- Խմեք շատ ջուր՝ նորմալ, սենյակային ջերմաստիճանի: Այրվածքով մարմինն արագորեն կորցնում է խոնավությունը, և դրա պաշարները պետք է լրացվեն:
- Ընդունեք ցավազրկողներ:
- Վնասված հատվածներին քսեք ցավազրկող և խոնավեցնող կրեմ: Եթե այն ձեռքի տակ չունեք, ապա կարող եք օգտագործել մարմնի ցանկացած քսուք:
- Ընդունեք հակահիստամինային դեղամիջոց՝ այն կթեթևացնի քորն ու այտուցը:
- Խոնավացրեք սրբիչը սառը ջրով և դրեք այրված մաշկի վրա՝ առանց շատ քամելու:
Ի՞նչ անել, եթե գնալով վատ եք զգում
Արևի այրումը կարող է առաջացնել ջերմություն, գլխապտույտ, դող, թուլություն և, նույնիսկ, սրտխառնուք: Եթե այս ախտանիշներից որևէ մեկը ի հայտ գա, ապա զանգահարեք բժշկի:
Ավելի թեթևացել է, բայց մաշկը պոկվո՞ւմ է
Երբեք ձեռքերով կամ այլ միջոցներով չպոկեք մաշկի թերթիկները: Թողեք մաշկը վերականգնվի բնական ճանապարհով: Լոգանք ընդունելուց հետո մաշկը նրբորեն սրբեք սրբիչով, բայց առանց տրորելու։ Մաշկի «նոր» հատվածներ արևի տակ մի թողեք. հագեք բնական գործվածքներից պատրաստված փակ հագուստ: Որոշ ժամանակ հրաժարվեք օծանելիքից. մաշկի հետ շփվելիս, այն կարող է հիպերպիգմենտացիա առաջացնել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4605 անգամ
Читать на русском
|