Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 5-11-ը 2021 թ.

05.04.2021

Ապրիլի 5-11-ը կրճատվող Լուսին է: Այս ժամանակահատվածը կարող է դժվար լինել: Ամենայն հավանականությամբ, դուք կզգաք էներգիայի պակաս և որևէ բան անելու ցանկություն չի լինի: Դե, եթե կարող եք, տանը մնացեք և այս շրջանը տրամադրեք հանգստին:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Խոյ

Աշխատավայրում կարող են թյուրիմացություններ լինել ղեկավարների հետ: Տնօրենին կթվա, որ դուք եք բոլոր անախորժությունների մեղավորը: Դիմակայեք հարվածին: Տանն, ընդհակառակը, կիշխի երկար սպասված խաղաղությունն ու հանգստությունը: Ստեղծված մթնոլորտն ամրապնդելու համար ամբողջ ընտանիքին հանգստյան օրերին քաղաքից դուրս տարեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Ցուլ

Թուլանալու և հանգստանալու ժամանակ չունեք: Այնքան շատ գործեր, ծրագրեր և ձեռքբերումներ կան: Ֆինանսական հարցերում զգույշ եղեք. ձեզ կարող են խաբել: Նույնիսկ փոքր բաներում, բայց, ամեն դեպքում, տհաճ է: Հետաքրքիր առաջարկ կարող եք ստանալ ապրիլի 10-ին կամ 11-ին:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Երկվորյակ

Այս ժամանակահատվածում վատ ինքնազգացողությունը կարող է փչացնել բոլոր ծրագրերը: Բարդություններից խուսափելու համար ավելի լուրջ վերաբերվեք ցանկացած վատ զգացողությանը: Բարենպաստ է ցանկացած ճանապարհորդություն, հատկապես, եթե դա աշխատանքին չի վերաբերում:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Խեցգետին

Ձեր ընտանիքում իսկական կատարելություն է տիրելու: Վայելեք այդ իրավիճակը: Խորհուրդ է տրվում խոշոր գնումներ չկատարել, հատկապես՝ ապառիկ: Ավելի լավ է դրանք մի կողմ դնել ու սկսել գումար խնայել: Խնդիրներ կարող են առաջանալ տարեց հարազատների հետ. եղեք նրբանկատ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Առյուծ

Անգամ մանրուքներն այս շաբաթ ձեզ կվշտացնեն: Բնականաբար, այդ կերպ սիրելիների հետ հարաբերությունները կարող են խաթարվել: Ավելի լավ է ժամանակը միայնակ անցկացրեք` հանգստանալու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Կույս

Ընտանեկան խնդիրներն առաջին պլան կմղվեն: Ամենայն հավանականությամբ, իրավիճակը չբորբոքելու համար ստիպված կլինեք ինչ-որ կերպ զիջել: Խորհուրդ չի տրվում արմատապես փոխել ձեր կերպարը: Ավելի լավ է զբաղվեք օրգանիզմի ներքին վիճակով, անցեք պարտադիր բժիշկական զննում, պլանային քննության գնացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Կշեռք

Այս ժամանակահատվածում ձեզ կարող են սպասել չնախատեսված ծախսեր: Դրանց փիլիսոփայորեն վերաբերվեք: Մոտ ապագայում ճակատագիրը ձեզ հնարավորություն կտա էլ ավելի շատ գումար վաստակել: Աստղերն ամառանոցներում բնակվողներին խորհուրդ են տալիս զգույշ լինել․ հիվանդությունների սրման մեծ հավանականություն կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Կարիճ

Առջեւում ձեզ սպասվում է ռոմանտիկ շաբաթ: Զուգընկերոջ հետ հարաբերություններում կատարելություն կլինի: Դուք ձեզ երջանիկ կզգաք, հակամարտությունները կբացառվեն: Միայնակ Կարիճները կլինեն ուշադրության կենտրոնում: Պարզապես զգոն եղեք. միանգամից զգացմունքների հորձանուտը գլխով մի նետվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Աղեղնավոր

Շաբաթվա առաջին կեսին մի փոքր հուզական ցնցում կարող է ապրեք: Հնարավոր է ընկերների օգնության կարիքը զգաք: Փոխարենը, դրանից հետո պատրաստ եղեք ճակատագրից հաճելի անակնկալներ ընդունել: Մի մոռացեք շնորհակալություն հայտնել նրան ու ձեր շրջապատող մարդկանց:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Այծեղջյուր

Այս ժամանակահատվածում դուք կարող եք ընկնել ուրիշի ազդեցության տակ: Մի խաբվեք: Աշխատավայրում հնարավոր են բամբասանքներ ու խարդավանքներ՝ մի կորցրեք ինքնատիրապետումը: Բացահայտեք ձեր թշնամիներին՝ հենց որ իմանաք նրանց գոյության մասին: Երեխաների հետ ավելի մեղմ եղեք, իսկ ձեր սիրելիի հետ՝ ավելի նուրբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը. Ջրհոս

Ձեր ամբողջ ուշադրությունը հիմա պետք է աշխատանքի վրա լինի: Եղեք համառ և աշխատասեր՝ բարոյական և նյութական պարգևներ ստանալու համար: Այս օրերին խորհուրդ չի տրվում տեղափոխել և վերադասավորել կահույքը: Բայց հին իրերի սովորական մաքրումը չի խանգարի:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 5-11-ը․ Ձկներ

Ձեր բոլոր ուժերն այժմ կգնան մտերիմներին աջակցելու վրա: Բայց հեռու մնալ էլ չեք կարող: Ժամանակահատվածը լավ է հանգիստ զբոսանքի, մտորումների և հաճելի նվերների համար: Հանգստյան օրերին, հնարավորության դեպքում, գնացեք ամառանոց: Հանգստացեք հոգով:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2271 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 21-27-ը 2021 թ

21.06.2021
Կարևոր որոշումներն ընդունվում են հենց հիմա: Հատկապես ընտանեկան հարաբերությունների և աշխատանքային հարցերի հետ կապված: Այս ոլորտներում չի կարելի սխալվել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 14-20-ը 2021

14.06.2021
Այս օրերին հանդիպեք ընկերների հետ, եղեք բնության գրկում. մի խոսքով, որքան հնարավոր է շատ հանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 7-13-ը 2021 թ

07.06.2021
Այս ժամանակահատվածում գործընկերների հետ վեճերում ավելի լավ է փոխզիջման գնալ: Ձեր հաշտվողականությունն ապագայում նկատի կառնվի:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 31-ից հունիսի 6-ը 2021 թ

31.05.2021
Լսեք ձեր ինտուիցիային և հետևեք ներքին ձայնին: Այս դժվար պահին դրանք ձեզ թույլ չեն տա սխալվել:

Սպորտով զբաղվելը կօգնի հաղթահարել ծխախոտից ունեցած կախվածությունը

25.05.2021
Հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են Ջորջ Վաշինգտոն ինստիտում, ցույց են տվել՝ երբ մարդն օրվա 20 րոպե կատարի ֆիզիկական վարժություններ, ապա կնվազի ծխելու ցանկությունը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 24-30-ը 2021 թ.

24.05.2021
Դուք ձեզ առավել հանգիստ կզգաք «խաղաղ ջրերում»՝ հեռու աշխարհի եռուզեռից: Մի անհանգստացեք ոչնչի համար. ամենը, ինչ ձեզ հարկավոր է, կգա ինքնուրույն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-06-2021 10:19
Թել Ավիվի համալսարանի հոգեբանները որպես ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառներից մեկը նշել են անբավարարությունն ամուսնական կյանքից: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց շրջանում ամուսնությունից անբավարարությունը կյանքի տեւողության վրա իր ազդեցությամբ կարող է համեմատվել այնպիսի գործոնների ռիսկի հետ, ինչպիսին են ծխելը եւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը։
24-06-2021 10:15
Հանգուցյալ ռեժիսոր Բորիս Գրաչեւսկու երրորդ կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան, պատմել է իննամսական որդու՝ Ֆիլիպի տարօրինակ կանխազգացման մասին հոր մահվան օրը։  Նրա խոսքով՝ ճակատագրական գիշերը Ֆիլիպն անսպասելիորեն արթնացել է ու գոռացել «հայրիկ», թեեւ այդ պահին փոքրիկին կողմնակի ձայներ չեն անհանգստացել։ Եկատերինան այդ դեպքն անվանել է «միստիկ օրենք», որը նախազգուշացրել է մոտեցող դժբախտության մասին։
24-06-2021 02:22
Բլոգեր Քլոե Բյորնսը ասել է, որ Tinder-ում տղամարդկանց հետ ծանոթանալու ունիվերսալ արտահայտություն է գտել: Աղջիկը հարցրել է բոլոր տղամարդկանց, ում հետ զույգ է ձեւավորել ծանոթությունների հավելվածում, թե ինչու իրենք դեռ միասին չեն: Հանդիպելու առաջարկները եկել են միանգամից մի քանի տղամարդուց:
24-06-2021 01:01
Մի քանի օր առաջ 38-ամյա երգիչ McSIM-ը հիվանդանոց էր եկել թոքաբորբի ախտորոշմամբ` թոքերի 40 տոկոս վնասվածքով: Երգչուհու PR տնօրենն անդրադառնալով նրա առողջությանը նշել է. «Ոչ մի բարելավում»:
24-06-2021 00:08
Բրիթնի Սփիրսը դատարանում ելույթ է ունեցել հոր խնամակալության դեմ.«Ինձ թույլ չեն տալիս ծննդաբերել»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2021 թ.

01.06.2021
Խոչընդոտների համառորեն հաղթահարումը կհանգեցնի ուշագրավ արդյունքների, իսկ փայլուն ոճը, նուրբ ճաշակն ու բնական տաղանդները կփայլեն նոր երանգներով:

LADYNEWS TV
Անի Լորակը «Մերկացած» տեսահոլովակում մարմնավորել է շատ տղամարդկանց գաղտնի ցանկությունները: Եվ իր՝ նույնպես:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2021
Դիտվել է 14122 անգամ
18.06.2021
Դիտվել է 13402 անգամ
21.06.2021
Դիտվել է 1214 անգամ
19.06.2021
Դիտվել է 640 անգամ
23.06.2021
Դիտվել է 364 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster