Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի 5 ամենահամառ նշանները

28.10.2020

Այսօր կներկայացնենք, թե Կենդանակերպի որ նշանների վրա կարելի է հույս դնել դժվար պահերին: Գուցե կենդանակերպի ամենահամառ նշանը հենց քո՞նն է:

1-ին տեղ՝ Ցուլ

Պատվավոր առաջին տեղը և ոսկե մեդալը բաժին է հասնում Ցուլին: Նա կդիմանա ամեն ինչին, այդ թվում՝ խուճապի մատնվողներին: Ցուլը միշտ ունի գործողությունների ծրագիր (ինչպես նաև ծրագիր Բ՝ առաջինի ձախողման դեպքում), հնդկացորենով, շոգեխաշած մսի պահածոներով և ջրի անսպառ պաշարով պահեսի բանալիներ՝ ոչ միայն գոյատևելու, այլև արտակարգ իրավիճակների պայմաններում լավ ապրելու համար: Ավելին, գոյատևելուց Ցուլը պարզապես ձանձրանում է, այնպես որ, ի վերջո, նա կդիմանա և դեռ իրավիճակից շահած դուրս կգա: Դե, ինչու՞ ավելորդ ժամանակ վատնել:

2-րդ տեղ՝ Խոյ

Ոչինչ չի կարող կոտրել Խոյին, քանի որ նա, ցանկության դեպքում, ինքը կկոտրի այն, ինչ ցանկանա՝ ներառյալ քաղաքական համակարգը, փղի մեջքը, որի վրա կանգնած են Երկիրը պահող կրիաները, և, նույնիսկ, սխտոր ճզմելիքը։ Այնպես որ՝ ցանկացած արտակարգ իրավիճակում Խոյի թիկունքում թաքնվելը ճիշտ է։ Կարևորը՝ ականջակալները չմոռանալն է, քանի որ լարված պահերին Խոյը դժվարությամբ է կառավարում իր խոսքը:

3-րդ տեղ՝ Այծեղջյուր

Առաջատարների եռյակը եզրափակում են Այծեղջյուրները՝ հաճելի մարդիկ, ովքեր վաղ մանկությունից անում են բացառապես իրենց պլանավորվածը, և միայն այն ժամանակ, երբ իրենք նախատեսել էին։ Ավելի հեշտ է Այծեղջյուրին սպանել, քան, օրինակ, ստիպել որևէ բան անել: Իրականում, կյանքի դժվար պահերին Այծեղջյուրները վարվում են նույն կերպ՝ ստուգում են կազմած ծրագիրը: Այնտեղ գրվա՞ծ է․ «Ընթրիքից հետո թուլանալ, կորցնել զգոնությունը և հանձնվել ճակատագրի քմահաճույքին»: Ոչ, գրված չէ: Հետևաբար, Այծեղջուրը դա չի անում: Եվ՝ ոչ մի հարց:

4-րդ տեղ՝ Առյուծ

600x580

Լավագույն եռյակին գրեթե չեն զիջում Առյուծները, որոնք ավելի շուտ կկծեն իրենց պոչը, քան կընկրկեն դժվարությունների առաջ: Չնայած, ինչ խոսք, մտերիմները հնարավորություն կունենան Առյուծին տեսնել այնպեսի վիճակում, երբ նա վազում է առաստաղի վրոյով՝ գոռալով․ «Ամեն ինչ կորած է», բայց նաև արագ կհավաքի իրեն: Եվ միևնույն ժամանակ՝ նա իր հետ կվերցնի նաև այդ մտիմներին:

5-րդ տեղ՝ Կույս

Կույսերը, որոնց բոլորը չեն սիրում իրենց անզիջողականության համար, կյանքի դժվարությունների պայմաններում, ի ցույց են դնում կնոջը հատուկ ողջ ճկունությունը: Իսկ ինչը ճկվում է, ինչպես գիտեք, չի կոտրվում, առնվազն՝ մինչև որոշակի սահման, որը, այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում ստուգել, եթե, իհարկե, ֆիզիկայի դպրոցական դասընթացից հիշում եք առաձգականության տեսությունը: Հենց Կույսի վրա ճնումը թուլանա, նա մեծ եռանդով ետ կուղղվի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8919 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 1988 անգամ
01.08.2026
Դիտվել է 1423 անգամ
05.08.2026
Դիտվել է 253 անգամ
06.08.2026
Դիտվել է 186 անգամ
07.08.2026
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster