Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Առողջական ի՞նչ խնդիրների մասին են պատմում եղունգները

19.11.2020

Եղունգների վրայի բծերը, դրանց շերտերը և, անգամ, գույնը կարող են լինել օրգանիզմի առողջության մասին պատմող ցուցանիշներ ու հուշեl դրանց լուծման տարբերակ:

Այդուհանդերձ, միաժամանակ հիշեք, որ եղունգների վրա նման խնդիրներ կարող են առաջանալ նաև մաքրող միջոցների չափազանց հաճախ օգտագործման կամ ոչ պատշաճ կատարված մանիկյուրի պատճառով: Եղունգների արտաքին տեսքի, գույնի և վիճակի վրա ազդում են նաև անցյալի հիվանդությունները, սննդակարգը և կենսակերպը:

Ի՞նչ են ասում եղունգների վրայի սպիտակ բծերը

Եղունգների սպիտակ բծերը վկայում են օրգանիզմում ցինկի և կալցիումի պակասի մասին: Ավելի շատ կերեք կաթնամթերք, միս, բրոկկոլի, սպանախ և դդմի սերմեր՝ այս խնդիրը լուծելու համար:

600x400

Ի՞նչ են ասում եղունգների վրայի գծերը

Գծավոր եղունգները կարող են լինել տարբեր պատճառներով՝ սկսած մեխանիկական վնասներից, անհաջող մատնահարդարումից և վերջացրած ստամոքսի խնդիրներով: Այս դեպքում անհրաժեշտ է վերանայել ձեր սննդակարգը և ավելացնել ավելի շատ A և E վիտամիններ պարունակող սնունդ:

600x400

Ի՞նչ են ասում ուռուցիկ եղունգները

Եթե եղունգի շերտը հանկարծ ուռուցիկ է դարձել կամ հաստացել, դա կարող է ցույց տալ հնարավոր շնչառական խնդիրների մասին: Այս դեպքում ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ և հետազոտություն անցկացնել:

Ինչպիսին պետք է լինի եղունգների գույնը

600x400

Առողջ եղունգները սովորաբար ունենում են բաց վարդագույն երանգ: Եթե դրանք գունատվում են կամ կապտավուն երանգ է առաջանում, ապա դա վկայում է արյան վատ շրջանառության կամ հեմոգլոբինի ցածր մակարդակի, ինչպես նաև՝ արյան մեջ թթվածնի պակասի մասին: Սա լավ առիթ է արյան ստուգման համար:

Իհարկե, նման նշանները չպետք է դառնան առանց բժշկի դիմելու ախտորոշման պատճառ և, առավել ևս, ինքնաբուժման հիմք: Այնուամենայնիվ, դրանք կարող են օգնել մասնագետներից ժամանակին օգնություն ստանալու համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8272 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Ինչպես կարող են կանայք պաշտպանել իրենց առողջությունը ցրտից

14.10.2025
Գինեկոլոգները բացատրել են, թե ինչպես են սեզոնային փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ միջոցառումներ կարող են օգնել նվազեցնել ռիսկերը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-02-2026 12:00
Պենելոպե Կրուսը դարձել է Perfect ամսագրի նոր համարի դեմքը: 51-ամյա դերասանուհին շապիկի համար կեցվածք է ընդունել Chanel կոստյում հագած: Լուսանկարչական նկարահանման համար Կրուսը հագել է Alaïa կաշվե կոմբինեզոն՝ ցանցկեն զուգագուլպաներով, Emilio Pucci լեգինսներով բոմբեր բաճկոն և մինի կիսաշրջազգեստով սպիտակ Chanel կոստյում:
13-02-2026 11:47
Կարծես թե Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպը անտարբեր չի թողել նրա նախկին ամուսնուն։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ 48-ամյա Քանյե Ուեսթը (այժմ հայտնի է որպես Ye) «խելագարի պես խանդում է» իր նախկին կնոջ և Ֆորմուլա 1-ի վարորդ բրիտանացի Լյուիս Հեմիլթոնի հարաբերությունները։ Ներքին աղբյուրը պնդում է, որ ռեփերի համար «միշտ տարօրինակ է տեսնել իր նախկին կնոջը մեկ այլ տղամարդու հետ». այդպես էր նաև Փիթ Դևիդսոնի հետ նրա հարաբերությունների ժամանակ, և նույնն է նաև հիմա։
13-02-2026 11:03
Արքայազն Հարին փորձում է համոզել իր կնոջը՝ Մեգան Մարքլին, չհրապարակել վերջինիս կյանքի հուշագրությունները: Այս մասին հաղորդում է RadarOnline-ը՝ հղում անելով ներքին աղբյուրին։ «Մեգանը ցանկանում է պատմել իրադարձությունների իր սեփական տարբերակը։ Նա կարծում է, որ իր կյանքի ամբողջական գլուխները, հատկապես թագավորական ընտանիքին միանալու ընթացքը, կամ սխալ են հասկացվել, կամ աղավաղվել, կամ պատմվել են բացառապես այլ մարդկանց տեսանկյունից»,- ասել է աղբյուրը։
13-02-2026 02:14
Նյու Յորքում՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում, տեղի է ունեցել Christian Siriano–ի ցուցադրությունը, իսկ Լոս Անջելեսում կայացել է Հագուստի դիզայներների գիլդիայի 28-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Նորաձևության ցուցադրությանը ներկա են եղել Ջուլիա Ֆոքսը, Վուպի Գոլդբերգը, «Gossip Girl»-ի աստղ Թեյլոր Մոմսենը և Նատաշա Լիոնը։
13-02-2026 01:50
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, 62 տարեկան, խոստովանել է, որ վերջերս որոշել է մեկ այցելության ընթացքում ականջի 10 պիրսինգ անել։ Նա այս տեղեկատվությունը ներկայացրել է իր փոդքասթի՝ IMO-ի վերջին թողարկման մեջ, որը համատեղ վարում է իր եղբոր՝ Քրեյգ Ռոբինսոնի հետ։ Միշելը հպարտությամբ ցուցադրել է երկու ականջների բլթակների և աճառների երկայնքով տեղակայված մանրանկարչական ականջօղերի «համաստեղությունը»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.02.2026
Դիտվել է 1004 անգամ
10.02.2026
Դիտվել է 503 անգամ
11.02.2026
Դիտվել է 334 անգամ
12.02.2026
Դիտվել է 320 անգամ
13.02.2026
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster