Վանդակը միաժամանակ հիշեցնում է Շոտլանդիայի, շախմատի և պրեպի ոճի մասին:
Շախմատային տախտակն ամենառաջին պատկերն է, որ հառնում է մեր պատկերացման մեջ, երբ մենք խոսում ենք վանդակի մասին: Տրիկոտաժե բրդյա սվիտերներն ու կարճ դպրոցական կիսաշրջազգեստները նույնպես հիշեցնում են այդ մասին: Եվ, իհարկե, մտքում գալիս է բրիտանական աշխարհահռչակ Burberry բրենդը, որն իր սև և բեժ գունավորումը դարձրել է բրենդ:
Առաջարկվող տարբերակներում ուշադրություն դարձրեք ստվերների, նախշերի և շողշողացող շերտերի համադրությանը, որոնք կօգնեն նոր շունչ հաղորդել ձեր մատնահարդարմանը։
12-06-2025 09:48 Անջելինա Ջոլիի սիրելի դուստրը ամուսնանում է։ Վերջերս պապարացիները Զահարային լուսանկարել են մի երիտասարդի ընկերակցությամբ։ Թարմ լուսանկարները հուշում էին, որ աղջիկն արդեն նշանված է։ Զահարայի ուղեկիցը Էլայջա Քուփերն է։ Նա նկարահանվում է հեռուստասերիալներում, սովորում է Ատլանտայի Մորհաուս քոլեջում և ապրում Լոս Անջելեսում։ Նա նաև Tints Streetwear հագուստի ապրանքանիշի համահիմնադիրն է։
12-06-2025 09:42 Աշխարհում ծնելիության ընդհանուր տեմպերը նվազել են մինչև աննախադեպ մակարդակ, մոլորակի միլիոնավոր բնակիչներ չեն կարողանում երեխաներ ունենալ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում: Այլ պատճառներից են կանանց համար երեխաների խնամքի և աշխատանքի համատեղման դժվարությունները, անարդյունավետ ժողովրդագրական քաղաքականությունը, առողջության խնդիրները և քաղաքական անկայունությունը:
12-06-2025 09:40 Հոլանդական գահի ժառանգորդ՝ արքայադուստր Ամալիան, չորեքշաբթի հիվանդանոցում ապաքինվում էր՝ ձեռքերից մեկի վիրահատությունից հետո, որը նա կոտրել էր նախորդ օրը ձիուց ընկնելիս, գրում է Associated Press գործակալութունը՝ վկայակոչելով թագավորական արքունիքին։ Օրանժի 21-ամյա արքայադուստրը վնասվածք է ստացել երեքշաբթի և նույն երեկոյան վիրահատվել է Ուտրեխտի Համալսարանական բժշկական կենտրոնի հիվանդանոցում:
12-06-2025 09:38 32-ամյա Աննա Սահակյանը հաջողությամբ հաղթահարել է քաղցկեղը և բալիկ է ունեցել։ Այս մասին հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։ «Քաղցկեղը դատավճիռ չէ։ 32-ամյա Աննա Սահակյանի պատմությունը դրա վառ ապացույցներից է։ Աննան անցել է դժվարին ճանապարհ՝ հաղթահարելով քաղցկեղն ու երկրորդային անպտղությունը։
12-06-2025 02:45 Վիտամին D-ի պակասը տարեց հասակում ավելի քան երկու անգամ մեծացնում է ծերունական թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, պարզել է հետազոտողների միջազգային խումբը, որի աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում: