Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ.

01.06.2021

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Խոյ

2021-ի հունիսին Խոյերը ստիպված կլինեն ցույց տալ իրենց լավագույնը կողմերը ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում: Խոչընդոտների համառորեն հաղթահարումը կհանգեցնի ուշագրավ արդյունքների, իսկ Խոյերի փայլուն ոճը, նրանց նուրբ ճաշակն ու բնական տաղանդները կփայլեն նոր երանգներով:

Բարենպաստ օրերը՝ 4, 9, 14, 18, 23, 27

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 16, 21, 25, 29:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Ցուլ

Բնությունից Ցուլերին բնորոշ բարությունը կպահանջի ամուր աջակցություն և ծանրակշիռ մոտիվացիա: Այս ամենի պակասը կզգացվի ամսվա սկզբին, բայց վերջում կկուտակվի չափից շատ: Աստղերի հովանավորությունը և ներքին ամրությունը կօգնեն դինամիկ իրականության մեջ պահպանել հավասարակշռությունը:

Բարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 17, 22, 26, 30

Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 14, 20, 24, 28:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Երկվորյակ

Մտքերն ու ցանկություններն իրականանալու հատկոթյուն ունեն, ուստի հետևեք ձեր ցանկություններին: Աստղերի ընդհանուր բարեհաճությամբ հանդերձ, հունիսը մի քանի ծուղակ է պատրաստել՝ պայմանավորված ինչպես ամսվա երկրորդ կեսի երկնային անկայունությամբ, այնպես էլ բուն Երկվորյակների բնավորության նրբություններով: Սովորեք հասկանալ ձեր շրջապատի մարդկանց գործողությունների ազդակները:

Բարենպաստ օրերը՝ 5, 10, 15, 19, 23, 27

Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 12, 17, 21, 25, 29:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Խեցգետին

Մի կողմ թողեք միայնակի ռազմավարությունը և գործեք այն խմբի հետ միասին, որին միացել եք ճակատագրի բերումով: Ամսվա սկիզբը Խեցգետիններին կբերի բազմաթիվ գրգռիչներ, բայց նրանց արհեստավարժությունն ու փոքր բաներում արժեք տեսնելու ունակությունը մեծ գոհունակություն կպատճառեն թե՛ իրենց՝ Խեցգետիններին, և թե՛ նրանց, ովքեր համագործակցում են նրանց հետ:

Բարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 16, 22, 26, 30

Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 14, 18, 24, 28:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Առյուծ

2021-ի հունիսը կարող է խնդիրներ բերել շատերին, բայց ոչ Առյուծներին: Ձեր կենտրոնացվածությունը, իրական արժեքների և հատուկ առաջադրանքների հանդեպ ուշադրությունը ձեզ կմոտեցնի ղեկավար պաշտոնների: Նպատակներին հասնելու համար հարկ կլինի ապավինել բարեկրթությանը և շարժուձևի կանոնների իմացությանը, քանի որ սոցիալական միջավայրը հակված կլինի գնահատելու հենց այդ արտաքին որակները:

Բարենպաստ օրերը՝ 5, 10, 15, 19, 24, 28

Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 13, 17, 21, 26, 30:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Կույս

2021 թվականի հունիսին Կույսերին առավել, քան երբևէ, հարկ կլինի հանդես գալ թիմով և դուրս չգալ վերջինիս շրջանակներից: Դրա շնորհիվ Կույսերը կկարողանան իրենց վրա առավելագույնս կենտրոնացնել շրջակա աշխարհի դրական էներգիան, զգալ համախմբման ուժը և ամրապնդել իրենց ինքնագնահատականը: Զգալով զինակիցի ուսը՝ Կույսերը հարյուր անգամ ավելի ուժեղ կզգան իրենից, ինչը մեծ արժեք է:

Բարենպաստ օրերը՝ 2, 8, 11, 16, 22, 26, 30

Անբարենպաստ օրերը՝ 4, 10, 14, 18, 24, 28:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Կշեռք

Գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը հաճախ ավելի լավ արդյունքների է հանգեցնում, քան հենց բուն այդ արդյունքների հետևից ընկնելը: Ծանրաբեռնվածությունը ճիշտ բաշխելու, իրականությունը համադրելու և դրանում հանգուցային կետեր գտնելու կարողությունը Կշեռքներին կդարձնի իրական ռազմավարներ և, արդյունքում, 2021 թվականի հունիսը նրանց համար կդառնա հետաքրքիր մտքերի կուտակման և դրամապանակը լցնելու բարենպաստ շրջան:

Բարենպաստ օրերը՝ 4, 9, 15, 20, 24, 28

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 13, 17, 22, 26, 30:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Կարիճ

2021 թվականի հունիսը Կարիճներին խրախուսում է ճեղքել բոլոր դժվարություններն ու խոչընդոտները և անցնել հաղթողի կարգավիճակի: Կյանքի հանգիստ ընթացքը նույնպես լավ է, բայց դրա արժեքը զգում ես հենց պայքարի և դժվարությունների հաղթահարման ժամանակ: Ամսվա սկզբին զգուշավորությունը չի խանգարի, բայց կգա նաև քաջության ժամանակը: Եղեք ձեր ճակատագրի նավապետը, և այն կժպտա ձեզ:

Բարենպաստ օրերը՝  3, 7, 12, 16, 21, 25, 29

Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 14, 19, 23, 27:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Աղեղնավոր

Ամռան առաջին ամսվա ընթացքում Աղեղնավորներից մեծ ջանքեր կպահանջվեն ինքնակազմակերպվելու համար: Շուրջբոլորը բազմաթիվ շեղող իրադարձություններ են, ձեր սեփական մտքերն էլ չափազանց խորքային են, բայց եթե դուք կարողանաք հաղթահարել այդ հանգամանքները, կամքի ուժ գտնեք ձեր մեջ, ապա արդյունքները փայլուն կլինեն: Պարզապես չհիասթափվեք, հանկարծ, ինքներդ ձեզնից և խուճապի մի մատնվեք: Դուք ուժեղ եք և ունակ:

Բարենպաստ օրերը՝ 4, 10, 14, 20, 24, 28

Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 12, 17, 22, 26, 30:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Այծեղջյուր

Պահպանողական ապրելակերպն անհրաժեշտ է, բայց, բացի դրանից, միշտ էլ կա մի բան, որից Այծեղջյուրներին վաղուց պետք է ազատվել: Ձեռքերդ չե՞ն հասել: Ուրեմն՝ հունիսը ձեզ հնարավորություն է տալու թոթափել ավելորդ բալաստը: Սա անհրաժեշտ է կյանքում սրընթաց արագությունը պահպանելու համար: Մտածված և մեթոդաբար սկսում ենք կատարելագործվել:

Բարենպաստ օրերը՝ 1, 6, 13, 17, 21, 25, 29

Անբարենպաստ օրերը՝  4, 10, 15, 19, 23, 27:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ. Ջրհոս

2021-ի հունիսին Ջրհոսները ստիպված կլինի պաշտպանել և պահպանել նախկինում ձեռք բերված նվաճումները: Հունիսը յուրահատուկ սանդուղք է լինելու, որով միայն վեր պետք է բարձրանալ: Ջրհոսների իմաստնությունը, հնայքն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն նրանց հաղթահարել այս խնդիրը: Լրացուցիչ առավելություններ կլինեն հաղորդակցման և ներկան գնահատելու ունակությունները:

Բարենպաստ օրերը՝ 5, 9, 14, 18, 24, 28

Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 26, 30:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ․ Ձկներ

Հունիսին Ձկների համար գլխավոր խնդրները կլինեն ջրի վրա մնալը և իրենց թույլ կողմերը ճակատագրի հարվածներից թաքցնելը: Այդ հարցում ձեզ կօգնեն ընտանիքի անդամներն ու ընկերները, ինչպես նաև այն մարդիկ, ում սովորաբար ապավինում եք: Երկրորդականն առանձնացնելու և հիմնականը բացահայտելու ունակությունը Ձկների բնավորության հիմնական այն գիծն է, որը օգնելու և հնարավորություն է տալու առավելագույն օգուտ ստանալ հունիսից:

Բարենպաստ օրերը՝ 2, 8, 13, 17, 22, 26, 30

Անբարենպաստ օրերը՝ 4, 10, 15, 20, 24, 28:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6084 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ

01.02.2023
Փետրվարը համեմատաբար հանգիստ ու հաճելի կլինի։ Արագ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ առաջնահերթություն կդնեք։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2023 թ

04.01.2023
Աստղագուշակը մեզ հնարավորություն է տալիս ավելի խորը ճանաչելու, զգալու և զարգացնելու արտաքին աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մեր կարողությունը։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2022 թ

01.12.2022
Դեկտեմբերը կհիշվի որպես 2022 թվականի բարենպաստ ժամանակաշրջաններից մեկը։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2022 թ

01.11.2022
2022 թվականի նոյեմբերը համեմատաբար հանգիստ շրջան է, հատկապես ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակները։ Բայց նոյեմբերի 1-12-ը եւ 30-ից հետո Երկիրը կգտնվի ուժեղ աններդաշնակ ազդեցությունների գոտում։

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2022 թ

01.10.2022
Համբերություն և մի փոքր ջանք։ Այս կարգախոսով կանցնի 2022 թվականի հոկտեմբերը։ Ճիշտ է, հիմա հաստատ չարժե չափից շատ բարձրացնել նշաձողը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
31-03-2023 03:06
Վերջերս հայտնի դարձավ Սելենա Գոմեսի նոր հարաբերությունների մասին. նրան «բռնացրել էին» Զեյն Մալիկի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Իր նախկինի նոր սիրավեպին արձագանքել է ինքը՝ Ջիջի Հադիդը։ Us Weekly-իի աղբյուրները  նշել են, որ Ջիջին չեզոք է վերաբերվում իր նախկինի հարաբերություններին այլ աղջիկների հետ:
31-03-2023 02:02
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վաճառել է այն տունը, որտեղ ապրում էր Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների հետ։ Խոսքը Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ շրջանում գտնվող կալվածքի մասին է, որը Փիթը ձեռք էր բերել 1994 թվականին դերասանուհի Կասանդրա Պետերսոնից, ով հայտնի է խավարի տիրուհու՝ Էլվիրայի դերով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 682 անգամ
28.03.2023
Դիտվել է 333 անգամ
25.03.2023
Դիտվել է 246 անգամ
29.03.2023
Դիտվել է 211 անգամ
30.03.2023
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster