Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 3-9-ը 2021 թ

03.05.2021

Մայիսի 3-9-ը նվազող լուսին է: Այս շաբաթ պատասխանատվությունն ու կարգապահությունը կօգնեն խուսափել գործերում քաոսից, իսկ պահպանողականությունն ու նորի նկատմամբ անվստահությունը միայն օգուտ կբերեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Խոյ

Կարևոր բաներ, որոնք հետաձգել եք ապագայի համար, ավելի լավ է հիմա ավարտեք: Փոխարենը հանգիստ խղճով կարող եք անցկացնել հանգստյան օրերը: Այս շաբաթ ձեզ սպասվում են հանդիպումներ ընկերների հետ: Ոչ մի դիետա կամ սահմանափակումներ: Այդուհանդերձ, մի փոքր ֆիզիկական ակտիվություն անհրաժեշտ է:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Ցուլ

Փորձեք հիմա ավելորդ շարժումներ չանել: Սովորեք պատվիրակել: Ընկերները կարող են տհաճ անակնկալներ մատուցել. պատրաստ եղեք անսպասելի քայլերի: Եղանակը հիմա փոփոխական է, կա մրսելու վտանգ: Եթե քաղաքից դուրս գնաք, աշխատեք նախապես մտածել բոլոր մանրամասների մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Երկվորյակ

Հիանալի ժամանակ է ցանկացած բանակցությունների և հաշտեցման համար: Նույնիսկ ամենանեղացկոտ մարդիկ կներեն ձեզ, եթե այդ մասին ճիշտ խնդրեք: Փողը շռայլորեն մի ծախսեք, փորձեք լինել խնայող, իմաստուն: Եթե լինեն բարենպաստ առաջարկներ, նախապես խորհրդակցեք մտերիմների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Խեցգետին

Ժամանակն է աշխատել սխալների վրա: Ընդունեք ձեր բացերը, եթե այդպիսիք կան, և ազատ զգացեք բանիմաց մարդկանցից օգնություն խնդրելիս: Երեխաները կարող են զարմացնել իրենց գործողություններով կամ դատողություններով: Երիտասարդ սերնդի վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց առաջ մտածեք դրա մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Առյուծ

Բախտը հիմա ձեր ուղեկիցը չի լինի: Բայց եթե չհուսահատվեք, իրավիճակը շուտով կկայունանա: Մայիսի 6-27-ը սպասեք ֆինանսական մուտքերի, որոնցից այլեւս հույսներդ կտրել էիք: Դրանց մի մասը ծախսեք ինքներդ ձեզ ուրախացնալու վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Կույս

Այս ժամանակահատվածում ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ընդ որում, հարկ չի լինի զգալի ջանքեր գործադրել: Հանդիպեք ընկերների հետ հնարավորինս հաճախ, սովորականից մի փոքր ավելի ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ համար: Ավելի լավ է հիմա չվիճել ղեկավարության հետ. դա ձեզ վրա թանկ կնստի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Կշեռք

Փորձեք ժամանակն ու էներգիան անիմաստ չվատնել: Եթե կարող եք հրաժարվել ինչ-որ բան անելուց, ապա արեք դա: Հնարավոր են ուղևորություններ, որոնք նախկինում չեք նախատեսել: Ստիպված կլինեք վերանայել ձեր ժամանակացույցը: Հանգստյան օրերին սիրելիի համար ռոմանտիկ անակնկալ կազմակերպեք, նա կգնահատի դա:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Կարիճ

Այս ժամանակահատվածում բոլոր կարևոր հանդիպումները պլանավորեք առավոտյան: Դրանք կլինեն ամենաարդյունավետը: Երեկոները, ընդհակառակը, հանգստացեք: Որոշներին սպասվում է հիասթափություն իրենց երկրորդ կեսից: Մի շտապեք եզրակացություններ անել. ձեզ մտածելու ժամանակ տվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Աղեղնավոր

Եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, ապա առայժմ հետաձգեք: Ընդհակառակը, այս շրջանում ավելի լավ է հետ քաշվեք: Մեծ է ապագա սիրելիի հետ հանդիպելու հավանականությունը, հատկապես՝ ամսի 3-ին և 4-ին: Այս օրերին եղեք անդիմադրելի հմայիչ, որպեսզի անմիջապես գրավեք մարդիկանց ուշադրությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Այծեղջյուր

Աշխատանքում ձեզ սպասվում է ծանրաբեռնված շրջան: Հանձնարարականները շատ կլինեն, բայց դրանք կատարելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Ընտանիքի անդամներին խնդրեք, որ իրենք զբաղվեն տնային գործերով: Այժմ դուք, ամենայն հավանականությամբ, կհանդիպեք մի մարդու, ով ապագայում կարող է ձեզ տհաճ անակնկալ մատուցել: Ուշադիր եղեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը. Ջրհոս

Ավելորդ աղմուկ մի հանեք: Ուշադիր եղեք. մեծ է հավանականությունը, որ մտերիմներից մեկը ձեզ հուսախափ կանի: Թուլացեք և հանգիստ ընդունեք այդ փաստը: Այժմ լավագույնը պասիվ հանգիստն է: Լիցքավորվելու հիանալի միջոց կլինի գրքի հետ բազմոցին պառկելը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 3-9-ը․ Ձկներ

Կենցաղային գործերն ու տան հետ կապված ամեն ինչ հիմա առաջին պլան կմղվեն: Ավելի ուշադիր հետևեք ձեր առողջությանը: Հնարավոր են ինչպես քրոնիկական հիվանդությունների սրացումներ, այնպես էլ նորերի առաջացում: Մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6353 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 15-21-ը 2025 թ․

15.09.2025
Շաբաթը կլինի երկիմաստ և հակասական, բ
Неделя будет неоднозначной и противоречивой, но заезды обещают, что больших потрясений многим знакам зодиака удастся избежать.
այց աստղերը խոստանում են, որ կենդանակերպի շատ նշաններ կկարողանան խուսափել խոշոր ցնցումներից։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 8-14-ը 2025 թ․

08.09.2025
Լուսնի խավարումից հետո շաբաթն անհանգիստ կլինի, շատերը կզգան փոփոխություններ և կերպարանափոխություններ: Մի վախեցեք, հիմա կյանքի տարբեր ոլորտներում փոփոխությունների մեծ մասը օգտակար կլինի, ոչ թե վնասակար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 1-7-ը 2025 թ․

01.09.2025
Աշունը սկսվում է դրական տրամադրությամբ՝ բախտը շատերին կժպտա։ Բայց միայն կյանքի ոլորտներից մեկում՝ կամ ֆինանսապես, կամ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 25-31-ը 2025 թ․

25.08.2025
Ամռան վերջին շաբաթը դրական կլինի, բայց սիրային ոլորտներում շատերը ստիպված կլինեն խնդիրներ լուծել: Աստղերը զգուշացնում են, որ այս շրջանում չպետք է հետևեք ձեր զգացմունքներին, հակառակ դեպքում կարող եք խրվել հակամարտությունների մեջ, որոնք կհանգեցնեն հարաբերությունների խզման:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 18-24-ը 2025 թ․

18.08.2025
Այս շաբաթ ոմանք կվայելեն ակտիվ կյանք և էներգիայի ավելցուկ կունենան, մինչդեռ մյուսները կսողան քնկոտ ճանճերի պես և ուժասպառ կլինեն։ Ուշադրություն դարձրեք աստղերի հուշումներին և փորձեք ժամանակին հանգստանալ, որպեսզի չհոգնեք։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 11-17-ը 2025 թ․

11.08.2025
Մերկուրիի հետադարձ շարժման շրջանն ավարտվել է, և մենք կարող ենք կրկին վայելել կյանքը։ Սակայն աստղերը զգուշացնում են, որ որոշ նշանների համար գործերն այնքան էլ հաջող ըբթացք չեն ունենա։ Մանրամասները՝ մեր հորոսկոպում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-09-2025 13:19
2025 թվականի Էմմի մ րցանակաբաշխության կարմիր գորգի ամենաշատ քննարկվող հյուրերից մեկը... խորհրդանշական Լաբուբու խաղալիքի իրական տարբերակն էր։ Եվ մինչ ոմանք այն անվանում էին ամենավատը, մյուսները՝ երեկոյի ամենալավ «հագնված» աստղը՝ դրագ արտիստ Ջոելլան (իսկական անունը՝ Ջոի) վերածվել է հայտնի հավաքորդական հրեշի՝ իր կերպարին ավելացնելով չինական մանրամասներ՝ ի պատիվ իր ծագման։
15-09-2025 13:15
Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրն իր դեբյուտն է կատարել Նյու Յորքի նորաձևության շաբաթում: 21-ամյա մոդելն իր նորամուտն է արել Ալեքսիս Բիթթարի «Միսս ԱՄՆ 1991» գեղեցկության մրցույթի թեմատիկ միջոցառման ժամանակ։ Տրանսգենդեր Վիվիանը ցուցադրությանը քայլել է որպես «Միսս Հարավային Կարոլինա»։
15-09-2025 04:14
Конституционный суд Турции отклонил ходатайство об отмене статьи 132 Гражданского кодекса Турции, которая гласит, что разведённые женщины не могут повторно вступать в брак в течение 300 дней. Суд большинством голосов отклонил ходатайство 8-го суда по семейным делам Стамбула.
11-09-2025 10:13
Սեռական հարաբերություններում բնական է ենթադրել, որ երկու զուգընկերների փորձը մեծապես ազդում է հարաբերությունների տևողության և որակի վրա: Սակայն սեռական փորձի տարբեր ոլորտներում հետազոտությունները ցույց են տալիս, որ սա ամբողջովին ճիշտ չէ: Հետերոսեքսուալ զույգերի մոտ կանանց սեռական փորձը ավելի ուժեղ ազդեցություն ունի հարաբերությունների երջանկության վրա, քան տղամարդկանց փորձը, գրում է «Psychology Today»-ը։
11-09-2025 09:14
Հոլիվուդի Ոսկեդարի լեգենդ Էլիզաբեթ Թեյլորը հայտնի էր ոչ միայն իր պաշտամունքային դերերով և երկու Օսկարով, այլև իր անհանգիստ անձնական կյանքով։ Vanity Fair-ը գրում է, որ դերասանուհին, որը մահացել է 2011 թվականին՝ 79 տարեկանում, նշանադրվել էր տասը անգամ և ամուսնացել ութ անգամ։ Այս «ռեկորդը» թույլ է տվել Թեյլորին կուտակել տպավորիչ զարդերի հավաքածու, այնքան նշանակալից, որ դերասանուհին իր 2002 թվականի հուշագրությունն անվանել է «Իմ սիրային կապը զարդերի հետ»։ Նրա մահից հետո Christie's աճուրդի տունը հավաքածուի մի մասը վաճառել է գրեթե 116 միլիոն դոլարով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2025 թ․

01.09.2025
Աշնան առաջին ամիսը դժվար կլինի, հատկապես սիրային ոլորտում։ Եվ այդ ամենը սեպտեմբերի 7-ին տեղի ունենալիք լուսնի լրիվ խավարման պատճառով։ Բացի այդ, օդային տարերքի նշանները կարող են լուրջ ֆինանսական դժվարությունների հանդիպել։ Բայց միևնույն է, աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.09.2025
Դիտվել է 784 անգամ
10.09.2025
Դիտվել է 466 անգամ
11.09.2025
Դիտվել է 453 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster