Հետաքրքիր ու քիչ հայտնի փաստեր սուրճի մասին
04.02.2021
Սուրճը մի ըմպելիք է, որը տարածված է ամբողջ աշխարհում: Շատ երկրներ դրա հետ կապված ունեն սեփական ավանդույթներ: Այս ըմպելիքը սկսել է սպառվել ավելի քան 700 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր դրա նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև պատրաստման եղանակները մի քանի անգամ փոխվել են: Սուրճի մասին հետաքրքիր փաստերը օգտակար կլինեն ոչ միայն այս ըմպելիքի սիրահարներին, այլ նաև կզարմացնեն նրանց, ովքեր չեզոք են:
1) Իրականում, սուրճը լոբազգի չէ, այլ, ավելի շուտ, հատապտուղ: Յուրաքանչյուր հատապտուղ պարունակում է սուրճի 2 հատիկ:
2) Սուրճը նավթից հետո աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքն է:
3) Երբ Բեթհովենը սուրճ էր եփում, յուրաքանչյուր բաժակի համար պատրաստում էր ուղիղ 60 հատիկ, ընդ որում, ամեն անգամ անձամբ էր հաշվում:
4) Պոլսում հայտնված առաջին սրճարանները կոչվում էին «Իմաստության դպրոցներ», քանի որ այնտեղ հավաքվում էին նկարիչներն ու գրողները:
5) Սուրճը, ըստ հունական ավավդույթի, առաջին հերթին մատուցվում է ամենատարեցին:
6) Ճապոնիան սուրճի երրորդ խոշոր սպառող երկիրն է: Այս երկրում իրավամբ հավատում են, որ այն ամրապնդում է առողջությունը և երիտասարդացնում մաշկը:
7) 2001 թվականին Բրազիլիան թողարկել է սուրճի հատիկների հոտով փոստային նամականիշեր:
8) Սուրճի հոտը տանել չեն կարողանում շատ միջատներ և տնային կենդանիներ:
9) Մինչև 10-րդ դարը սուրճը համարվում էր ոչ թե ըմպելիք, այլ սնունդ: Եթովպիայում բնակվող ցեղերը սուրճի հատիկները խառնում էին կենդանական ճարպի հետ և ուտում ստացված խառնուրդը:
10) Պարկերը, որոնցում պահվում է սուրճը, առավել հաճախ պատրաստվում են կանեփից:
11) Մի բաժակ սեւ սուրճի մեջ, որն առանց շաքարի է, կալորիաներ չկան:
12) Շախմատի առաջին մրցումներն անցկացվել են սրճարաններում:
13) Իտալիայի կառավարությունը էսպրեսոն համարում է այնքան կարևոր ըմպելիք, որ ինքն է կարգավորում դրա գինը:
14) Սուրճը պարունակում է մոտ 1200 քիմիական բաղադրիչ, որոնցից մոտ 800-ը անուշաբույր միացություններ են, որոնք ձևավորում են այս ըմպելիքի համը:
15) Գրեթե բոլոր երկրներում, որտեղ սուրճի ծառեր են աճում, սուրճի հատապտուղները դեռ ձեռքով են հավաքում:
16) Մեկ սուրճի ծառը տարեկան տալիս է մոտ 0,5 կգ բովված սուրճ:
17) Սուրճի ծառի կյանքը 60-70 տարի է, ինչը համեմատելի է մարդու կյանքի հետ:
18) Սուրճի մեջ պարունակվող կոֆեինն ուժեղացնում է որոշ ցավազրկողների ազդեցությունը:
19) Արաբական գինի՝ սկզբում Եվրոպայում այսպես էին անվանում սուրճը:
20) 18-րդ դարի հայտնի ֆրանսիացի փիլիսոփա և բանաստեղծ Վոլտերը օրական խմում էր 50 բաժակ սուրճ, ընդ որում՝ ապրել է 83 տարի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4690 անգամ
Читать на русском
|