Մարիա Շարապովան եւ իր ընտրյալը
02.02.2012
Աշխարհահռչակ ռուս թենիսիստուհի, մոլորակի ամենասեքսուալ մարզուհի Մարիա Շարապովայի ընտրյալը թուրքական «Էֆես Պիլսենի» սլովեն բասկետբոլիստ Ալեքսանդր Վույաչիչն է: Զույգն արդեն մեկ տարի է,ինչ միասին է եւ հայտարարել է, որ որոշել է օրինականացնել հարաբերությունները:
«Դա ասես երազ լիներ. ես խնդրեցի Մարիայի ձեռքը, և նա համաձայնեց: Ինչպես իրական ջենտլմեն, ես նրան զիջեցի հարսանեկան արարողության հետ կապված բոլոր որոշումները, այնպես որ մանրամասները կհաղորդի Մարիան»,- ասել է Վույաչիչը:
Մարիան իր հերթին խոստացել է շուտով հայտարարել բոլոր մանրամասները: Դիտվել է 2210 անգամ
|